https://arm.sputniknews.ru/20260404/benzini-artahanman-sahmanapakman-masin-rd-vorvoshumy-chi-azdi-mez-vra-gevvorg-papvojan-100631947.html
Բենզինի արտահանման սահմանափակման մասին ՌԴ որոշումը չի ազդի մեզ վրա․ Գևորգ Պապոյան
Բենզինի արտահանման սահմանափակման մասին ՌԴ որոշումը չի ազդի մեզ վրա․ Գևորգ Պապոյան
Sputnik Արմենիա
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշեց, որ որպես ԵԱՏՄ անդամ երկիր՝ մենք ունենք համապատասխան քվոտաներ։ 04.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-04T15:20+0400
2026-04-04T15:20+0400
2026-04-04T15:24+0400
բենզին
գևորգ պապոյան
հայաստան
գնաճ
էկոնոմիկայի նախարարություն
հայաստան-ռուսաստան համագործակցություն
հայաստան–իրան գործակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/06/98493569_0:160:3072:1888_1920x0_80_0_0_00ba933a9f9b2e29d36021ac40b4dbee.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Բենզինի արտահանման սահմանափակման մասին Ռուսաստանի որոշումը, որը ուժի մեջ է մտել ապրիլի 1-ից, Հայաստանի վրա չի ազդելու։ Այս մասին այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտահերթ համագումարից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք այդ սահմանափակումը կարող է խնդիրներ ստեղծել Հայաստանում։Նրա խոսքով՝ Ռուսաստանից մենք քիչ ենք ներմուծում բենզին․ վերջին ամիսներին մեր շուկայում ավելի շատ վաճառվում է եվրոպական, մասամբ՝ ադրբեջանական, իրական և նաև ռուսական ծագման բենզինը։«Նույնիսկ այդ փոքր մասնաբաժնի դեպքում ռուսական բենզինի ներմուծման հարցում մենք խնդիր չունենք»,- վստահեցրեց Պապոյանը։Պապոյանը բացատրել է, թե ինչու են ՀՀ–ում բարձրացել բենզինի գներըՆա չժխտեց, որ աշխարհում դիտարկվող դիզելային վառելիքի գների ընդհանուր բարձրացման ֆոնին Հայաստանում ևս որոշակի գնային տատանումներ են նկատվում, սակայն ընդգծեց, որ դրանք էական չեն։Պապոյանը տեղեկացրեց, որ դիզելային վառելիքի գների այս բարձրացումը մեղմելու համար իր ղեկավարած նախարարությունը գյուղատնտեսությունը սուբսիդավորելու ծրագիր է մտածում, որ գարնանային աշխատանքները լինեն մաքսիմալ հեշտ։Հիշեցնենք` շուրջ 35 տարվա դադարից հետո առաջին անգամ 2025 թ․ դեկտեմբերի 19–ին Ադրբեջանից Վրաստանի տարածքով ՀՀ Տավուշի մարզի «Այրում» կայարան հասավ 22 վագոնից բաղկացած գնացքը` 1218 տոննա A95 տեսակի բենզինով։2026 թ․ հունվարի 7–ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը նավթամթերքի ավելի խոշոր խմբաքանակ կուղարկի Հայաստան: Ադրբեջանի Մաքսային կոմիտեի տվյալներով` միայն հունվարին Հայաստանն Ադրբեջանից 2 մլն 403,6 հազար դոլարի բենզին և դիզելային վառելիք է ներկրել։ Սա կազմում է երկրի ընդհանուր արտահանման 0,1 տոկոսը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/06/98493569_171:0:2902:2048_1920x0_80_0_0_ad05c15049d72037a8bb2fa650dc28d0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բենզին, գևորգ պապոյան, հայաստան, գնաճ, էկոնոմիկայի նախարարություն, հայաստան-ռուսաստան համագործակցություն, հայաստան–իրան գործակցություն
բենզին, գևորգ պապոյան, հայաստան, գնաճ, էկոնոմիկայի նախարարություն, հայաստան-ռուսաստան համագործակցություն, հայաստան–իրան գործակցություն
Բենզինի արտահանման սահմանափակման մասին ՌԴ որոշումը չի ազդի մեզ վրա․ Գևորգ Պապոյան
15:20 04.04.2026 (Թարմացված է: 15:24 04.04.2026) ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշեց, որ որպես ԵԱՏՄ անդամ երկիր՝ մենք ունենք համապատասխան քվոտաներ։
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Բենզինի արտահանման սահմանափակման մասին Ռուսաստանի որոշումը, որը ուժի մեջ է մտել ապրիլի 1-ից, Հայաստանի վրա չի ազդելու։ Այս մասին այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտահերթ համագումարից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք այդ սահմանափակումը կարող է խնդիրներ ստեղծել Հայաստանում։
«Քանի որ մեր երկիրը՝ որպես ԵԱՏՄ անդամ, ունի քվոտաներ, մենք նման խնդիրներ չենք ունենա»,- վստահեցրեց նախարարը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանից մենք քիչ ենք ներմուծում բենզին․ վերջին ամիսներին մեր շուկայում ավելի շատ վաճառվում է եվրոպական, մասամբ՝ ադրբեջանական, իրական և նաև ռուսական ծագման բենզինը։
«Նույնիսկ այդ փոքր մասնաբաժնի դեպքում ռուսական բենզինի ներմուծման հարցում մենք խնդիր չունենք»,- վստահեցրեց Պապոյանը։
Նա չժխտեց, որ աշխարհում դիտարկվող դիզելային վառելիքի գների ընդհանուր բարձրացման ֆոնին Հայաստանում ևս որոշակի գնային տատանումներ են նկատվում, սակայն ընդգծեց, որ դրանք էական չեն։
«Համեմատության համար ասեմ, որ երկրներ կան, որտեղ 2-3 անգամ են գները բարձրացել, օրինակ՝ նույն Եվրոպայում։ Մեզ մոտ, ցավոք սրտի, ունենք կանխատեսում, որ գները նույնպես բարձրանալու են․ չի կարող, օրինակ, նավթի գինը երկու անգամ բարձրանալ և չազդել բենզինի գների վրա։ Եվ այս ամենի պատճառը Իրանի դեմ պատերազմն է»,- նշեց նախարարը։
Պապոյանը տեղեկացրեց, որ դիզելային վառելիքի գների այս բարձրացումը մեղմելու համար իր ղեկավարած նախարարությունը գյուղատնտեսությունը սուբսիդավորելու ծրագիր է մտածում, որ գարնանային աշխատանքները լինեն մաքսիմալ հեշտ։
Հիշեցնենք` շուրջ 35 տարվա դադարից հետո առաջին անգամ 2025 թ․ դեկտեմբերի 19–ին Ադրբեջանից Վրաստանի տարածքով ՀՀ Տավուշի մարզի
«Այրում» կայարան հասավ 22 վագոնից բաղկացած գնացքը` 1218 տոննա A95 տեսակի բենզինով։
2026 թ․ հունվարի 7–ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը նավթամթերքի ավելի խոշոր խմբաքանակ կուղարկի Հայաստան: Ադրբեջանի Մաքսային կոմիտեի տվյալներով` միայն հունվարին Հայաստանն Ադրբեջանից
2 մլն 403,6 հազար դոլարի բենզին և դիզելային վառելիք է ներկրել։ Սա կազմում է երկրի ընդհանուր արտահանման 0,1 տոկոսը։