https://arm.sputniknews.ru/20260424/levvon-xivn-asel-e-vor-ir-mvot-pahum-e-spanvats-libananci-erekhaji-lusankary-101378000.html
Լևոն XIV–ն ասել է, որ իր մոտ պահում է սպանված լիբանանցի երեխայի լուսանկարը
Լևոն XIV–ն ասել է, որ իր մոտ պահում է սպանված լիբանանցի երեխայի լուսանկարը
Sputnik Արմենիա
Հռոմի պապը հիշել է երեխային, որին հանդիպել էր Լիբանան կատարած այցի ժամանակ, և որը սպանվեց վերջին պատերազմում: 24.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-24T18:08+0400
2026-04-24T18:08+0400
2026-04-24T18:10+0400
հռոմի պապ լևոն xiv
լիբանան
երեխա
սպանություն
մահ
լուսանկար
դոնալդ թրամփ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/05/89732573_0:105:2000:1230_1920x0_80_0_0_1d06ca671b7b5f10dee678ba9111e27b.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Հռոմի Պապ Լևոն XIV-ը իր հետ կրում է մահմեդական երեխայի լուսանկարը, որին հանդիպել էր Լիբանան կատարած այցի ժամանակ, և որը սպանվեց վերջին պատերազմում: Այս մասին Լևոն XIV-ը լրագրողներին պատմել է Հասարակածային Գվինեայի Մալաբո քաղաքից Հռոմ թռիչքի ժամանակ որտեղ նա ավարտել է Աֆրիկայի երկրներով իր ուղևորությունը։ Տեղեկությունը հաղորդում է Վատիկանի պաշտոնական տեղեկատվական ռեսուրսը՝ «Vatican News»-ը:Վենսը Հռոմի պապին խորհուրդ է տվել «զգույշ լինել իր արտահայտություններում»Նա հավելել է, որ Իրանում իրավիճակը շատ բարդ է, համաշխարհային տնտեսության համար` կրիտիկական, իսկ բուն Իրանում տուժում է ամբողջ բնակչությունը։ Կարևոր է շարունակել խաղաղ երկխոսությունը, ջանքեր գործադրել դրա ուղղությամբ՝ պահպանելով միջազգային իրավունքը։ Դա կարևոր է անմեղ մարդկանց պատերազմից պաշտպանելու համար, ինչը, ցավոք, միշտ չէ, որ արվում է։Հիշեցնենք, որ մոտ երկու շաբաթ առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կտրուկ քննադատել էր Լևոն XIV-ին, երբ վերջինս հայտարարել էր, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը սնուցվում է ամենազորության պատրանքով: Ի պատասխան՝ Թրամփը Լևոն XIV-ին անվանել էր «թույլ» և հայտարարել, որ «չի ցանկանում տեսնել Հռոմի պապին, որը կարծում է, թե նորմալ է, որ Իրանը միջուկային զենք ունենա», ինչին ի պատասխան՝ Հռոմի պապը հայտարարել էր, որ չի վախենում Թրամփի վարչակազմից և կշարունակի բացահայտ ասել Ավետարանի ճշմարտությունները:Հռոմի պապը պատասխանել է Թրամփին. շարունակելու եմ հանդես գալ պատերազմի դեմ
լիբանան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/05/89732573_111:0:1890:1334_1920x0_80_0_0_579993f61960d4e942a4cb960a07e84c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հռոմի պապ լևոն xiv, լիբանան, երեխա, սպանություն, մահ, լուսանկար, դոնալդ թրամփ
հռոմի պապ լևոն xiv, լիբանան, երեխա, սպանություն, մահ, լուսանկար, դոնալդ թրամփ
Լևոն XIV–ն ասել է, որ իր մոտ պահում է սպանված լիբանանցի երեխայի լուսանկարը
18:08 24.04.2026 (Թարմացված է: 18:10 24.04.2026) Հռոմի պապը հիշել է երեխային, որին հանդիպել էր Լիբանան կատարած այցի ժամանակ, և որը սպանվեց վերջին պատերազմում:
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Հռոմի Պապ Լևոն XIV-ը իր հետ կրում է մահմեդական երեխայի լուսանկարը, որին հանդիպել էր Լիբանան կատարած այցի ժամանակ, և որը սպանվեց վերջին պատերազմում: Այս մասին Լևոն XIV-ը լրագրողներին պատմել է Հասարակածային Գվինեայի Մալաբո քաղաքից Հռոմ թռիչքի ժամանակ որտեղ նա ավարտել է Աֆրիկայի երկրներով իր ուղևորությունը։ Տեղեկությունը հաղորդում է Վատիկանի պաշտոնական տեղեկատվական ռեսուրսը՝ «Vatican News»-ը:
Նա հավելել է, որ Իրանում իրավիճակը շատ բարդ է, համաշխարհային տնտեսության համար` կրիտիկական, իսկ բուն Իրանում տուժում է ամբողջ բնակչությունը։ Կարևոր է շարունակել խաղաղ երկխոսությունը, ջանքեր գործադրել դրա ուղղությամբ՝ պահպանելով միջազգային իրավունքը։ Դա կարևոր է անմեղ մարդկանց պատերազմից պաշտպանելու համար, ինչը, ցավոք, միշտ չէ, որ արվում է։
«Ես ինձ մոտ պահում եմ մահմեդական երեխայի նկարը, որը Լիբանան կատարած իմ այցի ժամանակ կանգնած էր սպասողների մեջ՝ «Բարի գալուստ, պապ Լևոն» պաստառով: Այս պատերազմի վերջին օրերին նա սպանվեց։ Որպես եկեղեցու հովիվ՝ ես չեմ կարող աջակցել պատերազմին, ուստի կոչ եմ անում բոլորին պահպանել խաղաղության, այլ ոչ թե ատելության մշակույթը», - հայտարարել է Հռոմի պապը։
Հիշեցնենք, որ մոտ երկու շաբաթ առաջ ԱՄՆ նախագահ
Դոնալդ Թրամփը կտրուկ քննադատել էր Լևոն XIV-ին, երբ վերջինս հայտարարել էր, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը սնուցվում է ամենազորության պատրանքով: Ի պատասխան՝ Թրամփը Լևոն XIV-ին անվանել էր «թույլ» և հայտարարել, որ «չի ցանկանում տեսնել Հռոմի պապին, որը կարծում է, թե նորմալ է, որ Իրանը միջուկային զենք ունենա», ինչին ի պատասխան՝ Հռոմի պապը հայտարարել էր, որ չի վախենում Թրամփի վարչակազմից և կշարունակի բացահայտ ասել Ավետարանի ճշմարտությունները: