https://arm.sputniknews.ru/20260417/chpetq-e-haghtaharen-ancvoghik-shemy-pashinjany-gtel-e-nakhkinnerka-banavetshy-haghtaharelu-dzevy-101073962.html
Չպետք է հաղթահարեն անցողիկ շեմը. Փաշինյանը «գտել է» նախկին–ներկա բանավեճը հաղթահարելու ձևը
Չպետք է հաղթահարեն անցողիկ շեմը. Փաշինյանը «գտել է» նախկին–ներկա բանավեճը հաղթահարելու ձևը
Sputnik Արմենիա
Անդրադառնալով Ղարաբաղյան շարժմանը` ՀՀ վարչապետը հայտարարեց, որ 1994–95 թվականներից սկսած Հայաստանի Հանրապետությունը 25 տարի շարունակ կանգնած է եղել նույն կետի... 17.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-17T13:12+0400
2026-04-17T13:12+0400
2026-04-17T13:22+0400
նիկոլ փաշինյան
պատերազմ
ընտրություններ
ազգային ժողովի ընտրություններ
արցախ
ղարաբաղյան հակամարտություն
ղարաբաղյան շարժում
ադրբեջան
հայ-ադրբեջանական
արցախյան պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/02/100541449_0:0:1500:844_1920x0_80_0_0_af89d56708852c5b5f9df5a993058c59.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Հունիսի 7–ի ընտրությունները ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ղեկավարած ուժերի վերջին շանսն է։ Այս մասին այսօր Ազգային ժողովում 2025 թ. ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկմանն իր եզրափակիչ ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Անդրադառնալով Ղարաբաղյան շարժմանը` Փաշինյանը հայտարարեց, որ 1994–95 թվականներից սկսած Հայաստանի Հանրապետությունը 25 տարի շարունակ կանգնած է եղել նույն կետի վրա, ու դա եղել է փակուղային կետ։«30 տարի շարունակ ամբողջ պետական համակարգն աշխատել է այն տրամաբանությամբ, որ Արցախը Հայաստան է, լուծված է այդ հարցը, խնդիր չկա, ամեն ինչ նորմալ է։ Մենք առերեսվել ենք այդ իրողության հետ ու սկսել ենք հարցեր տալ ու գնալ այդ հարցերի հետևից, գտնել դրանց պատասխանները, որից հետո մենք հասկացել ենք, որ թակարդի մեջ ենք ու պետք է դրանից դուրս գալ, հակառակ դեպքում մենք պետությունը կորցնելու ենք»,– ասաց նա։Փաշինյանի խոսքով` իրենք շատ արդյունավետ իշխանություն են, քանի որ երկիրը դուրս են բերել թակարդից։«Դա այն թակարդն էր, որի մեջ մենք մտել ենք Ղարաբաղի շարժումով, և որի մեջ պատերազմի եռագլուխ կուսակցությունները ու նրանց սատելիտները մեզ անընդհատ մտցրել են ու պահել փակուղում։ Պատերազմի պատճառը եղել է Ղարաբաղյան շարժումը. Ղարաբաղյան շարժումը չկա, ուրեմն պատերազմ չկա։ Այս է ամբողջ խնդիրը, ու մենք գիտակցված գնացել ենք այդ ճանապարհով»,– հայտարարեց վարչապետը։Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։Մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարել են ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը` Արամ Սարգսյանի գլխավորությամբ։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի դաշինքով, որը կկոչվի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»։ Ընտրություններին մասնակցելու է նաև ԲՀԿ–ն, որի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ուզում է «Նոյյան տապան» դարձնել ընդդիմադիր ուժերի համար։«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը ընտրություններին կմասնակցեն միասին։ Ընտրություններին մասնակցելու վերաբերյալ հայտարարել է նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։Ապրիլի 4–ին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միաձայն ընտրեց առաջիկա խորհրդարանական ընտրություններում վարչապետի իր թեկնածուին` Նիկոլ Փաշինյանին։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/02/100541449_156:0:1489:1000_1920x0_80_0_0_a37546ce08d1d0a7f9b6d00ff5c92366.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, պատերազմ, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, արցախ, ղարաբաղյան հակամարտություն, ղարաբաղյան շարժում, ադրբեջան, հայ-ադրբեջանական, արցախյան պատերազմ
