https://arm.sputniknews.ru/20251122/hajastani-qaghhasarakutjan-andamnery-baqvum-handipel-en-alievi-ognakani-het-96127148.html
Հայաստանի քաղհասարակության անդամները Բաքվում հանդիպել են Ալիևի օգնականի հետ
Հայաստանի քաղհասարակության անդամները Բաքվում հանդիպել են Ալիևի օգնականի հետ
Sputnik Արմենիա
Ադրբեջանի նախագահի օգնականը պատասխանել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության անդմաների հարցերին։ 22.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-22T18:24+0400
2025-11-22T18:24+0400
2025-11-22T18:31+0400
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
այցելություն
բաքու
հիքմեթ հաջիև
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/16/96127319_0:105:1280:826_1920x0_80_0_0_be8b30bde3f251505a1bb6f043447cd9.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի քաղհասարակության անդամները Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևի հետ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։Նշենք,որ Հայաստանի քաղհասարակության անդամները Բաքու էին մեկնել նոյեմբերի 21-ին «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում։Հայ փորձագետներն արդեն Բաքվում են․ չարտերային չվերթն ավելի քան 30 տարվա ընթացքում 1–ինն էԱդրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ զրույցի ընթացքում քննարկվել են Վաշինգտոնի հանդիպումից հետո Ադրբեջանի և Հայաստանի կողմից խաղաղ օրակարգի ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Հիքմեթ Հաջիևը պատասխանել է նախաձեռնության ներկայացուցիչների հարցերին:Նախաձեռնության հայաստանյան ներկայացուցիչներ Արեգ Քոչինյանը, Բորիս Նավասարդյանը, Նաիրա Սուլթանյանը, Նարեկ Մինասյանը և Սամվել Մելիքսեթյանը հանդիպել են նաև Ադրբեջանի կողմի ներկայացուցիչներ Ֆարհադ Մամեդովի, Ռուսիֆ Հուսեյնովի, Քյամալի Մամեդովայի, Ռամիլ Իսկանդերլիի և Ֆուադ Աբդուլաևի հետ:«Պայմանավորվածություն է ձեռք բերվել մեդիա տարածքում համատեղ գործունեության ակտիվացման, փորձագիտական խմբերի միջև ուղիղ շփումների հաստատման և խաղաղ գործընթացին Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակությունների հետագա ներգրավվածության վերաբերյալ»,– գրում են տեղական լրատվամիջոցները։Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները աշխատանքային մակարդակով և պլանավորել ապագա այցերը Ադրբեջան և Հայաստան ՝ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում:Հիշեցնենք` այս այցի համար ՀՀ կառավարությունը հատկացրել էր 17 մլն 550 հազար դրամ:Հոկտեմբերի վերջին Երևանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, Հայաստանի և Ադրբեջանի ՀԿ-ների ղեկավարների մասնակցությամբ տեղի էր ունեցել երկկողմ կլոր սեղան, որին մասնակցել էր նաև ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
ադրբեջան
բաքու
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/16/96127319_79:0:1215:852_1920x0_80_0_0_debcef8dd535785ec33eb42711045363.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, այցելություն, բաքու, հիքմեթ հաջիև
հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, այցելություն, բաքու, հիքմեթ հաջիև
Հայաստանի քաղհասարակության անդամները Բաքվում հանդիպել են Ալիևի օգնականի հետ
18:24 22.11.2025 (Թարմացված է: 18:31 22.11.2025) Ադրբեջանի նախագահի օգնականը պատասխանել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության անդմաների հարցերին։
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի քաղհասարակության անդամները Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևի հետ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշենք,որ Հայաստանի քաղհասարակության անդամները Բաքու էին մեկնել նոյեմբերի 21-ին «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում։
Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ զրույցի ընթացքում քննարկվել են Վաշինգտոնի հանդիպումից հետո Ադրբեջանի և Հայաստանի կողմից խաղաղ օրակարգի ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Հիքմեթ Հաջիևը պատասխանել է նախաձեռնության ներկայացուցիչների հարցերին:
Նախաձեռնության հայաստանյան ներկայացուցիչներ Արեգ Քոչինյանը, Բորիս Նավասարդյանը, Նաիրա Սուլթանյանը, Նարեկ Մինասյանը և Սամվել Մելիքսեթյանը հանդիպել են նաև Ադրբեջանի կողմի ներկայացուցիչներ Ֆարհադ Մամեդովի, Ռուսիֆ Հուսեյնովի, Քյամալի Մամեդովայի, Ռամիլ Իսկանդերլիի և Ֆուադ Աբդուլաևի հետ:
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել մեդիա տարածքում համատեղ գործունեության ակտիվացման, փորձագիտական խմբերի միջև ուղիղ շփումների հաստատման և խաղաղ գործընթացին Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակությունների հետագա ներգրավվածության վերաբերյալ»,– գրում են տեղական լրատվամիջոցները։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները աշխատանքային մակարդակով և պլանավորել ապագա այցերը Ադրբեջան և Հայաստան ՝ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում:
Հիշեցնենք` այս այցի համար ՀՀ կառավարությունը հատկացրել էր 17 մլն 550 հազար դրամ:
Հոկտեմբերի վերջին Երևանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, Հայաստանի և Ադրբեջանի ՀԿ-ների ղեկավարների մասնակցությամբ
տեղի էր ունեցել երկկողմ կլոր սեղան, որին մասնակցել էր նաև ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: