https://arm.sputniknews.ru/20260415/vensy-hrvomi-papin-khvorhurd-e-tvel-zgujsh-linel-ir-artahajtutjunnerum-100998483.html
Վենսը Հռոմի պապին խորհուրդ է տվել «զգույշ լինել իր արտահայտություններում»
Վենսը Հռոմի պապին խորհուրդ է տվել «զգույշ լինել իր արտահայտություններում»
Sputnik Արմենիա
Վատիկանի հետ հակամարտության շրջանակում Վենսի խոսքերն առանձնահատուկ նշանակություն ունեն, քանի որ նա կաթոլիկ է։ 15.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-15T11:02+0400
2026-04-15T11:02+0400
2026-04-15T11:02+0400
ջեյ դի վենս
ամն
հռոմի պապ լևոն xiv
դոնալդ թրամփ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0b/100887452_0:0:3072:1728_1920x0_80_0_0_994eba904126c266e5541d9352ca8bae.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի - Sputnik. Հռոմի պապ Լևոն 14-րդը պետք է զգույշ լինի իր արտահայտություններում, երբ քննադատում է ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականությունը, ներառյալ իրանական հակամարտությունը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, հայտնում է Bloomberg գործակալությունը։Մասնավորապես, քաղաքական գործիչը քննադատել է կաթոլիկ եկեղեցու առաջնորդի այն խոսքերը, թե «Աստված նրանց կողմից չէ, ովքեր սուր ունեն»։ Վենսը հարց է բարձրացրել՝ արդյոք Լևոն 14-րդի խոսքերը կիրառելի են Երկրորդ համաշխարհային պատերազմի իրադարձությունների նկատմամբ, երբ ԱՄՆ-ն ափ իջավ Ֆրանսիայում և ազատագրեց մի շարք նացիստական համակենտրոնացման ճամբարներ։Ինչպես նշում են հոդվածի հեղինակները, Վատիկանի հետ հակամարտությունում Վենսի խոսքերն առանձնահատուկ նշանակություն ունեն, քանի որ նա կաթոլիկ է։Ապրիլի 13-ին Հռոմի Լևոն 14-րդ պապը, մեկնաբանելով Թրամփի քննադատական հայտարարություններն իր հասցեին, հայտարարել էր, որ կշարունակի հանդես գալ պատերազմների դեմ։ Հայրապետը նշել էր, որ որոշ քաղաքական գործիչներ քրիստոնեական պատգամը սխալ նշանակությամբ են օգտագործում և չարաշահում են այն։ Միևնույն ժամանակ նա ընդգծել էր, որ մտադիր չէ բանավեճի մեջ մտնել ԱՄՆ նախագահի հետ։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0b/100887452_0:0:2732:2048_1920x0_80_0_0_4a0d03abfedacb62cee9370e20a33d58.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ջեյ դի վենս, ամն, հռոմի պապ լևոն xiv, դոնալդ թրամփ
ջեյ դի վենս, ամն, հռոմի պապ լևոն xiv, դոնալդ թրամփ
Վենսը Հռոմի պապին խորհուրդ է տվել «զգույշ լինել իր արտահայտություններում»
Վատիկանի հետ հակամարտության շրջանակում Վենսի խոսքերն առանձնահատուկ նշանակություն ունեն, քանի որ նա կաթոլիկ է։
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի - Sputnik. Հռոմի պապ Լևոն 14-րդը պետք է զգույշ լինի իր արտահայտություններում, երբ քննադատում է ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականությունը, ներառյալ իրանական հակամարտությունը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, հայտնում է Bloomberg գործակալությունը։
Մասնավորապես, քաղաքական գործիչը քննադատել է կաթոլիկ եկեղեցու առաջնորդի այն խոսքերը, թե «Աստված նրանց կողմից չէ, ովքեր սուր ունեն»։ Վենսը հարց է բարձրացրել՝ արդյոք Լևոն 14-րդի խոսքերը կիրառելի են Երկրորդ համաշխարհային պատերազմի իրադարձությունների նկատմամբ, երբ ԱՄՆ-ն ափ իջավ Ֆրանսիայում և ազատագրեց մի շարք նացիստական համակենտրոնացման ճամբարներ։
«Ինչպե՞ս կարող եք պնդել, թե Աստված երբեք նրանց կողմից չէ, ովքեր սուր ունեն։ Ճիշտ այնպես, ինչպես ԱՄՆ փոխնախագահի համար է կարևոր զգույշ լինել պետական քաղաքականության հարցերի մասին խոսելիս, ես կարծում եմ, որ Հռոմի պապի համար շատ, շատ կարևոր է զգույշ լինել աստվածաբանական հարցերի մասին խոսելիս»,- ասել է նա։
Ինչպես նշում են հոդվածի հեղինակները, Վատիկանի հետ հակամարտությունում Վենսի խոսքերն առանձնահատուկ նշանակություն ունեն, քանի որ նա կաթոլիկ է։
Ապրիլի 13-ին Հռոմի Լևոն 14-րդ պապը, մեկնաբանելով Թրամփի քննադատական հայտարարություններն իր հասցեին, հայտարարել էր, որ կշարունակի հանդես գալ պատերազմների դեմ։ Հայրապետը նշել էր, որ որոշ քաղաքական գործիչներ քրիստոնեական պատգամը սխալ նշանակությամբ են օգտագործում և չարաշահում են այն։ Միևնույն ժամանակ նա ընդգծել էր, որ մտադիր չէ բանավեճի մեջ մտնել ԱՄՆ նախագահի հետ։