https://arm.sputniknews.ru/20260410/vehapari-nkatmamb-kirarvats-khapanman-mijvoc-bacakajelu-argelqy-entaka-e-veracman-pastaban-100882923.html
Վեհափառի նկատմամբ կիրառված խափանման միջոց բացակայելու արգելքը ենթակա է վերացման. փաստաբան
Վեհափառի նկատմամբ կիրառված խափանման միջոց բացակայելու արգելքը ենթակա է վերացման. փաստաբան
Sputnik Արմենիա
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանը որոշում է կայացրել Ամենայն հայոց կաթողիկոսի պաշտպանի բողոքը բավարարելու մասին։ 10.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-10T20:11+0400
2026-04-10T20:11+0400
2026-04-10T20:15+0400
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
արա զոհրաբյան
դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/12/98930845_0:0:1200:676_1920x0_80_0_0_5f397d248cfa7d86d9735ff8b0854531.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի նկատմամբ կիրառված խափանման միջոց բացակայելու արգելքը ենթակա է վերացման: Այս մասին հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։ՀՀ քննչական կոմիտեն (քննիչ Արա Ավագյան) փետրվարի 14–ին որոշում էր կայացրել Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել բացակայելու արգելքը:Նրա խոսքով` քննիչի նշված որոշումը բողոքարկվել էր վերադաս դատախազին: ՀՀ գլխավոր դատախազությունը (դատախազ Խաչատուր Գալստյան) որոշում էր կայացրել բողոքը մերժելու մասին: Դատախազի մերժումից հետո բողոք էր ներկայացվել դատարան:Հավելենք, որ բացակայելու արգելքի պատճառով Գարեգին Բ կաթողիկոսը չէր կարողացել մեկնել Վրաստան և մասնակցել համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հուղարկավորության արարողությանը:Հիշեցնենք՝ փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ Վեհափառ Հայրապետի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով։ Արգելվել է նրա ելքը Հայաստանից: Իսկ փետրվարի 16-19-ը Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրավերով պետք է Եպիսկոպոսաց ժողով տեղի ունենար, որը կայացավ առանց նրա ներկայության։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/12/98930845_133:0:1200:800_1920x0_80_0_0_516da098b46f20368ac737f538b62dcb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, արա զոհրաբյան, դատարան
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, արա զոհրաբյան, դատարան
Վեհափառի նկատմամբ կիրառված խափանման միջոց բացակայելու արգելքը ենթակա է վերացման. փաստաբան
20:11 10.04.2026 (Թարմացված է: 20:15 10.04.2026) Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանը որոշում է կայացրել Ամենայն հայոց կաթողիկոսի պաշտպանի բողոքը բավարարելու մասին։
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի նկատմամբ կիրառված խափանման միջոց բացակայելու արգելքը ենթակա է վերացման: Այս մասին
հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։
ՀՀ քննչական կոմիտեն (քննիչ Արա Ավագյան) փետրվարի 14–ին որոշում էր կայացրել Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել բացակայելու արգելքը:
Նրա խոսքով` քննիչի նշված որոշումը բողոքարկվել էր վերադաս դատախազին: ՀՀ գլխավոր դատախազությունը (դատախազ Խաչատուր Գալստյան) որոշում էր կայացրել բողոքը մերժելու մասին: Դատախազի մերժումից հետո բողոք էր ներկայացվել դատարան:
«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանը (դատավոր Անի Դանիելյան) որոշում է կայացրել Վեհափառի պաշտպանի բողոքը բավարարելու մասին»,–նշել է Զոհրաբյանը:
Հավելենք, որ բացակայելու արգելքի պատճառով Գարեգին Բ կաթողիկոսը չէր կարողացել մեկնել Վրաստան և մասնակցել համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հուղարկավորության արարողությանը:
Հիշեցնենք՝ փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ Վեհափառ Հայրապետի նկատմամբ
քրեական հետապնդում է հարուցվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով։ Արգելվել է նրա ելքը Հայաստանից: Իսկ փետրվարի 16-19-ը Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրավերով պետք է
Եպիսկոպոսաց ժողով տեղի ունենար, որը կայացավ առանց նրա ներկայության։