https://arm.sputniknews.ru/20260409/inchu-e-lrum-venetiki-handznazhvoghvovy-iravabany-azhi-yndunats-argelqi-masin-100837913.html
Ինչո՞ւ է լռում Վենետիկի հանձնաժողովը. իրավաբանը` ԱԺ–ի ընդունած արգելքի մասին
Ինչո՞ւ է լռում Վենետիկի հանձնաժողովը. իրավաբանը` ԱԺ–ի ընդունած արգելքի մասին
Sputnik Արմենիա
Սահմանադրագետի կարծիքով` Վենետիկի հանձնաժողովի լռությունն ընդհանուր առմամբ տեղավորվում է Արևմուտքի կողմից իշխանություններին ցուցաբերվող աջակցության շրջանակում։ 09.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-09T23:00+0400
2026-04-09T23:00+0400
2026-04-09T23:00+0400
հայաստան
աժ (ազգային ժողով)
կուսակցություն
վարդան պողոսյան
սամվել կարապետյան
«ուժեղ հայաստան» կուսակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/09/28228377_0:0:1601:901_1920x0_80_0_0_889b404df8e1755e8edc91cedc5de2b1.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Միջազգային կառույցներն աչք են փակում աղաղակող խախտումների վրա, որոնք թույլ են տալիս Հայաստանի իշխանությունները նախընտրական շրջանում։ Վառ ապացույցն այն է, որ չեն արձագանքում Ընտրական օրենսգրքում կատարված հրատապ փոփոխություններին, որոնցով արգելում է անձնանունների օգտագործումը քաղաքական ուժերի և դաշինքների անվանումներում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Պողոսյանը, որը գործող Սահմանադրության հեղինակներից մեկն է։Ապրիլի 7-ին ԱԺ–ն 2–րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով արգելվում է անձնանունների կիրառումը կուսակցությունների, դաշինքների անվանումներում։ Դրանից մեկ շաբաթ առաջ գործարար Սամվել Կարապետյանի թիմը հայտարարել էր, որ ԱԺ ընտրություններին կմասնակցի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքով։ Գործարարի կողմնակիցները կարծում են, որ այդ հապշտապ փոփոխությունները հենց նրա դեմ են, և հիշեցնում են՝ Վենետիկի հանձնաժողովն անթույլատրելի է համարում բովանդակային փոփոխությունները ընտրական գործընթացում անմիջապես ընտրություններից առաջ։Իրավաբանը համամիտ է, որ փոփոխություններն ուղղված են Կարապետյանի դաշինքի համար լրացուցիչ խնդիրներ ստեղծելուն։Ընտրություններից առաջ ՔՊ–ի «մեր դեմ խաղ չկա» պահվածքը ինքնավստահության նշան չէ. փորձագետ«Ինչպես գիտենք, դաշինքը հայտագիր ստանալու համար արդեն դիմել էր ԿԸՀ, և հենց դրանից հետո խորհրդարանը կայծակնային արագությամբ ընդունեց օրենսգրքի փոփոխությունները։ Սա միջազգային ստանդարտների ակնհայտ խախտում է և ընտրական գործընթացի վրա ազդելու փորձ»,- ասաց նա։Պողոսյանն անհիմն է անվանում իշխող թիմի այն պնդումները, թե օրենսգրքում կատարված փոփոխությունը զուտ «տեխնիկական վրիպակ» է, որը շտկելու կարիք ունի։ Նրա խոսքով՝ եթե խոսքն իսկապես վրիպակի մասին լիներ, այն կարելի էր ուղղել ավելի վաղ, ոչ թե ընտրություններից երկու ամիս առաջ։ Նա հիշեցրեց, որ անունների օգտագործման արգելքը ներդրվել էր դեռ 2022 թվականին ՏԻՄ ընտրությունների համատեքստում, այնուհետև անհետացել էր օրենսգրքից 2024 թվականի փոփոխություններից հետո, և դրա մասին «հիշեցին» միայն հիմա։Վենետիկի հանձնաժողովի լռությունը փորձագետը կապում է նաև Արևմուտքի կողմից Հայաստանի իշխանություններին աջակցելու ընդհանուր գծի հետ։ Հիշելով հանձնաժողովում աշխատելու սեփական փորձը՝ նա նշեց, որ կառույցը կարող է քաղաքական նկատառումներով աչք փակել նման դեպքերի վրա։Պողոսյանն օրինակ բերեց 