https://arm.sputniknews.ru/20260415/arman-tatvojani-glkhavvorats-uzhy-dardzel-e-kusakcutjun-vorpeszi-masnakci-yntrutjunnerin-100997886.html
Արման Թաթոյանի գլխավորած ուժը դարձել է կուսակցություն, որպեսզի մասնակցի ընտրություններին
Արման Թաթոյանի գլխավորած ուժը դարձել է կուսակցություն, որպեսզի մասնակցի ընտրություններին
Sputnik Արմենիա
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը նախ հայտարարեցին, որ ընտրություններին կմասնակցեն միասին, հետո հայտնի... 15.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-15T10:50+0400
2026-04-15T10:50+0400
2026-04-15T10:51+0400
հայաստան
արման թաթոյան
«միասնության թևեր» նախաձեռնություն
աժ (ազգային ժողով)
ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/04/99452206_0:0:1200:675_1920x0_80_0_0_2189f930ea2985002b62751308464b42.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած «Միասնության թևեր» կուսակցությունն արդեն գրանցված է և կմասնակցի ԱԺ ընտրություններին։ Լուրը հրապարակվել է քաղաքական ուժի ֆեյսբուքյան էջում։«Ըստ տարբեր սոցիոլոգիական տվյալների` կուսակցությունը վստահաբար վաղուց հաղթահարել է անցողիկ շեմը, իսկ մարդկանց վստահությունը շարունակում է աճել»,– ասված է հաղորդագրությունում։Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։Մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարել են ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը` Արամ Սարգսյանի գլխավորությամբ։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի դաշինքով, որը կկոչվի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»։ Ընտրություններին մասնակցելու է նաև ԲՀԿ–ն, որի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ուզում է «Նոյյան տապան» դարձնել ընդդիմադիր ուժերի համար։«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը նախ հայտարարեցին, որ ընտրություններին կմասնակցեն միասին, սակայն ավելի ուշ՝ ապրիլի 10-ին, հայտնի դարձավ, որ որոշել են դադարեցնել համագործակցությունը։Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններում վարչապետի թեկնածու է առաջադրել Նիկոլ Փաշինյանին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/04/99452206_152:0:1052:675_1920x0_80_0_0_4e174d7213f9997ed5873720bcf75d85.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արման թաթոյան, «միասնության թևեր» նախաձեռնություն, աժ (ազգային ժողով), ընտրություններ
հայաստան, արման թաթոյան, «միասնության թևեր» նախաձեռնություն, աժ (ազգային ժողով), ընտրություններ
Արման Թաթոյանի գլխավորած ուժը դարձել է կուսակցություն, որպեսզի մասնակցի ընտրություններին
10:50 15.04.2026 (Թարմացված է: 10:51 15.04.2026) «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը նախ հայտարարեցին, որ ընտրություններին կմասնակցեն միասին, հետո հայտնի դարձավ, որ որոշել են դադարեցնել համագործակցությունը։
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած «Միասնության թևեր» կուսակցությունն արդեն գրանցված է և կմասնակցի ԱԺ ընտրություններին։ Լուրը հրապարակվել է քաղաքական ուժի
ֆեյսբուքյան էջում։
«Ըստ տարբեր սոցիոլոգիական տվյալների` կուսակցությունը վստահաբար վաղուց հաղթահարել է անցողիկ շեմը, իսկ մարդկանց վստահությունը շարունակում է աճել»,– ասված է հաղորդագրությունում։
Մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարել են ՀՀ 2–րդ նախագահ
Ռոբերտ Քոչարյանը, Երևանի նախկին քաղաքապետ
Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի
թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը`
Արամ Սարգսյանի գլխավորությամբ։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի դաշինքով, որը կկոչվի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»։ Ընտրություններին մասնակցելու է նաև ԲՀԿ–ն, որի առաջնորդ
Գագիկ Ծառուկյանն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ուզում է «Նոյյան տապան» դարձնել ընդդիմադիր ուժերի համար։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը նախ հայտարարեցին, որ ընտրություններին
կմասնակցեն միասին, սակայն ավելի ուշ՝ ապրիլի 10-ին, հայտնի դարձավ, որ
որոշել են դադարեցնել համագործակցությունը։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններում
վարչապետի թեկնածու է առաջադրել Նիկոլ Փաշինյանին։