00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:39
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հայոց եկեղեցու նշանակած եկեղեցականների մուտքը ՔԿՀ–ներ արգելվել է. Մայր աթոռը դատապարտում է

Մայր աթոռ - Sputnik Արմենիա, 1920, 17.04.2026
Բաժանորդագրվել
Սուրբ Էջմիածնից հորդորում են ՀՀ արդարադատության նախարարությանը` հարգել օրենքն ու եկեղեցական կարգը և չխոչընդոտելով եկեղեցու առաքելությունը։
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Հայոց եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքը ազատազրկման վայրեր արգելվել է։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
Մայր աթոռից նշում են, որ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայությունը փաստացի դադարեցվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանի հրամանով։
«Միևնույն ժամանակ, շրջանցելով Մայր աթոռը և անտեսելով իրավական կարգավորումները, անհատ եկեղեցականների հետ կնքել է աշխատանքային պայմանագրեր: Այս քայլը իշխանությունների հերթական թիրախավորված ու հակաեկեղեցական արշավն է՝ սահմանափակելու օրենսդրությամբ երաշխավորված Հայոց եկեղեցու հոգեխնամ առաքելությունը հանրային կյանքում, ինչը դրսևորվել է նաև ՀՀ զինված ուժերում և կրթական ոլորտում»,– ասված է հայտարարության մեջ։
Մայր աթոռի տեղեկատվական համակարգը վկայակոչել է ՀՀ օրենսդրությունը, ըստ որի` քրեակատարողական հիմնարկներում Հայ եկեղեցու հոգեխնամ առաքելությունը համարվում է որպես ազգային եկեղեցու մենաշնորհ և օրենքի ուժով երաշխավորում է պետության կողմից այդ գործունեությանը չխոչընդոտելու պարտականությունը:
«Մերժելի է այն փաստը, որ քրեակատարողական ծառայության պետը, անտեսելով իր վերադաս նախարարության և Հայոց եկեղեցու միջև կնքված պայմանագիրը, քրեակատարողական հիմնարկներում հոգեխնամ ծառայության իրականացման համար կատարել է ինքնակամ տնօրինումներ։ Օրենքների, ՀՀ արդարադատության նախարարության և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու միջև կնքված պայմանագրի համաձայն` հոգեխնամ գործունեություն իրականացնող սուբյեկտը ոչ թե անհատ քահանան է, այլ՝ Հայոց եկեղեցին»,– ընդգծել են Մայր աթոռից:
Հայ առաքելական սուրբ եկեղեցին նման գործելակերպը կոպիտ միջամտություն է համարում իր ներքին կյանքին, որը կազմաքանդում է եկեղեցու կանոնակարգված ու կազմակերպված հովվական ծառայությունը՝ այն դարձնելով անհատական նախաձեռնություն և վարչական կամայականություն։
«Եկեղեցու դեմ շարունակվող այսօրինակ ապօրինի գործողությունները տարակույս չեն թողնում, որ իշխող քաղաքական ուժը հակաեկեղեցականությունը վերածել է պետական քաղաքականության, ինչը կործանարար է, որով և՝ խստագույնս դատապարտելի»,– ընդգծել են մայր աթոռից։
Մայր աթոռ սուրբ Էջմիածնից հորդորում են ՀՀ արդարադատության նախարարությանը` հարգել օրենքն ու եկեղեցական կարգը և չխոչընդոտելով եկեղեցու առաքելությունը՝ վերականգնել քրեակատարողական հիմնարկներում հոգևոր ծառայության բնականոն ընթացքը։
Հիշեցնենք, որ Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանին, ով շուրջ 16 տարի է՝ այցելում է ՔԿՀ-ներում ազատազրկված անձանց, ապրիլի 2–ին արգելվել է մուտք գործել քրեակատարողական հիմնարկ։ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից հայտնել էին, որ Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում քաղաքական հայտարարություններ է արել՝ դրանով խախտելով նախկինում ՔԿՀ–ում մուտքի համար տրված թույլտվության պայմաններն ու նպատակները, ուստի նրան տրված թույլտվությունը դադարեցվել է։
Նշենք, որ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում հոգևոր ծառայությունը սկսվել է դեռևս 1993 թվականից՝ այն ժամանակ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ, ներկայիս Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նախաձեռնությամբ։
2003 թ. Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում բացվեց քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայության բաժինը: Իսկ 2014 թ․ նոյեմբերի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Արդարադատության նախարարության միջև կնքվեց պայմանգիր, որում սահմանված էին ծառայության գործունեության ոլորտը, կառուցվածքը, խնդիրներն ու նպատակները:
Լրահոս
0