https://arm.sputniknews.ru/20260409/hajastani-nvorakarujcnerum-energaardjunavetutjuny-gvortsnakanum-chi-stugvum-pvordzaget-100692586.html
Հայաստանի նորակառույցներում էներգաարդյունավետությունը գործնականում չի ստուգվում. փորձագետ
Հայաստանի նորակառույցներում էներգաարդյունավետությունը գործնականում չի ստուգվում. փորձագետ
Sputnik Արմենիա
Եթե Ռուսաստանում բնակարան եք գնել, որը գովազդվել է որպես էներգաարդյունավետ, բայց այդպիսին չի եղել, կառուցապատողից կարող եք պահանջել շտկել թերությունները... 09.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-09T08:57+0400
2026-04-09T08:57+0400
2026-04-09T08:57+0400
հայաստան
շենք
նորակառույց
ռուսաստան
բնակարան
գոռ թովմասյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/1a/50438275_0:84:1600:984_1920x0_80_0_0_4674cb83046d677d14e8e24a9d96e6b3.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Հայաստանի նորակառույցներում մինչ օրս չի ստուգվում էներգաարդյունավետությունը։ Sputnik Արմենիային այս մասին ասաց «Termo Inspection»-ի հիմնադիր Գոռ Թովմասյանը։Ռուսաստանում (որտեղից նա ժամանել է 2022 թվականին և այստեղ էներգետիկ աուդիտի ընկերություն հիմնել) ջերմատեսիլ նկարահանման ազգային (ոչ եվրասիական) ստանդարտ կա, որը թույլ է տալիս չափել շենքերում ջերմության կորուստը: Հայաստանում այս կամ այլ տեսակի էներգետիկ աուդիտները պարտադիր չեն և անցկացվում են միայն պատվիրատուի ցանկությամբ, օրինակ` եթե շենքը կառուցվում է արտասահմանյան ինչ–որ ծրագրի շրջանակում։Հայաստանում շենքերի էներգաարդյունավետությունն ապահովելու տեխնիկական կանոնակարգեր կան, որտեղ նշվում են նաև էներգաարդյունավետության դասերը՝ A-ից մինչև G:Սակայն այս դասերի հավաստագրումը պարտադիր չէ, իսկ այն կառուցապատողները, որոնք իրենց նախագծերում նշում են «A դաս», Թովմասյանի խոսքով, աուդիտի չեն ենթարկվում։Բացի այդ, օրինակ՝ Եվրամիությունում շենքերին A դաս շնորհել չի կարելի առանց ջերմության վերականգնման համակարգերի, որոնց դեպքում օդափոխության ժամանակ սենյակից դուրս եկող տաք օդը տաքացնում է մտնող սառը օդը ջերմափոխանակիչների օգնությամբ։Թովմասյանի` խոսքով` Հայաստանում նման համակարգեր գրեթե չեն օգտագործվում։ Ցավոք, հանրապետությունում էներգաարդյունավետ շինարարության համար արտոնություններ չկան, բնակիչներն էլ դեռ չեն սովորել բնակարանի համար ավելի շատ վճարել հետագայում էներգիայի ծախսերը խնայելու համար։«Կարծում եմ՝ պատճառը նաև այն է, որ, ինչպես ասացի, գնորդները էներգաարդյունավետությունը ստուգելու տարբերակ չունեն, իսկ անհամապատասխանության դեպքում` կառուցապատողի դեմ բողոք ներկայացնելու։ Մեր դատարանները պարզապես նման պրակտիկա չունեն», – ասաց նա։Նշենք, որ Հայաստանում շենքերի այս դասակարգումը որոշվում է այն սկզբունքով, թե ինչպիսի էներգախնայողություն են դրանք ապահովում։ Որպես ելակետ տեխնիկական կանոնակարգերում նշվում են էներգիայի պահանջվող տարեկան ծախսերը (օպտիմալ ջերմաստիճան պահպանելու համար՝ տարվա եղանակից կախված)։ A դասը պետք է ապահովի ավելի քան 50% խնայողություն, B դասը՝ 50%-ից մինչև 20%, C դասը՝ 20%-ից մինչև զրո։ Ավելի ցածր դասի (G) շենքերում «հակախնայողությունները» 50% և ավելի են կազմում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/1a/50438275_88:0:1512:1068_1920x0_80_0_0_7f3b0938d7a5044b3a9b677ecc32d8b5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, շենք, նորակառույց, ռուսաստան, բնակարան, գոռ թովմասյան
