https://arm.sputniknews.ru/20260408/arman-sahakjany-harcaqnnutjunic-hetvo-azat-e-ardzakvel-manramasner-100787324.html
Արման Սահակյանը հարցաքննությունից հետո ազատ է արձակվել. մանրամասներ
Արման Սահակյանը հարցաքննությունից հետո ազատ է արձակվել. մանրամասներ
Sputnik Արմենիա
Սահակյանի նկատամամբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավը և չբացակայելու արգելքը: 08.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-08T21:10+0400
2026-04-08T21:10+0400
2026-04-08T21:37+0400
արման սահակյան
ձերբակալություն
գրավ
հակակոռուպցիոն կոմիտե
պաշտպան
էմին խաչատրյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1060/26/10602698_0:0:1501:844_1920x0_80_0_0_ec0c8f579ac5e28a0e178cffa01c1485.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Արման Սահակյանը հարցաքննությունից հետո ազատ է արձակվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց նրա փաստաբան Էմին Խաչատրյանը` նշելով, որ Սահակյանին նոր մեղադրանք է առաջադրվել:Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալել են ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանին և մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների։Պաշտպանը նոր գործի հետ կապված մանրամասներ չհայտնեց՝ նշելով, որ զգուշացված է նախաքննական գաղտնիքը չհրապարակելու վերաբերյալ:Նշենք, որ «Հրապարակի» տեղեկություններով` գրավի և բացակայելու արգելքի կիրառմամբ ազատ է արձակվել նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանը: ԶԼՄ–ների տեղեկություններով՝ նա հարցաքննության էր կանչվել նույն գործով։Հիշեցնենք` Արման Սահակյանին մեղադրանք էր առաջադրվել դեռ 2020 թվականին, նրա նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել գրավը` 5 մլն դրամի չափով։2024թ–ի հուլիսի 1–ին հայտնի դարձավ, որ Արման Սահակյանը պետությանը պատճառած 178 մլն դրամը վերականգնել է։2025 թվականի հունվարին դատարանի որոշմամբ Արման Սահակյանը չկալանավորվեց, նրա նկատմամբ կիրառվեց այլընտրանքային խափանման միջոց` վարչական հսկողություն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1060/26/10602698_51:0:1382:998_1920x0_80_0_0_e979e7ca7cac08200aecd16eef3193e0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արման սահակյան, ձերբակալություն, գրավ, հակակոռուպցիոն կոմիտե, պաշտպան, էմին խաչատրյան
արման սահակյան, ձերբակալություն, գրավ, հակակոռուպցիոն կոմիտե, պաշտպան, էմին խաչատրյան
Արման Սահակյանը հարցաքննությունից հետո ազատ է արձակվել. մանրամասներ
21:10 08.04.2026 (Թարմացված է: 21:37 08.04.2026) Սահակյանի նկատամամբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավը և չբացակայելու արգելքը:
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Արման Սահակյանը հարցաքննությունից հետո ազատ է արձակվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց նրա փաստաբան Էմին Խաչատրյանը` նշելով, որ Սահակյանին նոր մեղադրանք է առաջադրվել:
Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում
ձերբակալել են ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանին և մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների։
Պաշտպանը նոր գործի հետ կապված մանրամասներ չհայտնեց՝ նշելով, որ զգուշացված է նախաքննական գաղտնիքը չհրապարակելու վերաբերյալ:
«Արման Սահակյանին հարցաքննել են ու կատարել այլ քննչական գործողություններ: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է գրավ և բացակայելու արգելք»,- ասաց Խաչատրյանը:
Նշենք, որ «Հրապարակի» տեղեկություններով` գրավի և բացակայելու արգելքի կիրառմամբ ազատ է արձակվել նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանը: ԶԼՄ–ների տեղեկություններով՝ նա հարցաքննության էր կանչվել նույն գործով։
Հիշեցնենք` Արման Սահակյանին
մեղադրանք էր առաջադրվել դեռ 2020 թվականին, նրա նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել գրավը` 5 մլն դրամի չափով։
2024թ–ի հուլիսի 1–ին
հայտնի դարձավ, որ Արման Սահակյանը պետությանը պատճառած 178 մլն դրամը վերականգնել է։
2025 թվականի հունվարին դատարանի որոշմամբ Արման Սահակյանը չկալանավորվեց, նրա նկատմամբ
կիրառվեց այլընտրանքային խափանման միջոց` վարչական հսկողություն։