https://arm.sputniknews.ru/20260409/mer-verjnanpatakn-e-vor-hecy-de-jure-ardzanagrvi-vorpes-hh-sepakanutjun-pashinjan-100807968.html
Մեր վերջնանպատակն է, որ ՀԷՑ–ը դե յուրե արձանագրվի որպես ՀՀ սեփականություն. Փաշինյան
Մեր վերջնանպատակն է, որ ՀԷՑ–ը դե յուրե արձանագրվի որպես ՀՀ սեփականություն. Փաշինյան
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետի խոսքով` ընկերությունը կառավարելու համար միջազգային թափանցիկ մրցույթով հրավիրելու են հնարավոր ամենաարդյունավետ ու պրոֆեսիոնալ կառավարչին։ 09.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-09T13:16+0400
2026-04-09T13:16+0400
2026-04-09T13:33+0400
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/08/91069377_0:240:1280:960_1920x0_80_0_0_7816aff703b055e5912739bbc6d71c14.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը դե ֆակտո պետականացված է, իսկ դե յուրեն էլ շուտով կլինի։ Այդ մասին ՀՀ կառավարության նիստից հետո` ճեպազրույցի ժամանակ, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` վստահեցնելով, որ այդ գործընթացը տեղի կունենա հատկապես Հայաստանի սպառողների պահանջով։Վարչապետն ասաց, որ իրենց վերջնանպատակն է, որ ՀԷՑ–ը դե յուրե արձանագրվի որպես ՀՀ սեփականություն և միջազգային թափանցիկ մրցույթով հրավիրեն հնարավոր ամենաարդյունավետ ու պրոֆեսիոնալ կառավարչին, որպեսզի նա ՀԷՑ–ը կառավարի այնպես, որ Հայաստանի սպառողների շահերը պաշտպանված լինեն։Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/08/91069377_0:0:1280:960_1920x0_80_0_0_079e7efe95bfb5a40e4792bf00fd3cb3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), նիկոլ փաշինյան
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), նիկոլ փաշինյան
Մեր վերջնանպատակն է, որ ՀԷՑ–ը դե յուրե արձանագրվի որպես ՀՀ սեփականություն. Փաշինյան
13:16 09.04.2026 (Թարմացված է: 13:33 09.04.2026) ՀՀ վարչապետի խոսքով` ընկերությունը կառավարելու համար միջազգային թափանցիկ մրցույթով հրավիրելու են հնարավոր ամենաարդյունավետ ու պրոֆեսիոնալ կառավարչին։
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը դե ֆակտո պետականացված է, իսկ դե յուրեն էլ շուտով կլինի։ Այդ մասին ՀՀ կառավարության նիստից հետո` ճեպազրույցի ժամանակ, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` վստահեցնելով, որ այդ գործընթացը տեղի կունենա հատկապես Հայաստանի սպառողների պահանջով։
«Մենք տասնյակ անգամ աշխատանքային կարգով զգուշացրել ենք, որ այսպես չի շարունակվելու։ Դա տևել է տարիներ, ու կայացվել է որոշում։ Հիմա ՀԷՑ–ը ՀՀ կառավարության տիրապետության ներքո է և կշարունակի այդպիսին լինել»,– համոզված է Փաշինյանը։
Վարչապետն ասաց, որ իրենց վերջնանպատակն է, որ ՀԷՑ–ը դե յուրե արձանագրվի որպես ՀՀ սեփականություն և միջազգային թափանցիկ մրցույթով հրավիրեն հնարավոր ամենաարդյունավետ ու պրոֆեսիոնալ կառավարչին, որպեսզի նա ՀԷՑ–ը կառավարի այնպես, որ Հայաստանի սպառողների շահերը պաշտպանված լինեն։
Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի
կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։
Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա
հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի
պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով
վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։
Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։