https://arm.sputniknews.ru/20260417/annakhadep-e-hajastani-patmutjan-mej-vardevanjany-karapetjani-vtsharats-gravi-chapi-masin-101083584.html
Աննախադեպ է Հայաստանի պատմության մեջ. Վարդևանյանը` Կարապետյանի վճարած գրավի չափի մասին
Աննախադեպ է Հայաստանի պատմության մեջ. Վարդևանյանը` Կարապետյանի վճարած գրավի չափի մասին
Sputnik Արմենիա
Հակակոռուպցիոն դատարանում կայացած նիստի ժամանակ Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը նշել է 2025 թվականի դեկտեմբերին դատարանի պահանջած գրավի չափը։ 17.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-17T15:06+0400
2026-04-17T15:06+0400
2026-04-17T15:19+0400
սամվել կարապետյան
դատարան
գրավ
արամ վարդևանյան
դատ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/11/101075479_0:47:901:554_1920x0_80_0_0_6577c0bd23aa61174f548470c2ed4fdf.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար և բարերար Սամվել Կարապետյանն աննախադեպ չափի գրավ է վճարել. ավելի քան 10 միլիոն դոլար։ Այս մասին ՀՀ հակակոռուպցիոն դատարանում նիստի ժամանակ հայտարարեց Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։Հայտնել էինք, որ 2025թ–ի դեկտեմբերի 30-ին դատարանը փոխեց գործարարի խափանման միջոցը և կալանքը փոխարինվեց գրավով և տնային կալանքով։ Սակայն գրավի չափը հայտնի չէր։Նշենք, որ այս պահին ՀՀ հակակոռուպցիոն դատարանում ընթանում է Սամվել Կարապետյանի խափանման միջոց տնային կալանքը փոխելու գործով դատական նիստը։Հիշեցնենք` 2025–ի հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը կալանավորվեց հունիսի 18-ին։Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է, ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։Դեկտեմբերի 30-ին դատարանը փոխեց գործարարի խափանման միջոցը, և կալանքը փոխարինվեց գրավով և տնային կալանքով։ Նույն օրը նա ՔԿՀ–ից տեղափոխվեց տուն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/11/101075479_51:0:851:600_1920x0_80_0_0_38305f55301351c81b8b3af19b6a0e6f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սամվել կարապետյան, դատարան, գրավ, արամ վարդևանյան, դատ
սամվել կարապետյան, դատարան, գրավ, արամ վարդևանյան, դատ
Աննախադեպ է Հայաստանի պատմության մեջ. Վարդևանյանը` Կարապետյանի վճարած գրավի չափի մասին
15:06 17.04.2026 (Թարմացված է: 15:19 17.04.2026) Հակակոռուպցիոն դատարանում կայացած նիստի ժամանակ Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը նշել է 2025 թվականի դեկտեմբերին դատարանի պահանջած գրավի չափը։
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար և բարերար Սամվել Կարապետյանն աննախադեպ չափի գրավ է վճարել. ավելի քան 10 միլիոն դոլար։ Այս մասին ՀՀ հակակոռուպցիոն դատարանում նիստի ժամանակ հայտարարեց Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։
Հայտնել էինք, որ 2025թ–ի դեկտեմբերի 30-ին
դատարանը փոխեց գործարարի խափանման միջոցը և կալանքը փոխարինվեց գրավով և տնային կալանքով։ Սակայն գրավի չափը հայտնի չէր։
«Գրավի չափը աննախադեպ է Հայաստանի պատմության մեջ... 4 միլիարդ դրամ (մոտավորապես 10,6 միլիոն դոլար)», – ասաց փաստաբանը։
Նշենք, որ այս պահին ՀՀ հակակոռուպցիոն դատարանում ընթանում է Սամվել Կարապետյանի խափանման միջոց տնային կալանքը փոխելու գործով դատական նիստը։
Հիշեցնենք` 2025–ի հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը
խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ
աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը կալանավորվեց հունիսի 18-ին։
Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։
Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի
մեղադրանքը փոփոխվել է, ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։
Դեկտեմբերի 30-ին դատարանը
փոխեց գործարարի խափանման միջոցը, և կալանքը փոխարինվեց գրավով և տնային կալանքով։ Նույն օրը նա
ՔԿՀ–ից տեղափոխվեց տուն։