https://arm.sputniknews.ru/20260414/petq-e-qnnvi-karapetjani-khapanman-mijvoci-harcy-aprili-21-in-kusakcutjan-hamagumarn-e--100975856.html
Պետք է քննվի Կարապետյանի խափանման միջոցի հարցը. ապրիլի 21-ին կուսակցության համագումարն է
Պետք է քննվի Կարապետյանի խափանման միջոցի հարցը. ապրիլի 21-ին կուսակցության համագումարն է
Sputnik Արմենիա
Սամվել Կարապետյանի պաշտպանն ընդգծեց, որ Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններից առաջ Կարապետյանի խափանման միջոցի փոփոխության յուրաքանչյուր ժամն... 14.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-14T14:29+0400
2026-04-14T14:29+0400
2026-04-14T14:35+0400
արամ վարդևանյան
«ուժեղ հայաստան» կուսակցություն
սամվել կարապետյան
միջնորդություն
դատ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0e/100973817_0:84:1280:804_1920x0_80_0_0_1f286d79ea9e0b9e0cbe09fe0cb0b87d.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմն այսօր դիմում-միջնորդություն է հասցեագրել Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանին, որ նա առաջնահերթության կարգով քննության առարկա դարձնի Կարապետյանի խափանման միջոցի հարցը: Այս մասին Հակակոռուպցիոն դատարանի բակում ճեպազրույցի ժամանակ ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը:Նա ընդգծեց, որ այսօր յուրաքանչյուր ժամն էական նշանակություն ունի Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունների տեսանկյունից:Վարդևանյանը մանրամասնեց, որ երբ արդեն գործը գտնվում է դատարանի վարույթում, ընթացակարգային իմաստով սկիզբ է առնում նախնական դատալսումները, դրանք էլ իրենցից ենթադրում են մի շարք հարցերի քննարկում, բայց այժմ ամենակարևորը խափանման միջոցի վերաբերյալ հարցի քննարկումն է:Հիշեցնենք` 2025–ի հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը կալանավորվեց հունիսի 18-ին։Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է, ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։Դեկտեմբերի 30-ին դատարանը փոխեց գործարարի խափանման միջոցը, և կալանքը փոխարինվեց գրավով և տնային կալանքով։ Նույն օրը նա ՔԿՀ–ից տեղափոխվեց տուն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0e/100973817_48:0:1232:888_1920x0_80_0_0_028bb069a355c9cd9604d16b6fc14487.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արամ վարդևանյան, «ուժեղ հայաստան» կուսակցություն, սամվել կարապետյան, միջնորդություն, դատ
արամ վարդևանյան, «ուժեղ հայաստան» կուսակցություն, սամվել կարապետյան, միջնորդություն, դատ
Պետք է քննվի Կարապետյանի խափանման միջոցի հարցը. ապրիլի 21-ին կուսակցության համագումարն է
14:29 14.04.2026 (Թարմացված է: 14:35 14.04.2026) Սամվել Կարապետյանի պաշտպանն ընդգծեց, որ Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններից առաջ Կարապետյանի խափանման միջոցի փոփոխության յուրաքանչյուր ժամն էական նշանակություն ունի։
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմն այսօր դիմում-միջնորդություն է հասցեագրել Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանին, որ նա առաջնահերթության կարգով քննության առարկա դարձնի Կարապետյանի խափանման միջոցի հարցը: Այս մասին Հակակոռուպցիոն դատարանի բակում ճեպազրույցի ժամանակ ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը:
«2026 թվականի ապրիլի 15-ին՝ ժամը 10:30-ին, Սամվել Կարապետյանի ակնհայտ ապօրինի, քաղաքական քրեական հետապնդման վերաբերյալ ունենալու ենք դատական նիստ»,–ասաց Վարդևանյանը:
Նա ընդգծեց, որ այսօր յուրաքանչյուր ժամն էական նշանակություն ունի Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունների տեսանկյունից:
Վարդևանյանը մանրամասնեց, որ երբ արդեն գործը գտնվում է դատարանի վարույթում, ընթացակարգային իմաստով սկիզբ է առնում նախնական դատալսումները, դրանք էլ իրենցից ենթադրում են մի շարք հարցերի քննարկում, բայց այժմ ամենակարևորը խափանման միջոցի վերաբերյալ հարցի քննարկումն է:
«2026 թվականի ապրիլի 21-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հրավիրել է համագումար, և առանցքային է, որ մինչ այդ համագումարը Սամվել Կարապետյանը հնարավորություն ունենա ամբողջությամբ մասնակցելու քաղաքական գործընթացին: Մրցակցության, հավասարության և ընտրական գործընթացի երաշխիքների տեսանկյունից՝ սա ակնհայտ անհրաժեշտություն է, հույս ունենք, որ կապահովվի»,- նշեց Վարդևանյանը։
Հիշեցնենք` 2025–ի հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը
խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ
աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը կալանավորվեց հունիսի 18-ին։
Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։
Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի
մեղադրանքը փոփոխվել է, ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։
Դեկտեմբերի 30-ին դատարանը
փոխեց գործարարի խափանման միջոցը, և կալանքը փոխարինվեց գրավով և տնային կալանքով։ Նույն օրը նա
ՔԿՀ–ից տեղափոխվեց տուն։