https://arm.sputniknews.ru/20260417/samvel-karapetjani-gvortsvov-nistic-araj-kajacats-ertic-17-andz-dzerbakalvel-e-101082574.html
Սամվել Կարապետյանի գործով նիստից առաջ կայացած երթից 17 անձ ձերբակալվել է
Սամվել Կարապետյանի գործով նիստից առաջ կայացած երթից 17 անձ ձերբակալվել է
Sputnik Արմենիա
Ոստիկանները երթի գրեթե վերջում պահանջում էին Սամվել Կարապետյանի աջակիցներից փողոցից դուրս գալ և մայթով քայլել։ 17.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-17T14:56+0400
2026-04-17T14:56+0400
2026-04-17T15:23+0400
ձերբակալություն
սամվել կարապետյան
հհ ոստիկանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/11/101083351_0:7:721:412_1920x0_80_0_0_83008cdf4b736b8cbfe0b306a40278f2.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար, գործարար, բարերար Սամվել Կարապետյանի գործով դատական նիստից առաջ կայացած երթից 17 անձ ձերբակալվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային ասացին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։Ավելի վաղ հայտնել էինք, որ Թբիլիսյան խճուղում երթի ընթացքում Սամվել Կարապետյանի աջակիցների և ոստիկանների միջև հրմշտոց և քաշքշուկ սկսվեց։ Ոստիկանները երթի գրեթե վերջում պահանջում էին փողոցից դուրս գալ և մայթով քայլել։«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար 17 անձ ձերբակալվել և տեղափոխվել է համայնքային ոստիկանության ստորաբաժանումներ»,- նշեցին նախարարությունից։Նշենք, որ Սամվել Կարապետյանի խափանման միջոցի փոփոխության համար առաջին դատական նիստը ապրիլի 15-ին էր, որը հետաձգվեց մինչև ապրիլի 17-ը։Հիշեցնենք` 2025–ի հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը կալանավորվեց հունիսի 18-ին։Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է, ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։Դեկտեմբերի 30-ին դատարանը փոխեց գործարարի խափանման միջոցը, և կալանքը փոխարինվեց գրավով և տնային կալանքով։ Նույն օրը նա ՔԿՀ–ից տեղափոխվեց տուն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Սամվել Կարապետյանի գործով նիստից առաջ կայացած երթից 17 անձ ձերբակալվել է
Sputnik Արմենիա
Սամվել Կարապետյանի գործով նիստից առաջ կայացած երթից 17 անձ ձերբակալվել է
2026-04-17T14:56+0400
true
PT4M31S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/11/101083351_0:0:721:540_1920x0_80_0_0_f7f9b2e355adb99c8e4b4f9af4267d08.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ձերբակալություն, видео, սամվել կարապետյան, հհ ոստիկանություն
ձերբակալություն, видео, սամվել կարապետյան, հհ ոստիկանություն
Սամվել Կարապետյանի գործով նիստից առաջ կայացած երթից 17 անձ ձերբակալվել է
14:56 17.04.2026 (Թարմացված է: 15:23 17.04.2026) Ոստիկանները երթի գրեթե վերջում պահանջում էին Սամվել Կարապետյանի աջակիցներից փողոցից դուրս գալ և մայթով քայլել։
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար, գործարար, բարերար Սամվել Կարապետյանի գործով դատական նիստից առաջ կայացած երթից 17 անձ ձերբակալվել է։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային ասացին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թբիլիսյան խճուղում երթի ընթացքում Սամվել Կարապետյանի աջակիցների և ոստիկանների միջև հրմշտոց և քաշքշուկ սկսվեց։ Ոստիկանները երթի գրեթե վերջում պահանջում էին փողոցից դուրս գալ և մայթով քայլել։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար 17 անձ ձերբակալվել և տեղափոխվել է համայնքային ոստիկանության ստորաբաժանումներ»,- նշեցին նախարարությունից։
Նշենք, որ Սամվել Կարապետյանի խափանման միջոցի փոփոխության համար առաջին դատական նիստը ապրիլի 15-ին էր, որը հետաձգվեց մինչև ապրիլի 17-ը։
Հիշեցնենք` 2025–ի հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը
խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ
աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը կալանավորվեց հունիսի 18-ին։
Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։
Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի
մեղադրանքը փոփոխվել է, ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։
Դեկտեմբերի 30-ին դատարանը
փոխեց գործարարի խափանման միջոցը, և կալանքը փոխարինվեց գրավով և տնային կալանքով։ Նույն օրը նա
ՔԿՀ–ից տեղափոխվեց տուն։