նիկոլ փաշինյան, պատերազմ, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, արցախ, ղարաբաղյան հակամարտություն, ղարաբաղյան շարժում, ադրբեջան, հայ-ադրբեջանական, արցախյան պատերազմ
Չպետք է հաղթահարեն անցողիկ շեմը. Փաշինյանը «գտել է» նախկին–ներկա բանավեճը հաղթահարելու ձևը
13:12 17.04.2026 (Թարմացված է: 13:22 17.04.2026) Անդրադառնալով Ղարաբաղյան շարժմանը` ՀՀ վարչապետը հայտարարեց, որ 1994–95 թվականներից սկսած Հայաստանի Հանրապետությունը 25 տարի շարունակ կանգնած է եղել նույն կետի վրա, ու դա եղել է փակուղային կետ։
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Հունիսի 7–ի ընտրությունները ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ղեկավարած ուժերի վերջին շանսն է։ Այս մասին այսօր Ազգային ժողովում 2025 թ. ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկմանն իր եզրափակիչ ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Նախկին–ներկա բանավեճը հաղթահարելու միայն մեկ ձև կա` 2026 թ. ԱԺ ընտրություններին «Ուժեղ Հայաստան» դաշինքն ու ԲՀԿ–ն անցողիկ շեմը չհաղթահարեն ու չանցնեն խորհրդարան։ Չի կարող այդպես լկտի ձևով, հիբրիդային դեզինֆորմացիայի միջոցով ժողովրդին ապատեղեկատվության հորձանուտի մեջ գցող քաղաքական ուժը հայտնվի խորհրդարանում։ Դա շատ վատ բան կլինի։ Եթե մեր հանրային խոսույթում լինի միտք, որ «Ուժեղ ՀՀԿ»–ն (ի նկատի ունի Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը), «Հայաստան» դաշինքը և ԲՀԿ–ն կարող են անցնել խորհրդարան, դա անհարգալից վերաբերմունք է ՀՀ քաղաքացիների նկատմամբ»,– հայտարարեց նա։
Անդրադառնալով Ղարաբաղյան շարժմանը` Փաշինյանը հայտարարեց, որ 1994–95 թվականներից սկսած Հայաստանի Հանրապետությունը 25 տարի շարունակ կանգնած է եղել նույն կետի վրա, ու դա եղել է փակուղային կետ։
«30 տարի շարունակ ամբողջ պետական համակարգն աշխատել է այն տրամաբանությամբ, որ Արցախը Հայաստան է, լուծված է այդ հարցը, խնդիր չկա, ամեն ինչ նորմալ է։ Մենք առերեսվել ենք այդ իրողության հետ ու սկսել ենք հարցեր տալ ու գնալ այդ հարցերի հետևից, գտնել դրանց պատասխանները, որից հետո մենք հասկացել ենք, որ թակարդի մեջ ենք ու պետք է դրանից դուրս գալ, հակառակ դեպքում մենք պետությունը կորցնելու ենք»,– ասաց նա։
Փաշինյանի խոսքով` իրենք շատ արդյունավետ իշխանություն են, քանի որ երկիրը դուրս են բերել թակարդից։
«Դա այն թակարդն էր, որի մեջ մենք մտել ենք Ղարաբաղի շարժումով, և որի մեջ պատերազմի եռագլուխ կուսակցությունները ու նրանց սատելիտները մեզ անընդհատ մտցրել են ու պահել փակուղում։ Պատերազմի պատճառը եղել է Ղարաբաղյան շարժումը. Ղարաբաղյան շարժումը չկա, ուրեմն պատերազմ չկա։ Այս է ամբողջ խնդիրը, ու մենք գիտակցված գնացել ենք այդ ճանապարհով»,– հայտարարեց վարչապետը։
Մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարել են ՀՀ 2–րդ նախագահ
Ռոբերտ Քոչարյանը, Երևանի նախկին քաղաքապետ
Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի
թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը`
Արամ Սարգսյանի գլխավորությամբ։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի դաշինքով, որը կկոչվի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»։ Ընտրություններին մասնակցելու է նաև ԲՀԿ–ն, որի առաջնորդ
Գագիկ Ծառուկյանն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ուզում է «Նոյյան տապան» դարձնել ընդդիմադիր ուժերի համար։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը ընտրություններին
կմասնակցեն միասին։ Ընտրություններին մասնակցելու վերաբերյալ
հայտարարել է նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Ապրիլի 4–ին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միաձայն ընտրեց առաջիկա խորհրդարանական ընտրություններում վարչապետի իր թեկնածուին` Նիկոլ Փաշինյանին։