https://arm.sputniknews.ru/20260413/datakhazutjuny-kbvoghvoqarki-garegin-bi-khapanman-mijvoci-veracman-dem-vorvoshumy-100948271.html
Դատախազությունը կբողոքարկի Գարեգին Բ–ի խափանման միջոցի վերացման դեմ որոշումը
Դատախազությունը կբողոքարկի Գարեգին Բ–ի խափանման միջոցի վերացման դեմ որոշումը
Sputnik Արմենիա
Ավելի վաղ փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել էր, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի նկատմամբ կիրառված խափանման միջոց բացակայելու արգելքը ենթակա է վերացման: 13.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-13T17:14+0400
2026-04-13T17:14+0400
2026-04-13T17:21+0400
հայաստան
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
հհ դատախազություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/10/43588932_0:108:1600:1008_1920x0_80_0_0_d76b8d8495efa8142eea4a827bedc007.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik․ ՀՀ գլխավոր դատախազությունը կբողոքարկի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերացման դեմ որոշումը: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին դատախազությունից։Փաստաբան Արա Զոհրաբյանը ապրիլի 10-ին հայտնել էր, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Անի Դանիելյանը բավարարել է խափանման միջոց բացակայելու արգելքը վերացնելու բողոքը, ուստի այդ արգելքը ենթակա է վերացման:Հիշեցնենք՝ փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով, արգելվել է նրա ելքը Հայաստանից: Փետրվարի 16-19-ը Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում Գարեգին Երկրորդի հրավերով պետք է Եպիսկոպոսաց ժողով տեղի ունենար, որը կայացավ առանց նրա ներկայության։ Բացակայելու արգելքի պատճառով Գարեգին Երկրորդը չկարողացավ մեկնել Վրաստան և ներկա լինել համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հուղարկավորության արարողությանը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/10/43588932_0:0:1600:1200_1920x0_80_0_0_4488ae8da69d832f074d267479903961.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, հհ դատախազություն
հայաստան, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, հհ դատախազություն
Դատախազությունը կբողոքարկի Գարեգին Բ–ի խափանման միջոցի վերացման դեմ որոշումը
17:14 13.04.2026 (Թարմացված է: 17:21 13.04.2026) Ավելի վաղ փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել էր, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի նկատմամբ կիրառված խափանման միջոց բացակայելու արգելքը ենթակա է վերացման:
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik․ ՀՀ գլխավոր դատախազությունը կբողոքարկի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերացման դեմ որոշումը: Այս մասին
Sputnik Արմենիային հայտնեցին դատախազությունից։
Փաստաբան Արա Զոհրաբյանը ապրիլի 10-ին
հայտնել էր, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Անի Դանիելյանը բավարարել է խափանման միջոց բացակայելու արգելքը վերացնելու բողոքը, ուստի այդ արգելքը ենթակա է վերացման:
«ՀՀ գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի այդ որոշման դեմ»,– նշեցին դատախազությունից։
Հիշեցնենք՝ փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ կաթողիկոսի նկատմամբ
քրեական հետապնդում է հարուցվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով, արգելվել է նրա ելքը Հայաստանից: Փետրվարի 16-19-ը Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում Գարեգին Երկրորդի հրավերով պետք է
Եպիսկոպոսաց ժողով տեղի ունենար, որը կայացավ առանց նրա ներկայության։ Բացակայելու արգելքի պատճառով Գարեգին Երկրորդը չկարողացավ մեկնել Վրաստան և ներկա լինել համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հուղարկավորության արարողությանը: