00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:29
31 ր
Ուղիղ եթեր
10:06
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:29
3 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Որքա՞ն է Երևանի բազմահարկ շենքերի մաշվածությունը. մասնագետները տվյալների բազա են ստեղծում

© Sputnik / Aram NersesyanԴավթաշեն
Դավթաշեն - Sputnik Արմենիա, 1920, 12.04.2026
Բաժանորդագրվել
Տվյալների բազայի հիման վրա հնարավոր է ավելի արագ և հեշտ գնահատել շենքերի սեյսմակայունությունը և դրանց վերանորոգման անհրաժեշտությունը:
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik. Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողների և ասպիրանտների կոլեկտիվը սկսել է Երևանի բնակելի տների տվյալների բազա կազմել: Առաջին փուլում Երևանի Դավթաշեն թաղամասի շենքերի խումբ է մտցվել բազա։

«Այս բազան միավորում է մի քանի աղբյուրների տվյալները (Երևանի քաղաքապետարան, քաղաքաշինության կոմիտե և այլն): Բացի այդ, տեղում գնահատվել է շինությունների վիճակը, իհարկե մոտավոր, քանի որ ճշգրիտ գնահատումը պահանջում է պատերի և կոնստրուկցիաների ապարատային հետազոտություն»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց հետազոտության մասնակից, ճարտարապետության թեկնածու, համալսարանի Երիտասարդ հետազոտողների միության նախագահ Մեսրոպ Սահակյանը։

Այս բազան օգտակար կլինի ամենատարբեր հետազոտությունների համար։ Օրինակ` ունենալով խորհրդային շրջանի նույնանման նախագծերով կառուցված բարձրահարկ շենքերի (մոտավորապես նույն ժամանակահատվածում և նույն տարածքում կառուցված) վերաբերյալ ամբողջական նախնական տվյալներ, կարելի է համեմատել դրանց մաշվածության աստիճանը, և եթե պարզվի, որ ինչ-որ տեղ այն ավելի բարձր է, ապա ուսումնասիրել հնարավոր կողմնակի գործոնները:
«Հետազոտողը պետք է միայն փնտրի անհրաժեշտ բնութագրերով շենքեր և կտեսնի իրեն անհրաժեշտ տեղեկությունները և դրանց համար ստիպված չի լինի դիմել տարբեր ատյաններ», - պարզաբանեց նախագծի մասնակից, ասպիրանտ Լուսինե Եղիյանը:
Մեսրոպ Սահակյանի խոսքով` այս բազան նաև գործնական էֆեկտ ունի. այն թույլ կտա ավելի հեշտ վերլուծել, թե որ շենքերն ավելի շատ վերանորոգման կարիք ունեն։ Հետագայում տվյալների բազան կարելի է ընդլայնել՝ փուլ առ փուլ այնտեղ մտցնելով քաղաքի նոր հատվածներ։
Նշենք, որ հետազոտողների թիմն իր աշխատանքի մասին արդեն գիտական հոդված է հրապարակել համալսարանի երկու գիտական ամսագրերից մեկում՝ «Journal of Architectural and Engineering Research»-ում։ Հոդվածի ամփոփագրում նաև նշվում է այս տվյալների բազայի կարևորությունը շենքերի սեյսմակայունության գնահատման համար:
Նախագծին մասնակցել են նաև հայցորդ Մարիամ Քոչարյանը և մագիստրոս Արևիկ Նազարյանը, իսկ ճարտարապետության դոկտոր Սարգիս Թովմասյանը խորհրդատվություն է տրամադրել երիտասարդ մասնագետներին: Աշխատանքն իրականացվել է համալսարանի դրամաշնորհով:
Հայաստանի նորակառույցներում էներգաարդյունավետությունը գործնականում չի ստուգվում. փորձագետ
Լրահոս
0