https://arm.sputniknews.ru/20260413/metsagujn-blef-adrbejanagety-gabalajum-teghi-unecats-handipman-masin-100956547.html
Մեծագույն բլեֆ. ադրբեջանագետը` Գաբալայում տեղի ունեցած հանդիպման մասին
Մեծագույն բլեֆ. ադրբեջանագետը` Գաբալայում տեղի ունեցած հանդիպման մասին
Sputnik Արմենիա
Հայկական պատվիրակության անդամները նշում են, թե Ադրբեջանում հակահայկական նարատիվները պակասել են, Հայրապետյանը նրանց հիշեցնում է ադրբեջանական դասագրքերի մասին։ 13.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-13T21:34+0400
2026-04-13T21:34+0400
2026-04-13T21:34+0400
հայաստան
ադրբեջան
հիքմեթ հաջիև
հայեր
լեռնային ղարաբաղ
տաթևիկ հայրապետյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0b/100894418_0:10:1600:910_1920x0_80_0_0_ff40ba1d4a5291dae3d525ca29f8a589.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի հավակնությունները և հայկական հողը որպես «պատմական Ադրբեջան» ներկայացնելը շարունակում են ակտիվ շրջանառվել այդ պետության խոսույթում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը՝ անդրադառանալով Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչների` Գաբալա քաղաքում Ադրբեջանի նախագահ Իլամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպմանն ու դրա արդյունքներին։Ապրիլի 10-ին հայտնի դարձավ, որ հայկական պատվիրակությունն Ադրբեջան է մեկնել ցամաքային սահմանով՝ անցնելով սահմանային ու անձնագրային վերահսկողության բոլոր համապատասխան ընթացակարգերը, և Գաբալայում հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ։Հայկական պատվիրակության անդամները նշում են, թե Ադրբեջանում հակահայկական նարատիվները պակասել են, Հայրապետյանը նրանց հիշեցնում է` հակահայկական խոսույթը ադրբեջանական դասագրքերի ու կրթական համակարգի անբաժան մասն են։«Եթե հայկական պատվիրակության անդամները փորձում են Իլհամ Ալիևի խոսքերի մեջ «թշնամի» բառը մի քիչ նվազեցնել, ապա գուցե առաջ նա այդ բառը 15 անգամ էր ասում, հիմա՝ 10 անգամ։ Ի՞նչ ասեմ` էական ձեռքբերում է…»,– նշեց Հայրապետյանը։Հայկական պատվիրակության անդամները նաև վստահեցնում են, թե «Արևմտյան Ադրբեջանի» թեզը բլեֆ է, ադրբեջանցիներին տեղափոխում են Ֆիզուլի` բնակության, բայց նրանք հետ են գնում Բաքու, արդյունքում Ղարաբաղի անգամ 10%–ը բնակեցված չէ ադրբեջանցիներով։Ըստ նրա` մեր պատվիրակության համար բլեֆը հենց այն է, որ այս ամենն ուղղակի չեն ուզում տեսնել, մինչդեռ ամեն ինչ հրապարակային աղբյուրներով բացահայտ ներկայացվում է։Հայրապետյանն անիմաստ խոսակցություն է համարում նաև այն, որ Ադրբեջանում հայաստանյան քաղհասարակության ներկայացուցիչներն անդրադարձել են գերիների և անհետ կորածների թեմային` հայտարարելով, թե դա չի նպաստում խաղաղության գործընթացին։«Ադրբեջանը հայ գերիներին ազատ կարձակի գերազանցապես միջազգային համապատասխան ճնշման դեպքում, երբ հասկանա, որ Բաքվում գերության մեջ այդ մարդկանց պահելն իր վրա շատ ավելի թանկ է նստում և կարող է որոշակի պատճառահետևանքային ազդեցություն ունենալ իր համար»,– նշեց նա։Նշենք, որ հայ քաղհասարակության ներկայացուցիչները 2-րդ անգամ էին մեկնել Բաքու։Հիշեցնենք՝ 2025թ․ հոկտեմբերի վերջին Երևանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, Հայաստանի և Ադրբեջանի ՀԿ-ների ղեկավարների մասնակցությամբ տեղի էր ունեցել երկկողմ կլոր սեղան, որին մասնակցել էր նաև ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Արդեն նոյեմբերին Հայաստանի քաղհասարակության անդամներն էին Բաքու մեկնել (կրկին «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում)։Այս տարվա փետրվարի 13-14-ը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում Երևանում անցկացվել էր երկկողմ կլոր սեղան, որի ընթացքում հանդիպել էին Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները։ Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչներն առաջին անգամ Հայաստան էին եկել ցամաքային սահմանով։
ադրբեջան
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0b/100894418_54:0:1475:1066_1920x0_80_0_0_368d0b7e602fa00c03b2be64686e6a7a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, հիքմեթ հաջիև, հայեր, լեռնային ղարաբաղ, տաթևիկ հայրապետյան
