00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:42
17 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
49 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
11 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Իրանի իշխանությունները թռիչքի թույլտվություն են տվել Թեհրանի 2 օդանավակայաններին

Airbus A330-200  - Sputnik Արմենիա, 1920, 20.04.2026
Բաժանորդագրվել
Ավելի վաղ Իրանը մասնակի բացել էր իր օդային տարածքը։
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի - Sputnik. Թեհրանի երկու օդանավակայաններ կվերսկսեն աշխատանքը։ Ինչպես հաղորդում է Tasnim գործակալությունը, այս մասին հայտնել է Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը։
Ապրիլի 18-ին հայտնի էր դարձել, որ երկիրը մասնակի բացել է օդային տարածքը։
«Իմամ Խոմեյնիի և Մեհրաբադի օդանավակայաններում ուղևորատար ավիաթռիչքների իրականացման թույլտվություն է տրվել ապրիլի 20-ից»,-ասված է կազմակերպության նոր հայտարարության մեջ։
Բացի այդ, ապրիլի 25-ից կվերսկսվեն թռիչքները նաև Ուրմիա, Քերմանշահ, Աբադան, Շիրազ, Քերման, Ռաշթ, Յազդ, Զահեդան, Գորգան և Բիրջանդ քաղաքների օդանավակայաններից։
Հիշեցնենք` ապրիլի 8-ին Միացյալ Նահանգները և Իրանը հայտարարեցին երկու շաբաթով հրադադարի մասին։ Բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել Իսլամաբադում ապրիլի 11-ին, սակայն ավարտվել Է անարդյունք:
Ապրիլի 13-ին ԱՄՆ ՌԾՈւ–ն սկսեց շրջափակել Հորմուզի նեղուցի երկու կողմերում գտնվող իրանական նավահանգիստներ մտնող և դուրս եկող ողջ ծովային երթևեկությունը, որին բաժին է հասնում համաշխարհային նավթի, նավթամթերքի և հեղուկ բնական գազի մատակարարումների մոտ 20%-ը: Վաշինգտոնը պնդում է, որ Իրանի հետ կապ չունեցող նավերը կարող են ազատ տեղաշարժվել Հորմուզի նեղուցով, եթե նրանք Թեհրանին չեն վճարել անցնելու համար։ Իրանի իշխանությունները չեն հայտարարել վճարման համակարգ ներդնելու մասին, սակայն խոսել են նման ծրագրերից:
Այնուամենայնիվ, ապրիլի 17-ին Թեհրանը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը բաց է բոլոր առևտրային նավերի համար մինչև հրադադարի ավարտը: Դա տեղի է ունեցել Լիբանանում հրադադարի մասին պայմանավորվածության ֆոնին։ Թրամփը, սակայն, հրաժարվել է վերացնել իրանական նավահանգիստների շրջափակումը, քանի դեռ կողմերը գործարք չեն կնքել։ Ի պատասխան ԻՀՊԿ-ն հայտարարել է նեղուցը փակելու մասին և սպառնացել է հարվածել ցանկացած նավի, որը կփորձի մոտենալ դրան:
Լրահոս
0