https://arm.sputniknews.ru/20260422/mek-orum-shurj-30-kanch-8-hvospitalacvats-bjureghavanum-hamatsharak-e-sksvel-101264482.html
Մեկ օրում շուրջ 30 կանչ, 8 հոսպիտալացված. Բյուրեղավանում համաճարա՞կ է սկսվել
Մեկ օրում շուրջ 30 կանչ, 8 հոսպիտալացված. Բյուրեղավանում համաճարա՞կ է սկսվել
Sputnik Արմենիա
Արմեն Վարդումյանի խոսքով` հիվանդների վիճակը որոշ դեպքերում ունի ոչ դրական դինամիկա։ 22.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-22T17:08+0400
2026-04-22T17:08+0400
2026-04-22T17:56+0400
շտապօգնություն
թունավորում
բյուրեղավան
հիվանդանոց
https://cdn.am.sputniknews.ru/img/991/63/9916316_0:85:1600:985_1920x0_80_0_0_80cebb801cc4f3c9724a633d812b74f5.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում արտակարգ իրավիճակ է ստեղծվել․ նույնատիպ գանգատներով արդեն 8 քաղաքացի է տեղափոխվել Աբովյանի բժշկական կենտրոն։ Այս մասին ֆեյսբուքյան տեսուղերձով հայտնել է Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Վարդումյանը։Նրա փոխանցմամբ՝ հիվանդության առաջին զանգվածային դրսևորումները սկսվել են նախորդ երեկոյան՝ ժամը 19:00-20:00-ի սահմաններում, երբ շտապօգնության ծառայությունը ստացել է աննախադեպ քանակի կանչեր։ Բոլոր դեպքերն ունեցել են նույն ախտանշանները՝ սրտխառնոց, փսխում, ջերմություն, որոշ դեպքերում` նաև փորլուծություն։«Երեկ ունեցել ենք մոտավորապես 30 կանչ, դա Բյուրեղավանի շտապօգնության համար աննախադեպ քանակ է, և սիմպտոմատիկան բոլորի մոտ նույնն է եղել»,– նշել է Վարդումյանը։Որտե՞ղ են գրանցվել ամենաշատ սննդային թունավորումները․ պարզաբանում է ՍԱՏՄ ղեկավարըՆա հայտնել է, որ կանչերի կտրուկ աճից հետո իրավիճակի մասին ահազանգել են Հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման ազգային կենտրոն, որի մասնագետներն այսօր առավոտյան արդեն եղել են համայնքում։ Ըստ Վարդումյանի` ջրից նմուշառում է արվել, հիվանդներից անալիզներ են վերցրել, որոնց պատասխանները դեռ չկան։Վարդումյանի խոսքով` բնակիչներին նախապես զգուշացվել է հնարավոր ռիսկերի մասին. պոլիկլինիկան խորհուրդ է տվել խուսափել հում ջրի օգտագործումից, օգտագործել միայն եռացրած ջուր՝ չբացառելով, որ խնդիրը կարող է կապված լինել ջրամատակարարման հետ։Պոլիկլինիկայի տնօրենի ԺՊ–ն նաև ընդգծել է, որ տարբեր ծառայություններ՝ այդ թվում Վեոլիա Ջուրը և ՆԳՆ փրկարար ծառայությունն արդեն ներգրավված են գործընթացում և իրականացնում են համապատասխան ստուգումներ։Նրա խոսքով՝ բուժհաստատությունն աշխատում է արտակարգ ռեժիմով և պատրաստ է սպասարկել բոլոր դիմողներին։«Պոլիկլինիկան այսօր աշխատում է ոչ ստանդարտ՝ անսահմանափակ ռեժիմով։ Ո՛չ շտապօգնությունը, ո՛չ պոլիկլինիկան դեղորայքի կամ օգնություն ցուցաբերելու խնդիր չունեն»,– եզրափակել է Վարդումյանը։Հավելենք, որ Sputnik Արմենիային ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնեցին` ՀՎԿԱԿ-ի մասնագետների կողմից իրականացվել է համաճարակաբանական հետազոտութուն և նմուշառում։ Նախարարությունը արդյունքների մասին հավելյալ կհայտնի: Միևնույն ժամանակ վստահեցրել են, որ հոսպիտալացված քաղաղաքացիների ոչ մեկի վիճակը ծանր չէ։
բյուրեղավան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Մեկ օրում շուրջ 30 կանչ, 8 հոսպիտալացված. Բյուրեղավանի պոլիկլինիկայի տնօրենի ԺՊ–ն` ստեղծված իրավիճակի մասին
Sputnik Արմենիա
