https://arm.sputniknews.ru/20260411/terunakan-aghvotq-ev-hh-orhnerg-uzhegh-hajastan-kusakcutjan-hanrahavaqy-sksvec-100899594.html
Տերունական աղոթք և ՀՀ օրհներգ. «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը սկսվեց
Տերունական աղոթք և ՀՀ օրհներգ. «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը սկսվեց
Sputnik Արմենիա
Նարեկ Կարապետյանը հայտարարեց` ուժեղ Հայաստան ունենալու համար երկրին փոփոխություններ են պետք։ 11.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-11T18:25+0400
2026-04-11T18:25+0400
2026-04-11T18:27+0400
հայաստան
«ուժեղ հայաստան» կուսակցություն
հանրահավաք
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0b/100898696_12:0:1269:707_1920x0_80_0_0_83052ed2b780e2e05cd64c968ec91197.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Ազատության հրապարակում մեկնարկեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը։«Ազդարարում ենք երկրում շրջադարձային փոփոխությունների սկիզբը»,– հայտարարեց կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։Հանրահավաքը մեկնարկեց ՀՀ օրհներգի հնչյունների և տերունական աղոթքի ներքո։«Մեզ առաջնորդում է նախախնամությունը»,- ասաց Կարապետյանը։Նա նշեց, որ իրենց կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը հայ ժողովրդին կբերի հաղթական այն կետին, երբ աղքատությունը կհաղթահարվի, և Հայաստանը կդառնա բարեկեցիկ երկիր։«Մենք մեր անցյալի ստվերից պետք է ազատվենք և բարեկեցության է՛լ ավելի բարձր նշաձող դնենք,– ասաց Կարապետյանը` հավելելով, որ ուժեղ Հայաստան ունենալու համար երկրին փոփոխություններ են պետք։Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։Մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարել են ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը` Արամ Սարգսյանի գլխավորությամբ։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի դաշինքով, որը կկոչվի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»։ Ընտրություններին մասնակցելու է նաև ԲՀԿ–ն, որի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ուզում է «Նոյյան տապան» դարձնել ընդդիմադիր ուժերի համար։ՀՀԿ–ն անմիջական մասնակցություն չի ունենա ԱԺ Մարտի 30–ին հայտնի դարձավ, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններում վարչապետի թեկնածու է առաջադրել Նիկոլ Փաշինյանին։«Միասնության թևեր» նախաձեռնությունը և «ՀայաՔվե» միավորումը դադարեցրին համագործակցությունը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Молитва на митинге в поддержку Самвела Карапетяна
Sputnik Արմենիա
Молитва на митинге в поддержку Самвела Карапетяна
2026-04-11T18:25+0400
true
PT0M34S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0b/100898696_169:0:1112:707_1920x0_80_0_0_e3ebdc90e78bdc79b6183b8c5616c199.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, «ուժեղ հայաստան» կուսակցություն, հանրահավաք, տեսանյութեր, տեսանյութ, видео
հայաստան, «ուժեղ հայաստան» կուսակցություն, հանրահավաք, տեսանյութեր, տեսանյութ, видео
Տերունական աղոթք և ՀՀ օրհներգ. «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը սկսվեց
18:25 11.04.2026 (Թարմացված է: 18:27 11.04.2026) Նարեկ Կարապետյանը հայտարարեց` ուժեղ Հայաստան ունենալու համար երկրին փոփոխություններ են պետք։
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Ազատության հրապարակում մեկնարկեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը։
«Ազդարարում ենք երկրում շրջադարձային փոփոխությունների սկիզբը»,– հայտարարեց կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
Հանրահավաքը մեկնարկեց ՀՀ օրհներգի հնչյունների և տերունական աղոթքի ներքո։
«Մեզ առաջնորդում է նախախնամությունը»,- ասաց Կարապետյանը։
Նա նշեց, որ իրենց կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը հայ ժողովրդին կբերի հաղթական այն կետին, երբ աղքատությունը կհաղթահարվի, և Հայաստանը կդառնա բարեկեցիկ երկիր։
«Մենք մեր անցյալի ստվերից պետք է ազատվենք և բարեկեցության է՛լ ավելի բարձր նշաձող դնենք,– ասաց Կարապետյանը` հավելելով, որ ուժեղ Հայաստան ունենալու համար երկրին փոփոխություններ են պետք։
Մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարել են ՀՀ 2–րդ նախագահ
Ռոբերտ Քոչարյանը, Երևանի նախկին քաղաքապետ
Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի
թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը`
Արամ Սարգսյանի գլխավորությամբ։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի դաշինքով, որը կկոչվի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»։ Ընտրություններին մասնակցելու է նաև ԲՀԿ–ն, որի առաջնորդ
Գագիկ Ծառուկյանն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ուզում է «Նոյյան տապան» դարձնել ընդդիմադիր ուժերի համար։
Մարտի 30–ին
հայտնի դարձավ, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններում վարչապետի թեկնածու է առաջադրել Նիկոլ Փաշինյանին։