00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:33
2 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Սամվել Կարապետյանի թիմը փոխում է դաշինքի անվանումը. բանակցում են այլ ուժերի հետ

© SputnikՄեսրոպ Առաքելյանը, Նարեկ Կարապետյանը և Գոհար Մելոյանը
Մեսրոպ Առաքելյանը, Նարեկ Կարապետյանը և Գոհար Մելոյանը - Sputnik Արմենիա, 1920, 21.04.2026
Բաժանորդագրվել
Կուսակցության անդամ Գոհար Մելոյանը տեղեկացրեց, որ իր դիմումի հիման վրա վաղը ԿԸՀ–ում արտահերթ փակ նիստ է լինելու։
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Գործարար և բարերար Սամվել Կարապետյանի թիմը Ազգային ժողովի ընտրություններին կմասնակցի «Ուժեղ Հայաստան» անվանումով դաշինքով։ Դաշինքի մաս կազմող քաղաքական կուսակցությունների անդամների հանդիպումից հետո «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, սահմանադրագետ Գոհար Մելոյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ դաշինքի անվանումից Սամվել Կարապետյանի անունը հանել են ԱԺ–ի ընդունած օրենսդրական փոփոխությունների արդյունքում։
Նրա խոսքով` անվան փոփոխության մասին շուտով համապատասխան փաստաթղթերը կներկայացնեն ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Մելոյանի դիմումի հիման վրա վաղը ԿԸՀ–ում արտահերթ փակ նիստ է տեղի ունենալու (ԿԸՀ–ն հայտարարել է, որ առաջադրման հայտեր ներկայացնելու վերջնաժամկետն ապրիլի 23-ի 18:00-ն է)։
Դաշինքի մաս կազմող քաղաքական կուսակցությունների անդամների հանդիպման ժամանակ հրապարակվեց նաև դաշինքի նախընտրական ամբողջ ցուցակը։ Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու Սամվել Կարապետյանի անունը չկա ցուցակում։
«Սամվել Կարապետյանի անունը չէր կարող ցուցակում լինել, քանի որ նա այս պահին չի համապատասխանում ՀՀ վարչապետի համար ներկայացված ցենզերին։ Նա կդառնա վարչապետ, երբ մենք հաղթենք ընտրություններին ու իրականացնենք սահմանադրական բարեփոխումներ։ Մենք հայտարարել ենք, որ Սամվել Կարապետյանը լինելու է միայն ՀՀ քաղաքացի»,– ընդգծեց նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը առաջիկա ընտրություններին միասին մասնակցելու վերաբերյալ հուշագիր են ստորագրել։ Կուսակցության համանախագահ Մեսրոպ Առաքելյանը այսօրվա հանդիպման ժամանակ հայտարարեց, որ հունիսի 7–ի ընտրությունները հանձնվելու և պայքարելու միջև ընտրություն են։
© SputnikՄեսրոպ Առաքելյան
Месроп Аракелян на съезде партии Сильная Армения (21 апреля 2026). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 21.04.2026
Մեսրոպ Առաքելյան
«Սա ընտրություն է ունենալ այնպիսի պետություն, որտեղ հայ գերիների վերադարձը կդառնա անվիճելի առաջնահերություն, ազգային արժանապատվության վերականգնման և արդար, կայուն խաղաղություն հաստատելու կարևոր նախապայման։ Մենք համոզված ենք, որ Սամվել Կարապետյանը մեր հայրենակիցների վերադարձի հարցում ոչինչ չի խնայի որպես ապագա իշխանություն, որպես հայորդի, որի համար ազգային արժանապատվությունը, հայրենասիրությունը անձնական առաջնահերթություններ են»,– հայտարարեց նա։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն իր հերթին նշեց, որ աշխարհում կա կալանավորված 4 միլիարդատեր, որոնցից երկուսը հայ են։
© SputnikՆարեկ Կարապետյան
Нарек Карапетян на съезде партии Сильная Армения (21 апреля 2026). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 21.04.2026
Նարեկ Կարապետյան
«Մեր ազգն ունի ընդհանուր նպատականեր, և դրանք իրագործելու համար մենք ուրախ ենք միավորվել ամեն անգամ նոր ուժերի հետ, որոնք պատասխանատու չեն այն վիճակի համար, որ այսօր ՀՀ–ում կա։ Մենք ուրախ ենք, որ Ռուբեն Վարդանյանի հիմնած «Ապրելու երկիր» կուսակցությունը միացել է մեզ»,– հայտարարեց նա։
Արդեն ճեպազրույցի ժամանակ նա ասաց, որ կան էլի քաղաքական ուժեր, որոնց հետ քննարկումներ են ունենում, սակայն թե ում հետ, Կարապետյանը չակերտներ չբացեց` նշելով, որ միայն քննարկումների ավարտից հետո հանրությանը կտեղեկացնեն։
«Կան հասարակական և քաղաքական ուժեր, որոնք հետաքրքրված են»,– ընդգծեց նա։
Մինչ հանդիպումը տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ Վանաձորի նախկին քաղաքապետ, դաշինքի անդամ Մամիկոն Ասլանյանը, անդրադառնալով հարցին` արդյոք դաշինքի ցուցակում կլինե՞ն փոփոխություններ, նշեց, որ առաջին 30 անունները կմնան նույնը, վերջնական են, իսկ մնացածի մասով խորհուրդը կհաստատի ու վաղը կհրապարակի։
«Ցուցակի առաջին 30 անունների մեջ այլևս փոփոխություն չի լինի»,– նշեց նա։
Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։
Մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարել են ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը` Արամ Սարգսյանի գլխավորությամբ, «Լուսավոր Հայաստանը»՝ Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ընտրություններին կմասնակցի դաշինքով։ Ընտրություններին մասնակցելու է նաև ԲՀԿ–ն, որի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ուզում է «Նոյյան տապան» դարձնել ընդդիմադիր ուժերի համար։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը նախ հայտարարեցին, որ ընտրություններին կմասնակցեն միասին, սակայն ավելի ուշ՝ ապրիլի 10-ին հայտնի դարձավ, որ նրանք որոշել են դադարեցնել համագործակցությունը։
Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։
Մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարել են ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը` Արամ Սարգսյանի գլխավորությամբ, «Լուսավոր Հայաստանը»՝ Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ընտրություններին կմասնակցի դաշինքով։ Ընտրություններին մասնակցելու է նաև ԲՀԿ–ն, որի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ուզում է «Նոյյան տապան» դարձնել ընդդիմադիր ուժերի համար։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը նախ հայտարարեցին, որ ընտրություններին կմասնակցեն միասին, սակայն ավելի ուշ՝ ապրիլի 10-ին հայտնի դարձավ, որ նրանք որոշել են դադարեցնել համագործակցությունը։
Լրահոս
0