00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:26
34 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:33
5 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Մեր շանսերը գնահատում ենք ուղիղ 100%. Սամվել Կարապետյանը պատասխանեց լրագրողների հարցերին

Բաժանորդագրվել
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդը շեշտեց` իրենք միայն հաղթանակի են գնում։
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Գործող իշխանություններից այլ որոշում անհնար էր սպասել։ Այսօր Հակակոռուպցիոն դատարանում կայացած նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար, գործարար, բարերար Սամվել Կարապետյանը։
Քիչ առաջ Հակակոռուպցիոն դատարանը 3 ամսով երկարաձգեց նրա տնային կալանքը։
Կարապետյանը պատասխանեց նաև հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում իր առաջնորդած ուժի շանսերին վերաբերող հարցին։
«Մեր շանսերը գնահատում ենք ուղիղ 100 տոկոս»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենք միայն հաղթանակի են գնում։
Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե իրենց հաղթանակի պարագայում Հայաստանում պատերազմ կսկսվի, Սամվել Կարապետյանը կարճ պատասխանեց. «Ինքը (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին. խմբ.) բուժման կարիքն ունի»։
Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրությունների առաջադրման ժամկետը ապրիլի 13–23-ն է։
Մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարել են ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը` Արամ Սարգսյանի գլխավորությամբ։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի դաշինքով, որը կկոչվի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»։ Ընտրություններին մասնակցելու է նաև ԲՀԿ–ն, որի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ուզում է «Նոյյան տապան» դարձնել ընդդիմադիր ուժերի համար։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը նախ հայտարարեցին, որ ընտրություններին կմասնակցեն միասին, սակայն ավելի ուշ՝ ապրիլի 10-ին, հայտնի դարձավ, որ որոշել են դադարեցնել համագործակցությունը։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններում վարչապետի թեկնածու է առաջադրել Նիկոլ Փաշինյանին։
Լրահոս
0