00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ է արգելվել տեր Գրիգորի մուտքը «Նուբարաշեն» ՔԿՀ․ պաշտոնական պարզաբանում

© Sputnik / Aram NersesyanՏեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանը
Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանը - Sputnik Արմենիա, 1920, 07.04.2026
Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանը
Բաժանորդագրվել
ՔԿԾ-ում քննարկում են քրեակատարողական հիմնարկներում հոգևոր սպասավորների գործունեության կարգում որոշակի փոփոխություններ կատարելու նպատակահարմարությունը։
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում քաղաքական հայտարարություններ է արել՝ դրանով խախտելով նախկինում ՔԿՀ–ում մուտքի համար տրված թույլտվության պայմաններն ու նպատակները, ուստի նրան տրված թույլտվությունը դադարեցվել է։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանին, ով շուրջ 16 տարի է՝ այցելում է ՔԿՀ-ներում ազատազրկված անձանց, արգելվել է մուտք գործել քրեակատարողական հիմնարկ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեր Գրիգորը, մեկնաբանելով «Նուբարաշեն» ՔԿՀ իր մուտքի արգելքի պատճառաբանությունն ասել էր, եթե երկրի ու ազգի ճակատագիրը պիտի հոգևորականին չհետաքրքրի, ուրեմն այդ հոգևորականը հոգևորական չէ։
ՔԿԾ-ից շեշտում են, որ ՔԿՀ-ներում ապահովվում է ազատությունից զրկված անձանց մտքի, խղճի, կրոնի, քաղաքական կամ այլ հայացքների ազատության իրավունքի իրացումը։ Կարելի է կազմակերպել կրոնական միջոցառումներ, հրավիրել հոգևորական։ Թույլատրվում է կազմակերպել կրոնական ծիսակատարություններ, օգտվել պաշտամունքի առարկաներից և կրոնական գրականությունից։ ՔԿՀ-ներում այդ նպատակով կարող է առանձնացվել համապատասխան տարածք։
«Ազատությունից զրկված անձանց իրավունքի իրացումն ապահովելու նպատակով քահանա տեր Գրիգորին տրվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներ մուտքի թույլտվություն, սակայն 06․03․2026թ․-ին ուղեկցական գրությամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում ստացվել է զեկուցագիրն այն մասին, որ քահանա տեր Գրիգորը ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հնչեցրել է քաղաքական հայտարարություններ և իրականացրել քարոզչություն, և 09․03․2026թ․ գրությամբ թույլտվությունը դադարեցվել է»,- պնդում են ՔԿԾ–ից։
ՔԿԾ-ում քննարկում են քրեակատարողական հիմնարկներում հոգևոր սպասավորների գործունեության կարգում որոշակի փոփոխություններ կատարելու հարցը՝ քահանաների այցերը կանոնակարգելու, համակարգելու և ազատազրկված անձանց հետ իրականացվող աջակից այլ աշխատանքների հետ մեկտեղելու, առավել կարիքահեն դարձնելու նպատակով։
Sputnik Արմենիայի հետ զրույցում ՔԿՀ-ի հոգևոր ծառայության պատասխանատու տեր Իսահակ վարդապետ Պողոսյանը նշել էր, որ նաև տևական ժամանակ է՝ «Վանաձոր» ՔԿՀ-ում հոգևոր ծառայություն իրականացնող քահանա չկա՝ անցաթուղթ չունենալու պատճառաբանությամբ։ Ասել են, որ հարցը պետք է կարգավորի քրեակատարողական ծառայության պետը, սակայն հարցը դեռ լուծված չէ։
Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան՝ ՔԿԾ-ից հայտնում են, որ «Վանաձոր» ՔԿՀ-ում քահանայի նշանակման խոչընդոտների հետ կապված տեղեկություններ չեն ստացել։
ՔԿԾ-ից նաև նշում են, որ ՔԿՀ-ներում հոգևոր ծառայության հետ կապված բոլոր գործառույթները, այդ թվում՝ քահանաների նշանակում, այցերի հաճախականություն և այլ հարցեր համակարգում է Մայր աթոռի ՔԿՀ-ի հոգևոր ծառայությունը։
Նշենք, որ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում հոգևոր ծառայությունը սկսվել է դեռևս 1993 թվականից՝ այն ժամանակ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ, ներկայիս Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նախաձեռնությամբ։
2003 թ. Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում բացվեց քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայության բաժինը: Իսկ 2014 թ․ նոյեմբերի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Արդարադատության նախարարության միջև կնքվեց պայմանգիր, որում սահմանված էին ծառայության գործունեության ոլորտը, կառուցվածքը, խնդիրներն ու նպատակները:
Փորձում են ՔԿՀ-ներում ծառայություն մատուցող հոգևորականներին հանել վեհափառի դեմ. «Հրապարակ»
Լրահոս
0