https://arm.sputniknews.ru/20260417/shat-tsanr-hetevanqner-klinen-hajr-rubeny-qkhnerum-hvogevvorakanneri-mutqi-argelqi-masin-101092961.html
Շատ ծանր հետևանքներ կլինեն. հայր Ռուբենը` ՔԿՀ–ներում հոգևորականների մուտքի արգելքի մասին
Շատ ծանր հետևանքներ կլինեն. հայր Ռուբենը` ՔԿՀ–ներում հոգևորականների մուտքի արգելքի մասին
Sputnik Արմենիա
Հայր Ռուբենը վստահ է, որ իրական հոգևորականներն ամենասպասված մարդիկ են քրեակատարողական հիմնարկներում, քանի որ անազատության մեջ գտնվող անձանց կարիքները շատ–շատ... 17.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-17T20:42+0400
2026-04-17T20:42+0400
2026-04-17T20:42+0400
մայր աթոռ սուրբ էջմիածին
հայ առաքելական եկեղեցի
քրեակատարողական հիմնարկ (քկհ)
քահանա
հոգևորական
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/06/99573199_0:0:1501:844_1920x0_80_0_0_fdb48e123de7be73ca75e3c72dec36d0.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Հայ առաքելական եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքի արգելքը քրեակատարողական հիմնարկներ շատ ծանր հետևանքներ է ունենալու անազատության մեջ գտնվող քաղաքացիների համար։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ հայր Ռուբեն վարդապետ Զարգարյանը։Ապրիլի 17–ին Մայր աթոռի տեղեկատվական համակարգը հայտնել էր, որ Հայոց եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքը ազատազրկման վայրեր արգելվել է։ Նշվում էր, որ քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայությունը փաստացի դադարեցվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանի հրամանով։Հոգևորականն ընդգծում է, որ քրեակատարողական հիմնարկները «բավականին նուրբ տարածքներ են», որտեղ վերահսկվում է ամեն ինչ` մուտքը, ելքը, արգելված իրեր մտցնելը կամ դուրս բերելը։ Այս համատեքստում նա շեշտեց, որ եկեղեցին պատասխանատվություն չի կրելու, եթե եկեղեցու կողմից չնշանակված հոգևորականները որևէ անցանկալի գործողություն անեն։Հայր Ռուբենը վստահ է, որ իրական հոգևորականներն ամենասպասված մարդիկ են քրեակատարողական հիմնարկներում, քանի որ անազատության մեջ գտնվող անձանց կարիքները շատ–շատ են։ Բանտարկվածները բոլոր խնդիրներով դիմում են հոգևորականներին, լինեն դրանք անձնական, ընտանեկան, սոցիալական, կրթական թե հոգևոր թեմաներ։«Այդ անձինք հոգևորականների կարիքն իսկապես ունեն իրենց հավատքն ամրապնդելու, փորձությունները հաղթահարելու, իրենց վերագտնելու և խաղաղվելու համար, որպեսզի վերադառնան հասարակություն համեմատաբար առողջացած»,–ասաց նա։Փաստաբան Արա Զոհրաբյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում բացատրեց, թե ինչու է ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության պետի որոշումն ապօրինի։ Նրա խոսքով` կա առնվազն 2 օրենք, որն այս պահին խախտված է։Զոհրաբյանի խոսքով` Քրեակատարողական ծառայությունը շրջանցելով այս օրենքների դրույթները, ինչպես նաև Արդարադատության նախարարության և Հայ առաքելական սուրբ եկեղեցու միջև 2014 թ․-ին կնքված պայմանագիրը, հակաօրինական վարքագիծ է դրսևորել։Հիշեցնենք, որ Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանին, ով շուրջ 16 տարի է՝ այցելում է ՔԿՀ-ներում ազատազրկված անձանց, ապրիլի 2–ին արգելվել է մուտք գործել քրեակատարողական հիմնարկ։ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից հայտնել էին, որ Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում քաղաքական հայտարարություններ է արել՝ դրանով խախտելով նախկինում ՔԿՀ–ում մուտքի համար տրված թույլտվության պայմաններն ու նպատակները, ուստի նրան տրված թույլտվությունը դադարեցվել է։Նշենք, որ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում հոգևոր ծառայությունը սկսվել է դեռևս 1993 թվականից՝ այն ժամանակ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ, ներկայիս Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նախաձեռնությամբ։2003 թ. Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում բացվեց քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայության բաժինը: Իսկ 2014 թ․ նոյեմբերի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Արդարադատության նախարարության միջև կնքվեց պայմանգիր, որում սահմանված էին ծառայության գործունեության ոլորտը, կառուցվածքը, խնդիրներն ու նպատակները:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/06/99573199_67:0:1400:1000_1920x0_80_0_0_f4fcc601004f7b8fcc7ce7dcde1dc581.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մայր աթոռ սուրբ էջմիածին, հայ առաքելական եկեղեցի, քրեակատարողական հիմնարկ (քկհ), քահանա, հոգևորական
մայր աթոռ սուրբ էջմիածին, հայ առաքելական եկեղեցի, քրեակատարողական հիմնարկ (քկհ), քահանա, հոգևորական
