00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:04
55 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:35
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հայաստան մատակարարվող ռուսական բենզինը կթանկանա՞

© Sputnik / Aram NersesyanԲենզալցակայան
Բենզալցակայան - Sputnik Արմենիա, 1920, 15.04.2026
Բաժանորդագրվել
Թանկացումը, անշուշտ, որոշակի կապ ունի Մերձավոր Արևելքի հետ, բայց հիմնական պատճառն այլ է` ռուսական նավթային ընկերություններն ուզում են հետ բերել պետական բյուջե վճարած մոտ 30 մլրդ ռուբլին։
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտության ազդեցության պատճառով նավթի և նավթամթերքի համաշխարհային գների աճը ֆոն է ստեղծում ԵԱՏՄ երկրներ, այդ թվում՝ Հայաստան արտահանվող ռուսական բենզինի և դիզելային վառելիքի թանկացման համար։ Սա «Open Oil Market» բիզնես հարթակի (նավթամթերքի և այլ հումքային ապրանքների առուվաճառքի համար նախատեսված մարկետփլեյս) հիմնադիր Սերգեյ Տերյոշկինի տեսակետն է, որը նա գրավոր ներկայացրել է Sputnik Արմենիային։
Ռուսական նավթամթերքի գնաճը, իհարկե, որոշ չափով կապված է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների հետ, սակայն հիմնական պատճառը դեռ այլ է` ռուսաստանցի արտադրողներն ուզում են փոխհատուցել այն գումարները, որոնք վերջին մի քանի ամիսների ընթացքում բյուջե են վճարել այսպես կոչված դեմպֆերային մեխանիզմի շրջանակում։

Ի՞նչ մեխանիզմ է դա

Այդ մեխանիզմը գործում է այսպես` եթե նավթի և նավթամթերքի արտահանման գներն ավելի բարձր են, քան ներռուսաստանյան գները, ՌԴ կառավարությունը փոխհատուցում է վճարում (գնային դեմպֆեր) ոլորտի բիզնեսին, որպեսզի չափից շատ նավթամթերք չարտահանվի արտերկիր` ի վնաս ռուսաստանյան շուկայի կարիքների: Եթե հակառակ իրավիճակն է (Ռուսաստանում գներն ավելի բարձր են, քան արտասահմանում), ապա նավթային ընկերություններն իրենք են վճարումներ կատարում բյուջե (որպեսզի վճարման մեխանիզմը լինի երկուստեք, ոչ թե միակողմանի):
2026 թվականի առաջին ամիսներին (Մերձավոր Արևելքի հակամարտությունից առաջ) Ռուսաստանի նավթային ոլորտի դեմ Արևմուտքի նոր պատժամիջոցների պատճառով «Urals»-ը և ռուսական նավթի այլ տեսակները համաշխարհային շուկաներում վաճառվում էին զգալի զեղչով` համեմատած համաշխարհային չափորոշիչ «Brent» տեսակի հետ։ Զեղչն այնքան մեծ էր, որ հունվար-փետրվարին ռուսաստանյան նավթային բիզնեսի համար պայմանները ներքին շուկայում ավելի բարենպաստ էին, քան արտասահմանյան շուկաներում: Արդյունքում` 5 տարվա ընթացքում առաջին անգամ ռուսական նավթարդյունաբերական բիզնեսը դեմպֆերով ոչ թե ստանում, այլ գումար էր վճարում բյուջե: Այդ վճարումները մոտ 30 մլրդ ռուբլի են կազմել:

Ի՞նչ կապ ունի Հայաստանը

«Այս ծախսերը հետ բերելու անհրաժեշտությունը կստիպի արտադրողներին բարձրացնել բենզինի և դիզելային վառելիքի գները ԵԱՏՄ երկրներ արտահանելիս», – նշել է Տերյոշկինը։
ԵԱՏՄ արտահանումը կշարունակի մնալ այն «պատուհանը», որի օգնությամբ նավթագործները լրացուցիչ եկամուտ կհավաքեն` հաշվի առնելով, որ ԵԱՏՄ-ի սահմաններից դուրս արտահանումը մինչև հուլիսի 31-ը արգելված է (այսինքն՝ ռուսական շուկայում մրցակցությունը կսրվի, ուստի շահութաբերությունը կնվազի)։

Ռուսական նավթամթերքի մասնաբաժինը հայկական շուկայում

ՀՀ պետեկամուտների կոմիտեի մաքսային ծառայության տվյալներով՝ 2025 թվականի առաջին կիսամյակում (տարեկան տվյալները դեռ չեն հրապարակվել) Ռուսաստանից Հայաստան նավթամթերքի ներմուծումը կազմել է 106,3 մլն դոլար կամ ընդհանուր ծավալի 46%-ը (առանձնացված վիճակագրություն ըստ նավթամթերքի տեսակների չի ներկայացվում)։ 2024 թվականի առաջին կիսամյակում Ռուսաստանի մասնաբաժինը կազմել է մոտ 75% կամ բացարձակ թվերով՝ 160,1 մլն դոլար։
Բենզինի արտահանման սահմանափակման մասին ՌԴ որոշումը չի ազդի մեզ վրա․ Գևորգ Պապոյան
Լրահոս
0