00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:26
34 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:33
5 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՌԴ–ի հետ պետք է երկարաժամկետ պայմանագրեր ունենանք վառելիք ներկրելու վերաբերյալ. Պարսյան

© Photo : Market Surveillance Inspection AuthorityԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 19.04.2026
Բաժանորդագրվել
Պարսյանի պնդմամբ՝ Ադրբեջանից ներկրվող բենզինի և դիզվառելիքի գները չէին կարող Հայաստանի շուկայի վրա երկարաժամկետ ազդեցություն թողնել։
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Հայաստանը Ռուսաստանի հետ պետք է միջկառավարական մակարդակով երկարաժամկետ պայմանագրեր ունենա՝ վառելիք ներկրելու վերաբերյալ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով դիզվառելիքի հայաստանյան շուկային և բենզինի գնի բարձրացմանը։
Նշենք, որ տևական ժամանակ հայ տնտեսվարողներին հաջողվում էր մինչև 500 դրամի սահմաններում պահել վառելիքի, հեղուկ վառելիքի գները, բայց վերջին օրերին արդեն նկատվում է, որ որոշ բենզալցակայաններում գները բարձրացել են։
«Հայաստանը հեղուկ վառելիք ներկրող երկիր է, և մեր ներքին գները հիմնականում կախված են ներկրման շուկաների գներից, ինչպես նաև տրանսպորտային ծախսերից, հարկերից և այլն։ Վերջին շրջանում՝ պայմանավորված Իրան-Իսրայել/ԱՄՆ հակամարտությունով, համաշխարհային շուկայում նավթի գները էականորեն բարձրացել են։ Սա չէր կարող իր ազդեցությունը չթողնել բենզինի և դիզվառելիքի գների վրա։ Համաշխարհային շուկայում արդեն գրանցվել է մոտավորապես 20-25 տոկոսի չափով բենզինի և դիզելի գների թանկացում։ Դա վերաբերում է և՛ Ամերիկայի Միացյալ Նահանգներին, և՛ այլ երկրներին, որոնք նույնիսկ մեծ քանակությամբ տեղական բենզին ունեն, դիզել ունեն։ Այսինքն՝ սա համատարած երևույթ է, և Հայաստանը այս ամենից չէր կարող անմասն մնալ»,- ասաց Պարսյանը։
Նա ընդգծեց՝ Հայաստանը հիմնականում դիզվառելիք է ներկրում Ռուսաստանի Դաշնությունից, շատ փոքր քանակությամբ ներկրում է Բուլղարիայից, Ռումինիայից, Վրաստանից, Իրանից, վերջին շրջանում՝ նաև Ադրբեջանից։
Պարսյանի պնդմամբ՝ Ադրբեջանից ներկրվող բենզինի և դիզվառելիքի գները չէին կարող Հայաստանի շուկայի վրա երկարաժամկետ ազդեցություն թողնել։ Շեշտեց՝ այն խմբաքանակները, որոնք բերվում են Հայաստան, 1000 տ, 2000 տ, Հայաստանի ներքին սպառման մի քանի օրվա ծավալներ են։ Ազդեցությունը կարող էր լինել մեկ կամ մի քանի շաբաթով, բայց ոչ երկարաժամկետ, քանի որ մեր հիմնական ներկրման երկիրը Ռուսաստանն է։
Փորձագետն առաջարկում է դիվերսիֆիկացնել շուկան նաև այլ երկրների միջոցով (Ղազախստան, Թուրքմենստան)՝ Ռուսաստանին այլընտրանք ունենալու համար։
Բենզինի արտահանման սահմանափակման մասին ՌԴ որոշումը չի ազդի մեզ վրա․ Գևորգ Պապոյան
«Միաժամանակ, Ռուսաստանի հետ մենք պետք է միջկառավարական մակարդակով երկարաժամկետ պայմանագրեր ունենանք վառելիք ներկրելու վերաբերյալ, որը թույլ կտա կանխատեսելի դարձնել մեր շուկան։ Ռուսական վառելիքի այլընտրանք այս պահին մենք բավարար քանակությամբ չունենք։ Ռուսաստանի հետ մենք պետք է վարենք երկարաժամկետ փոխշահավետ տնտեսական քաղաքականություն»,- ասաց Պարսյանը։
Փորձագետն անդրադարձավ նաև այն հանգամանքին, որ ռուսական կողմը Փաշինյանի Մոսկվա այցի ժամանակ շատ բառացի ասել է՝ Ռուսաստանի կողմից հատուկ Հայաստանի համար պահպանվող գների մակարդակը, ի վերջո, մի օր կարող է չեղարկվել։ Պատճառն էլ այն է, որ Հայաստանը ԵԱՏՄ-ից թեքվում է դեպի Եվրամիություն։
Նշեց՝ վառելիքի շուկայի դեպքում պետք է որոշակի տարանջատում անել։ Մասնավորապես, բնական գազի պարագայում Ռուսաստանի հետ Հայաստանն ունի 10 տարվա համաձայնագիր (ավարտվելու է 2030 թվականին), որով գազը ՀՀ ներկրվում է 1000 խմ-ի հաշվով մոտ 177 դոլարով։
«Կարող է պայմանագիրը վերանայվել՝ կախված կողմերի առաջարկություններից, իրավիճակից և այլ գործոններից, որոնք կարող են փոխվել և գնի վերանայման հիմք հանդիսանալ։ Պետք է փորձել ՌԴ-ի հետ հարաբերությունները պահպանել, զարգացնել, քանի որ սրանք փոխշահավետ հարաբերություններ են»,- ասաց Պարսյանը։
Նշենք, որ ՀՀ պետեկամուտների կոմիտեի մաքսային ծառայության տվյալներով՝ 2025 թվականի առաջին կիսամյակում (տարեկան տվյալները դեռ չեն հրապարակվել) Ռուսաստանից Հայաստան նավթամթերքի ներմուծումը կազմել է 106,3 մլն դոլարի կամ ընդհանուր ծավալի 46%-ը (առանձնացված վիճակագրություն ըստ նավթամթերքի տեսակների չի ներկայացվում)։ 2024 թվականի առաջին կիսամյակում Ռուսաստանի մասնաբաժինը կազմել է մոտ 75% կամ բացարձակ թվերով՝ 160,1 մլն դոլար։
Հիշեցնենք` շուրջ 35 տարվա դադարից հետո առաջին անգամ 2025 թ․ դեկտեմբերի 19–ին Ադրբեջանից Վրաստանի տարածքով ՀՀ Տավուշի մարզի «Այրում» կայարան հասավ 22 վագոնից բաղկացած գնացքը` 1218 տոննա A95 տեսակի բենզինով։
2026 թ․ հունվարի 7–ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը նավթամթերքի ավելի խոշոր խմբաքանակ կուղարկի Հայաստան: Ադրբեջանի Մաքսային կոմիտեի տվյալներով` միայն հունվարին Հայաստանն Ադրբեջանից 2 մլն 403,6 հազար դոլարի բենզին և դիզելային վառելիք է ներկրել։ Սա կազմում է երկրի ընդհանուր արտահանման 0,1 տոկոսը։
Լրահոս
0