00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
5 ր
Ուղիղ եթեր
09:43
17 ր
Ուղիղ եթեր
10:01
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ-ի և Իսրայելի համար պարզ դարձավ, որ Իրանին պատերազմով կոտրել անհնար է. Ոսկանյան

© Sputnik / Andranik GhazaryanՎարդան Ոսկանյանը
Վարդան Ոսկանյանը - Sputnik Արմենիա, 1920, 08.04.2026
Վարդան Ոսկանյանը
Բաժանորդագրվել
Իրանագետն այն համոզմանն է, որ այս պատերազմի դասերը ուսուցողական կարող են լինել նաև մեզ համար։
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. ԱՄՆ-ի և Իսրայելի համար պարզ դարձավ, որ Իրանին պատերազմով կոտրելն անհնարին է։ Այս մասին «Տելեգրամի» իր ալիքում գրել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է երկու շաբաթով դադարեցնել հարվածները Իրանին և հավաստիացրել է, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարել է, որ Թեհրանն ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի ուրբաթ օրը՝ ապրիլի 10-ին, Իսլամաբադում (Պակիստան)։ Իրանական կողմը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ստիպված է եղել ընդունել Թեհրանի 10 կետից բաղկացած առաջարկը, որը ներառում է պատերազմի դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանի իսլամական դիմադրության դեմ։
Բացի այդ, ըստ նրա` պարզ դարձավ, որ անհնարին է նաև ռազմական ճանապարհով հասնել իշխանափոխության, միջուկային և հրթիռային ծրագրերից հրաժարման, Մերձավոր Արևելքում իրանամետ ուժերին աջակցության դադարեցման և այլն։
«Մերձավոր Արևելքը և աշխարհը մի քայլ հետ դարձավ անդունդի եզրից։ Երկշաբաթյա հրադադարի համաձայնությունը Պակիստանի միջնորդությամբ կայացավ Իրանի կողմից զրոյական զիջմամբ։ Աշխարհաքաղաքական առումով նույնիսկ կա կարևորագույն ձեռքբերում, քանի որ բոլորը գիտեն, որ Հորմուզի նեղուցով նավագնացությունը մինչև պատերազմը կախված չէր Իրանի կամքից, իսկ այժմ հենց այդ երկիրն է բացում կամ փակում այն»,– գրել է Ոսկանյանը։
Նա հիշեցրել է, որ հրադադարի համաձայնագիրը պարտադրում է Իսրայելին դադարեցնել հարձակումը նաև լիբանանյան «Հզբալլահի» դեմ։
«Հայաստանի հարևան հինավուրց իրանական քաղաքակրթությունը շարունակելու է իր ընթացքը, իսկ այս պատերազմի դասերը ուսուցողական կարող են լինել նաև մեզ համար»,– եզրափակել է իրանագետը։
Նշենք, որ չնայած Իրանի առաջարկների մեջ էր ներառված նաև պատերազմի դադարեցումը Լիբանանի իսլամական դիմադրության դեմ, սակայն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հերքել է այդ տեղեկությունը։
Իսրայելն աջակցում է Իրանի վերաբերյալ Թրամփի որոշմանը. Նեթանյահուի գրասենյակ
Լրահոս
0