հայաստան, շենք, նորակառույց, ռուսաստան, բնակարան, գոռ թովմասյան
Հայաստանի նորակառույցներում էներգաարդյունավետությունը գործնականում չի ստուգվում. փորձագետ
Եթե Ռուսաստանում բնակարան եք գնել, որը գովազդվել է որպես էներգաարդյունավետ, բայց այդպիսին չի եղել, կառուցապատողից կարող եք պահանջել շտկել թերությունները: Հայաստանում կառուցապատողներին դեռ չեն ստուգում, խնդիրների դեպքում էլ մարդիկ չեն բողոքում։
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Հայաստանի նորակառույցներում մինչ օրս չի ստուգվում էներգաարդյունավետությունը։
Sputnik Արմենիային այս մասին ասաց «Termo Inspection»-ի հիմնադիր Գոռ Թովմասյանը։
Ռուսաստանում (որտեղից նա ժամանել է 2022 թվականին և այստեղ էներգետիկ աուդիտի ընկերություն հիմնել) ջերմատեսիլ նկարահանման ազգային (ոչ եվրասիական) ստանդարտ կա, որը թույլ է տալիս չափել շենքերում ջերմության կորուստը: Հայաստանում այս կամ այլ տեսակի էներգետիկ աուդիտները պարտադիր չեն և անցկացվում են միայն պատվիրատուի ցանկությամբ, օրինակ` եթե շենքը կառուցվում է արտասահմանյան ինչ–որ ծրագրի շրջանակում։
Հայաստանում շենքերի էներգաարդյունավետությունն ապահովելու տեխնիկական կանոնակարգեր կան, որտեղ նշվում են նաև էներգաարդյունավետության դասերը՝ A-ից մինչև G:
Սակայն այս դասերի հավաստագրումը պարտադիր չէ, իսկ այն կառուցապատողները, որոնք իրենց նախագծերում նշում են «A դաս», Թովմասյանի խոսքով, աուդիտի չեն ենթարկվում։
«Օրինակ՝ Ռուսաստանում, եթե դուք A դասի տուն եք ձեռք բերել և նկատում եք, որ պատից սառնություն է գալիս, կարող եք տեխհսկողություն վարձել, և եթե ստուգման արդյունքում պարզվի, որ տանը էներգիայի կորուստն ավելի բարձր է, քան պետք է լինի A դասի դեպքում, կառուցապատողից կարող եք պահանջել վերացնել խնդիրը։ Այստեղ նման պրակտիկայի մասին չեմ լսել», – ասաց Թովմասյանը։
Բացի այդ, օրինակ՝ Եվրամիությունում շենքերին A դաս շնորհել չի կարելի առանց ջերմության վերականգնման համակարգերի, որոնց դեպքում օդափոխության ժամանակ սենյակից դուրս եկող տաք օդը տաքացնում է մտնող սառը օդը ջերմափոխանակիչների օգնությամբ։
Թովմասյանի` խոսքով`
Հայաստանում նման համակարգեր գրեթե չեն օգտագործվում։ Ցավոք, հանրապետությունում էներգաարդյունավետ շինարարության համար արտոնություններ չկան, բնակիչներն էլ դեռ չեն սովորել բնակարանի համար ավելի շատ վճարել հետագայում էներգիայի ծախսերը խնայելու համար։
«Կարծում եմ՝ պատճառը նաև այն է, որ, ինչպես ասացի, գնորդները էներգաարդյունավետությունը ստուգելու տարբերակ չունեն, իսկ անհամապատասխանության դեպքում` կառուցապատողի դեմ բողոք ներկայացնելու։ Մեր դատարանները պարզապես նման պրակտիկա չունեն», – ասաց նա։
Նշենք, որ
Հայաստանում շենքերի այս դասակարգումը որոշվում է այն սկզբունքով, թե ինչպիսի էներգախնայողություն են դրանք ապահովում։ Որպես ելակետ տեխնիկական կանոնակարգերում նշվում են էներգիայի պահանջվող տարեկան ծախսերը (օպտիմալ ջերմաստիճան պահպանելու համար՝ տարվա եղանակից կախված)։ A դասը պետք է ապահովի ավելի քան 50% խնայողություն, B դասը՝ 50%-ից մինչև 20%, C դասը՝ 20%-ից մինչև զրո։ Ավելի ցածր դասի (G) շենքերում «հակախնայողությունները» 50% և ավելի են կազմում։