00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:28
5 ր
Ուղիղ եթեր
09:33
26 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:29
31 ր
Ուղիղ եթեր
10:06
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Արսենյանն ու Գալուզինը քննարկել են ՀՀ–ի և ՌԴ–ի պայմանավորվածություններին առնչվող հարցեր

© Photo : press office of Embassy of Armenia in RussiaԳուրգեն Արսենյանն ու Միխայիլ Գալուզինը
Գուրգեն Արսենյանն ու Միխայիլ Գալուզինը  - Sputnik Արմենիա, 1920, 10.04.2026
Բաժանորդագրվել
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային խնդիրները Հարավային Կովկասում տնտեսական համագործակցության զարգացման և տրանսպորտային հաղորդակցությունների հաստատման տեսանկյունից:
ԵՐԵՎԱՆ,10 ապրիլի – Sputnik. Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հետ քննարկել է երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր:
ՌԴ–ում ՀՀ դեսպանը Մոսկվայի մարզպետի հետ խոսել է համատեղ ծրագրերի մասին
ինչպես հաղորդում է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը, հանդիպումը տեղի է ունեցել այսօր:
«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև Մոսկվայում վերջերս կայացած բանակցությունների արդյունքների լույսի ներքո կարծիքներ են փոխանակվել երկկողմ հարաբերությունների արդիական հարցերի շուրջ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Կողմերն ընդգծել են բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ համատեղ ակտիվ աշխատանքի կարևորությունը, այդ թվում՝ առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար ոլորտներում, ինչպես նաև ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում փոխգործակցության հարցերով:
«Քննարկվել են տարածաշրջանային խնդիրները Հարավային Կովկասում տնտեսական համագործակցության զարգացման և տրանսպորտային հաղորդակցությունների հաստատման, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության «3+3» հարթակի գործունեության շարունակման տեսանկյունից», – նշել են գերատեսչությունում:
Պատմության վերաշարադրումը հիբրիդային պատերազմի հզոր տարր է. ՌԴ-ում Հայաստանի դեսպան
ՌԴ ԱԳՆ-ում հավելել են, որ հանդիպումն անցել է բարեկամական մթնոլորտում:
Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին Կրեմլում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Փաշինյանը բարձր է գնահատել այցի արդյունքները՝ նշելով, որ կողմերը տարբեր ոլորտներում ձեռք են բերել մի շարք պայմանավորվածություններ:
Լրահոս
0