2020 թվականի իրադարձությունները, երբ իշխանությունների նախաձեռնած սահմանադրական փոփոխություններից հետո պաշտոններից զրկվեցին Սահմանադրական դատարանի երեք դատավորներ, իսկ Հրայր Թովմասյանն ազատվեց նախագահի պաշտոնից։ Այդ գործողությունները նա համարում է Սահմանադրության խախտում, իսկ հանձնաժողովի դիրքորոշումը՝ փաստացի թողտվություն։Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։Մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարել են ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը` Արամ Սարգսյանի գլխավորությամբ։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի դաշինքով, որը կկոչվի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»։ Ընտրություններին մասնակցելու է նաև ԲՀԿ–ն, որի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ուզում է «Նոյյան տապան» դարձնել ընդդիմադիր ուժերի համար։«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը ընտրություններին կմասնակցեն միասին։Մարտի 30–ին հայտնի դարձավ, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններում վարչապետի թեկնածու է առաջադրել Նիկոլ Փաշինյանին։ՀՀԿ–ն անմիջական մասնակցություն չի ունենա ԱԺ ընտրություններին. հայտարարություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/09/28228377_0:0:1421:1066_1920x0_80_0_0_07f0fece1c215e0888ab628ef5270a3b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, աժ (ազգային ժողով), կուսակցություն, վարդան պողոսյան, սամվել կարապետյան, «ուժեղ հայաստան» կուսակցություն
հայաստան, աժ (ազգային ժողով), կուսակցություն, վարդան պողոսյան, սամվել կարապետյան, «ուժեղ հայաստան» կուսակցություն
Ինչո՞ւ է լռում Վենետիկի հանձնաժողովը. իրավաբանը` ԱԺ–ի ընդունած արգելքի մասին
Սահմանադրագետի կարծիքով` Վենետիկի հանձնաժողովի լռությունն ընդհանուր առմամբ տեղավորվում է Արևմուտքի կողմից իշխանություններին ցուցաբերվող աջակցության շրջանակում։
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Միջազգային կառույցներն աչք են փակում աղաղակող խախտումների վրա, որոնք թույլ են տալիս Հայաստանի իշխանությունները նախընտրական շրջանում։ Վառ ապացույցն այն է, որ չեն արձագանքում Ընտրական օրենսգրքում կատարված հրատապ փոփոխություններին, որոնցով արգելում է անձնանունների օգտագործումը քաղաքական ուժերի և դաշինքների անվանումներում։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Պողոսյանը, որը գործող Սահմանադրության հեղինակներից մեկն է։
Ապրիլի 7-ին ԱԺ–ն 2–րդ ընթերցմամբ և ամբողջությամբ
ընդունեց «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
նախագիծը, որով արգելվում է անձնանունների կիրառումը կուսակցությունների, դաշինքների անվանումներում։ Դրանից մեկ շաբաթ առաջ գործարար Սամվել Կարապետյանի թիմը հայտարարել էր, որ ԱԺ ընտրություններին կմասնակցի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքով։ Գործարարի կողմնակիցները կարծում են, որ այդ հապշտապ փոփոխությունները հենց նրա դեմ են, և հիշեցնում են՝ Վենետիկի հանձնաժողովն անթույլատրելի է համարում բովանդակային փոփոխությունները ընտրական գործընթացում անմիջապես ընտրություններից առաջ։
