ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Հայ քաղհասարակության ներկայացուցիչներն առաջին անգամ ցամաքային սահմանով մեկնել են Ադրբեջան։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։Նշվում է, որ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում ապրիլի 10-12-ն Ադրբեջանում հերթական երկկողմ կլոր սեղանն է անցկացվելու։Հայկական պատվիրակությունը կազմված է 20 հոգուց, նրանց թվում են մեդիաոլորտի, հասարակական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ նրանք անցել են սահմանային և անձնագրային հսկողության բոլոր ընթացակարգերը:Ադրբեջան մեկնած պատվիրակության կազմում են Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, քաղաքագետ Արեգ Քոչինյանը, Հանրային հեռուստաընկերության լուրերի հաղորդավար Տաթև Դանիելյանը, լրագրող Նաիրա Մարտիկյանը, մշակութաբան Լուսինե Խառատյանը, Երևանի տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը և ուրիշներ։Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվելու են երկու երկրների միջև խաղաղության գործընթացը, տարածաշրջանային իրավիճակը և վստահության ամրապնդման միջոցառումները: Երկխոսությունն ընթանում է 2025 թվականին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովում համաձայնեցված օրակարգի շրջանակում։Հավելենք` հայ քաղհասարակության ներկայացուցիչներն արդեն 2-րդ անգամ են մեկնում Բաքու։Հիշեցնենք՝ 2025թ․ հոկտեմբերի վերջին Երևանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, Հայաստանի և Ադրբեջանի ՀԿ-ների ղեկավարների մասնակցությամբ տեղի էր ունեցել երկկողմ կլոր սեղան, որին մասնակցել էր նաև ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Արդեն նոյեմբերին Հայաստանի քաղհասարակության անդամներն էին Բաքու մեկնել (կրկին «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում)։Այս տարվա փետրվարի 13-14-ը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում Երևանում անցկացվել էր երկկողմ կլոր սեղան, որի ընթացքում հանդիպել էին Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները։ Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչներն առաջին անգամ Հայաստան էին եկել ցամաքային սահմանով։
20 հոգուց բաղկացած պատվիրակությունն անցել է սահմանային և անձնագրային հսկողության բոլոր ընթացակարգերը:
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Հայ քաղհասարակության ներկայացուցիչներն առաջին անգամ ցամաքային սահմանով մեկնել են Ադրբեջան։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Հայ քաղհասարակության ներկայացուցիչները ցամաքային սահմանով մեկնել են Ադրբեջան
Նշվում է, որ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում ապրիլի 10-12-ն Ադրբեջանում հերթական երկկողմ կլոր սեղանն է անցկացվելու։
Հայկական պատվիրակությունը կազմված է 20 հոգուց, նրանց թվում են մեդիաոլորտի, հասարակական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ նրանք անցել են սահմանային և անձնագրային հսկողության բոլոր ընթացակարգերը:
Ադրբեջան մեկնած պատվիրակության կազմում են Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, քաղաքագետ Արեգ Քոչինյանը, Հանրային հեռուստաընկերության լուրերի հաղորդավար Տաթև Դանիելյանը, լրագրող Նաիրա Մարտիկյանը, մշակութաբան Լուսինե Խառատյանը, Երևանի տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը և ուրիշներ։
Հայ քաղհասարակության ներկայացուցիչները ցամաքային սահմանով մեկնել են Ադրբեջան
Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվելու են երկու երկրների միջև խաղաղության գործընթացը, տարածաշրջանային իրավիճակը և վստահության ամրապնդման միջոցառումները: Երկխոսությունն ընթանում է 2025 թվականին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովում համաձայնեցված օրակարգի շրջանակում։
Հավելենք` հայ քաղհասարակության ներկայացուցիչներն արդեն 2-րդ անգամ են մեկնում Բաքու։
Հիշեցնենք՝ 2025թ․ հոկտեմբերի վերջին Երևանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, Հայաստանի և Ադրբեջանի ՀԿ-ների ղեկավարների մասնակցությամբ տեղի էր ունեցել երկկողմ կլոր սեղան, որին մասնակցել էր նաև ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Արդեն նոյեմբերին Հայաստանի քաղհասարակության անդամներն էին Բաքու մեկնել (կրկին «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում)։
Այս տարվա փետրվարի 13-14-ը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում Երևանում անցկացվել էր երկկողմ կլոր սեղան, որի ընթացքում հանդիպել էին Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները։ Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչներն առաջին անգամ Հայաստան էին եկել ցամաքային սահմանով։