Մեկ օրում շուրջ 30 կանչ, 8 հոսպիտալացված. Բյուրեղավանի պոլիկլինիկայի տնօրենի ԺՊ–ն` ստեղծված իրավիճակի մասին
2026-04-22T17:08+0400
true
PT2M22S
https://cdn.am.sputniknews.ru/img/991/63/9916316_88:0:1512:1068_1920x0_80_0_0_51d86e0afeb2f52062579b841ebbd4c8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
շտապօգնություն, թունավորում, բյուրեղավան, հիվանդանոց, видео
շտապօգնություն, թունավորում, բյուրեղավան, հիվանդանոց, видео
Մեկ օրում շուրջ 30 կանչ, 8 հոսպիտալացված. Բյուրեղավանում համաճարա՞կ է սկսվել
17:08 22.04.2026 (Թարմացված է: 17:56 22.04.2026) Արմեն Վարդումյանի խոսքով` հիվանդների վիճակը որոշ դեպքերում ունի ոչ դրական դինամիկա։
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում արտակարգ իրավիճակ է ստեղծվել․ նույնատիպ գանգատներով արդեն 8 քաղաքացի է տեղափոխվել Աբովյանի բժշկական կենտրոն։ Այս մասին
ֆեյսբուքյան տեսուղերձով հայտնել է Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Վարդումյանը։
Նրա փոխանցմամբ՝ հիվանդության առաջին զանգվածային դրսևորումները սկսվել են նախորդ երեկոյան՝ ժամը 19:00-20:00-ի սահմաններում, երբ շտապօգնության ծառայությունը ստացել է աննախադեպ քանակի կանչեր։ Բոլոր դեպքերն ունեցել են նույն ախտանշանները՝ սրտխառնոց, փսխում, ջերմություն, որոշ դեպքերում` նաև փորլուծություն։
«Երեկ ունեցել ենք մոտավորապես 30 կանչ, դա Բյուրեղավանի շտապօգնության համար աննախադեպ քանակ է, և սիմպտոմատիկան բոլորի մոտ նույնն է եղել»,– նշել է Վարդումյանը։
Նա հայտնել է, որ կանչերի կտրուկ աճից հետո իրավիճակի մասին ահազանգել են Հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման ազգային կենտրոն, որի մասնագետներն այսօր առավոտյան արդեն եղել են համայնքում։ Ըստ Վարդումյանի` ջրից նմուշառում է արվել, հիվանդներից անալիզներ են վերցրել, որոնց պատասխանները դեռ չկան։
«Գիշերվա ընթացքում շտապօգնության կանչերը շարունակվել են, և նույն պատկերն առկա է նաև այսօր։ Միաժամանակ, պոլիկլինիկա դիմողների թիվը շարունակում է աճել, իսկ որոշ հիվանդների վիճակը գնահատվում է վատթարացող։ Այսինքն` հիվանդների վիճակը որոշ դեպքերում ունի ոչ դրական դինամիկա, արդեն մոտավորապես 8 հոգի հոսպիտալացվել են»,– շարունակեց նա։
Վարդումյանի խոսքով` բնակիչներին նախապես զգուշացվել է հնարավոր ռիսկերի մասին. պոլիկլինիկան խորհուրդ է տվել խուսափել հում ջրի օգտագործումից, օգտագործել միայն եռացրած ջուր՝ չբացառելով, որ խնդիրը կարող է կապված լինել ջրամատակարարման հետ։
Պոլիկլինիկայի տնօրենի ԺՊ–ն նաև ընդգծել է, որ տարբեր ծառայություններ՝ այդ թվում Վեոլիա Ջուրը և ՆԳՆ փրկարար ծառայությունն արդեն ներգրավված են գործընթացում և իրականացնում են համապատասխան ստուգումներ։
Նրա խոսքով՝ բուժհաստատությունն աշխատում է արտակարգ ռեժիմով և պատրաստ է սպասարկել բոլոր դիմողներին։
«Պոլիկլինիկան այսօր աշխատում է ոչ ստանդարտ՝ անսահմանափակ ռեժիմով։ Ո՛չ շտապօգնությունը, ո՛չ պոլիկլինիկան դեղորայքի կամ օգնություն ցուցաբերելու խնդիր չունեն»,– եզրափակել է Վարդումյանը։
Հավելենք, որ
Sputnik Արմենիային ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնեցին` ՀՎԿԱԿ-ի մասնագետների կողմից իրականացվել է համաճարակաբանական հետազոտութուն և նմուշառում։ Նախարարությունը արդյունքների մասին հավելյալ կհայտնի: Միևնույն ժամանակ վստահեցրել են, որ հոսպիտալացված քաղաղաքացիների ոչ մեկի վիճակը ծանր չէ։