Պատասխանելով հանձնաժողովի հնարավոր արձագանքի մասին հարցին՝ Պողոսյանը հայտնեց, որ թերահավատորեն է տրամադրված։ Նախ՝ հանձնաժողով կարող են դիմել միայն Հայաստանի իշխանությունները։ Երկրորդ՝ հանձնաժողովն ինքը, նրա կարծիքով, ոչ միշտ է հետևում սեփական սկզբունքներին։ Այն փաստը, որ կանոնները փոխվում են արդեն նախընտրական գործընթացի ժամանակ, խոսում է այն մասին, որ հանձնաժողովի դիրքորոշումն ու ստանդարտները վճռորոշ նշանակություն չունեն իշխանությունների համար, երբ խոսքը իշխանությունը կորցնելու ռիսկի մասին է։
Իրավաբանը համամիտ է, որ փոփոխություններն ուղղված են Կարապետյանի դաշինքի համար լրացուցիչ խնդիրներ ստեղծելուն։
«Ինչպես գիտենք, դաշինքը հայտագիր ստանալու համար արդեն դիմել էր ԿԸՀ, և հենց դրանից հետո խորհրդարանը կայծակնային արագությամբ ընդունեց օրենսգրքի փոփոխությունները։ Սա միջազգային ստանդարտների ակնհայտ խախտում է և ընտրական գործընթացի վրա ազդելու փորձ»,- ասաց նա։
Պողոսյանն անհիմն է անվանում իշխող թիմի այն պնդումները, թե օրենսգրքում կատարված փոփոխությունը զուտ «տեխնիկական վրիպակ» է, որը շտկելու կարիք ունի։ Նրա խոսքով՝ եթե խոսքն իսկապես վրիպակի մասին լիներ, այն կարելի էր ուղղել ավելի վաղ, ոչ թե ընտրություններից երկու ամիս առաջ։ Նա հիշեցրեց, որ անունների օգտագործման արգելքը ներդրվել էր դեռ 2022 թվականին ՏԻՄ ընտրությունների համատեքստում, այնուհետև անհետացել էր օրենսգրքից 2024 թվականի փոփոխություններից հետո, և դրա մասին «հիշեցին» միայն հիմա։
Վենետիկի հանձնաժողովի լռությունը փորձագետը կապում է նաև Արևմուտքի կողմից Հայաստանի իշխանություններին աջակցելու ընդհանուր գծի հետ։ Հիշելով հանձնաժողովում աշխատելու սեփական փորձը՝ նա նշեց, որ կառույցը կարող է քաղաքական նկատառումներով աչք փակել նման դեպքերի վրա։
Պողոսյանն օրինակ բերեց 2020 թվականի իրադարձությունները, երբ իշխանությունների նախաձեռնած սահմանադրական փոփոխություններից հետո պաշտոններից զրկվեցին Սահմանադրական դատարանի երեք դատավորներ, իսկ Հրայր Թովմասյանն ազատվեց նախագահի պաշտոնից։ Այդ գործողությունները նա համարում է Սահմանադրության խախտում, իսկ հանձնաժողովի դիրքորոշումը՝ փաստացի թողտվություն։
Փորձագետը Կարապետյանի անվան օգտագործումն արգելելու ռացիոնալ բացատրություն չի տեսնում։ Ըստ նրա՝ միակ պատճառը քաղաքական է. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրան որպես սպառնալիք է ընկալում և փորձում է չեզոքացնել այդ սպառնալիքը։ Միևնույն ժամանակ նման միջոցները, Պողոսյանի խոսքով, դժվար թե ազդեն ընտրողների ընտրության վրա. արդեն կողմնորոշվածների համար սկզբունքային նշանակություն չունի՝ քվեաթերթիկում գրված կլինի «Ուժեղ Հայաստան», թե «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»։
Մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարել են ՀՀ 2–րդ նախագահ
Ռոբերտ Քոչարյանը, Երևանի նախկին քաղաքապետ
Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի
թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը`
Արամ Սարգսյանի գլխավորությամբ։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի դաշինքով, որը կկոչվի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»։ Ընտրություններին մասնակցելու է նաև ԲՀԿ–ն, որի առաջնորդ
Գագիկ Ծառուկյանն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ուզում է «Նոյյան տապան» դարձնել ընդդիմադիր ուժերի համար։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը ընտրություններին
կմասնակցեն միասին։
Մարտի 30–ին
հայտնի դարձավ, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններում վարչապետի թեկնածու է առաջադրել Նիկոլ Փաշինյանին։