հայաստան, ադրբեջան, հիքմեթ հաջիև, հայեր, լեռնային ղարաբաղ, տաթևիկ հայրապետյան
Մեծագույն բլեֆ. ադրբեջանագետը` Գաբալայում տեղի ունեցած հանդիպման մասին
Հայկական պատվիրակության անդամները նշում են, թե Ադրբեջանում հակահայկական նարատիվները պակասել են, Հայրապետյանը նրանց հիշեցնում է ադրբեջանական դասագրքերի մասին։
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի հավակնությունները և հայկական հողը որպես «պատմական Ադրբեջան» ներկայացնելը շարունակում են ակտիվ շրջանառվել այդ պետության խոսույթում։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը՝ անդրադառանալով Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչների` Գաբալա քաղաքում Ադրբեջանի նախագահ Իլամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպմանն ու դրա արդյունքներին։
Ապրիլի 10-ին հայտնի դարձավ, որ
հայկական պատվիրակությունն Ադրբեջան է մեկնել ցամաքային սահմանով՝ անցնելով սահմանային ու անձնագրային վերահսկողության բոլոր համապատասխան ընթացակարգերը, և Գաբալայում
հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ։
Հայկական պատվիրակության անդամները նշում են, թե Ադրբեջանում հակահայկական նարատիվները պակասել են, Հայրապետյանը նրանց հիշեցնում է` հակահայկական խոսույթը ադրբեջանական դասագրքերի ու կրթական համակարգի անբաժան մասն են։
«Եթե հայկական պատվիրակության անդամները փորձում են Իլհամ Ալիևի խոսքերի մեջ «թշնամի» բառը մի քիչ նվազեցնել, ապա գուցե առաջ նա այդ բառը 15 անգամ էր ասում, հիմա՝ 10 անգամ։ Ի՞նչ ասեմ` էական ձեռքբերում է…»,– նշեց Հայրապետյանը։
Հայկական պատվիրակության անդամները նաև վստահեցնում են, թե «Արևմտյան Ադրբեջանի» թեզը բլեֆ է, ադրբեջանցիներին տեղափոխում են Ֆիզուլի` բնակության, բայց նրանք հետ են գնում Բաքու, արդյունքում Ղարաբաղի անգամ 10%–ը բնակեցված չէ ադրբեջանցիներով։
«Մեծագույն բլեֆն այդ ամենը ադրբեջանցիների` Ղարաբաղ գալ–չգալու հետ կապելն է. այստեղ ամբողջ խնդիրը Հայաստանի Հանրապետության տարածքը պատմական ադրբեջանական հող ներկայացնելն է, որը հստակ զավթողական հայեցակարգ է։ Երբ տեսնում ենք, թե երկրի ներսում ինչպիսի օրակարգեր են առաջ մղվում, ինչ մտածելակերպով է սերունդ մեծանում` «Հայաստանն իրենց տարածքն է», «մենք ֆաշիստներ ենք, նրանց քշել ենք այդ տարածքից», բնականաբար, որոշ ժամանակ անց այդ սերունդը արդեն համապատասխան վերաբերմունք է ունենալու մեր նկատմամբ»,– ընդգծեց ադրբեջանագետը։
Ըստ նրա` մեր պատվիրակության համար բլեֆը հենց այն է, որ այս ամենն ուղղակի չեն ուզում տեսնել, մինչդեռ ամեն ինչ հրապարակային աղբյուրներով բացահայտ ներկայացվում է։
Հայրապետյանն անիմաստ խոսակցություն է համարում նաև այն, որ Ադրբեջանում հայաստանյան քաղհասարակության ներկայացուցիչներն անդրադարձել են գերիների և անհետ կորածների թեմային` հայտարարելով, թե դա չի նպաստում խաղաղության գործընթացին։
«Ադրբեջանը հայ գերիներին ազատ կարձակի գերազանցապես միջազգային համապատասխան ճնշման դեպքում, երբ հասկանա, որ Բաքվում գերության մեջ այդ մարդկանց պահելն իր վրա շատ ավելի թանկ է նստում և կարող է որոշակի պատճառահետևանքային ազդեցություն ունենալ իր համար»,– նշեց նա։
Նշենք, որ հայ քաղհասարակության ներկայացուցիչները 2-րդ անգամ էին մեկնել Բաքու։
Հիշեցնենք՝ 2025թ․ հոկտեմբերի վերջին Երևանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, Հայաստանի և Ադրբեջանի ՀԿ-ների ղեկավարների մասնակցությամբ
տեղի էր ունեցել երկկողմ կլոր սեղան, որին մասնակցել էր նաև ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Արդեն նոյեմբերին
Հայաստանի քաղհասարակության անդամներն էին Բաքու մեկնել (կրկին «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում)։
Այս տարվա փետրվարի 13-14-ը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում Երևանում անցկացվել էր երկկողմ կլոր սեղան, որի ընթացքում հանդիպել էին Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները։ Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչներն առաջին անգամ
Հայաստան էին եկել ցամաքային սահմանով։