00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:29
31 ր
Ուղիղ եթեր
10:06
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:36
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:58
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հայտնի է՝ Սամվել Կարապետյանի դաշինքը երբ կհրապարակի նախընտրական ամբողջ ցուցակը

© Sputnik / Aram Nersesyan«Ուժեղ Հայաստան» կուսակցություն
«Ուժեղ Հայաստան» կուսակցություն - Sputnik Արմենիա, 1920, 10.04.2026
Բաժանորդագրվել
Հաստատվել են նախընտրական ցուցակների առաջին 36 համարները օրենքով սահմանված կարգով։
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Գործարար և բարերար Սամվել Կարապետյանի դաշինքը նախընտրական ամբողջական ցուցակը կհրապարակի ապրիլի 11-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքի ժամանակ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։
«Օրենքով սահմանված կարգով կայացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարը, որի ժամանակ որոշում է կայացվել սպասվող խորհրդարանական հերթական ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին։ Հաստատվել են նախընտրական ցուցակների առաջին 36 համարները օրենքով սահմանված կարգով։ Այդ անունները չեն ներկայացնում մեր նախընտրական ամբողջական ցուցակը, խոսքը դաշինքի ցուցակի մասին է»,– ասաց Ղահրամանյանը։
Հենց դրանով է բացատրվում նաև այն փաստը, որ նախկինում հրապարակված ցուցակում չկան «Նոր դարաշրջան» կուսակցության նախագահ Հարություն Հարությունյանի և «Միավորված հայեր» կուսակցության պատվավոր նախագահ Նաիրի Սարգսյանի անունները, որոնց հետ նախորդ շաբաթ հուշագիր ստորագրվեց «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» անվանումով դաշինք կազմելու մասին։
Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։
Մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարել են ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը` Արամ Սարգսյանի գլխավորությամբ։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի դաշինքով, որը կկոչվի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»։ Ընտրություններին մասնակցելու է նաև ԲՀԿ–ն, որի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ուզում է «Նոյյան տապան» դարձնել ընդդիմադիր ուժերի համար։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը ընտրություններին կմասնակցեն միասին։
Մարտի 30–ին հայտնի դարձավ, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններում վարչապետի թեկնածու է առաջադրել Նիկոլ Փաշինյանին։
ՀՀԿ–ն անմիջական մասնակցություն չի ունենա ԱԺ ընտրություններին. հայտարարություն
Լրահոս
0