Շատ ծանր հետևանքներ կլինեն. հայր Ռուբենը` ՔԿՀ–ներում հոգևորականների մուտքի արգելքի մասին
Հայր Ռուբենը վստահ է, որ իրական հոգևորականներն ամենասպասված մարդիկ են քրեակատարողական հիմնարկներում, քանի որ անազատության մեջ գտնվող անձանց կարիքները շատ–շատ են։
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Հայ առաքելական եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքի արգելքը քրեակատարողական հիմնարկներ շատ ծանր հետևանքներ է ունենալու անազատության մեջ գտնվող քաղաքացիների համար։ Այս մասին
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ հայր Ռուբեն վարդապետ Զարգարյանը։
Ապրիլի 17–ին Մայր աթոռի տեղեկատվական համակարգը հայտնել էր, որ Հայոց եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքը ազատազրկման վայրեր
արգելվել է։ Նշվում էր, որ քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայությունը փաստացի դադարեցվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանի հրամանով։
«Այս որոշումով ոտնահարվում է անազատության մեջ գտնվող անձանց հոգևոր խնամք ստանալու սահմանադրական իրավունքը։ Այսօրվա իշխանությունները աճպարարություն են անում. նրանք Հայ առաքելական եկեղեցուն դուրս են թողնում այս գործընթացից և պայմանագիր են կնքում այն հոգևորականների հետ, որոնք միացել են եկեղեցու դեմ շարժմանը։ Նրանց համար Մայր աթոռ սուրբ Էջմիածը որևէ պատասխանատվություն չի կրում»,–ասաց հայր Ռուբենը։
Հոգևորականն ընդգծում է, որ քրեակատարողական հիմնարկները «բավականին նուրբ տարածքներ են», որտեղ վերահսկվում է ամեն ինչ` մուտքը, ելքը, արգելված իրեր մտցնելը կամ դուրս բերելը։ Այս համատեքստում նա շեշտեց, որ եկեղեցին պատասխանատվություն չի կրելու, եթե եկեղեցու կողմից չնշանակված հոգևորականները որևէ անցանկալի գործողություն անեն։
Հայր Ռուբենը վստահ է, որ իրական հոգևորականներն ամենասպասված մարդիկ են քրեակատարողական հիմնարկներում, քանի որ անազատության մեջ գտնվող անձանց կարիքները շատ–շատ են։ Բանտարկվածները բոլոր խնդիրներով դիմում են հոգևորականներին, լինեն դրանք անձնական, ընտանեկան, սոցիալական, կրթական թե հոգևոր թեմաներ։
«Այդ անձինք հոգևորականների կարիքն իսկապես ունեն իրենց հավատքն ամրապնդելու, փորձությունները հաղթահարելու, իրենց վերագտնելու և խաղաղվելու համար, որպեսզի վերադառնան հասարակություն համեմատաբար առողջացած»,–ասաց նա։
Փաստաբան Արա Զոհրաբյանն էլ
Sputnik Արմենիայի հետ զրույցում բացատրեց, թե ինչու է ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության պետի որոշումն ապօրինի։ Նրա խոսքով` կա առնվազն 2 օրենք, որն այս պահին խախտված է։
«Առաջինը դա «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքն է, որի 10–րդ հոդվածի մեջ ուղիղ նշվում է, որ եկեղեցին իրավունք ունի ունենալ մշտական ներկայացուցիչ ազատազրկման վայրերում։ «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի 17-րդ հոդվածն էլ հստակ ձևակերպված է` պետությունը չի խոչընդոտում ազգային եկեղեցու մենաշնորհ հանդիսացող առաքելությանը` ունենալ մշտական հոգևոր ներկայացուցիչ ազատազրկման վայրերում։ Այսինքն ո՛չ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը, ո՛չ որևէ մեկ այլ անձ իրավունք չունի եկեղեցու այս իրավունքին խոչընդոտել»,–ասաց փաստաբանը։
Զոհրաբյանի խոսքով` Քրեակատարողական ծառայությունը շրջանցելով այս օրենքների դրույթները, ինչպես նաև Արդարադատության նախարարության և Հայ առաքելական սուրբ եկեղեցու միջև 2014 թ․-ին կնքված պայմանագիրը, հակաօրինական վարքագիծ է դրսևորել։
Հիշեցնենք, որ Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանին, ով շուրջ 16 տարի է՝ այցելում է ՔԿՀ-ներում ազատազրկված անձանց,
ապրիլի 2–ին արգելվել է մուտք գործել քրեակատարողական հիմնարկ։ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից հայտնել էին, որ Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում քաղաքական հայտարարություններ է արել՝ դրանով խախտելով նախկինում ՔԿՀ–ում մուտքի համար տրված թույլտվության պայմաններն ու նպատակները, ուստի նրան տրված թույլտվությունը դադարեցվել է։
Նշենք, որ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում հոգևոր ծառայությունը սկսվել է դեռևս 1993 թվականից՝ այն ժամանակ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ, ներկայիս Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նախաձեռնությամբ։
2003 թ. Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում բացվեց քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայության բաժինը: Իսկ 2014 թ․ նոյեմբերի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Արդարադատության նախարարության միջև կնքվեց պայմանգիր, որում սահմանված էին ծառայության գործունեության ոլորտը, կառուցվածքը, խնդիրներն ու նպատակները: