00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
5 ր
Ուղիղ եթեր
09:43
17 ր
Ուղիղ եթեր
10:01
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իսրայելն աջակցում է Իրանի վերաբերյալ Թրամփի որոշմանը. Նեթանյահուի գրասենյակ

© AP Photo / Ronen Zvulun, Pool Photo via APԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն - Sputnik Արմենիա, 1920, 08.04.2026
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Երկշաբաթյա հրադադարը չի տարածվում Լիբանանի վրա: Մինչդեռ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆն ավելի վաղ պնդել էր, որ հրադադարի ռեժիմը կսկսի գործել անմիջապես և կտարածվի նաև Լիբանանի վրա:
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Իսրայելն աջակցում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանին ուղղված հարվածները երկու շաբաթով դադարեցնելու որոշմանը։ Այս մասին ասվում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի տարածած հայտարարության մեջ։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր Իրանին հարվածները երկու շաբաթով դադարեցնելու համաձայնության մասին և հավաստիացրել, որ հրադադարը երկկողմանի է լինելու:
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը հայտարարել է, որ Թեհրանն ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի ապրիլի 10-ին Իսլամաբադում (Պակիստան):
«Իսրայելը պաշտպանում է նախագահ Թրամփի որոշումը Իրանին հարվածները երկու շաբաթով դադարեցնելու մասին՝ պայմանով, որ Իրանն անմիջապես կբացի նեղուցները և կդադարեցնի բոլոր հարձակումները ԱՄՆ-ի, Իսրայելի և տարածաշրջանի երկրների ուղղությամբ»,- Times of Israel-ի հաղորդմամբ՝ ասված է հայտարարության մեջ:
Նշվում է նաև, որ Իսրայելն աջակցում է ԱՄՆ-ի այն քայլերին, որոնք ուղղված են ԱՄՆ-ի, Իսրայելի և արաբական երկրների համար «միջուկային, հրթիռային և ահաբեկչական» սպառնալիքի կասեցմանը, որն իբրև թե գալիս է Իրանից:
«Միացյալ Նահանգներն Իսրայելին հավաստիացրել է, որ առաջիկա բանակցությունների ընթացքում հավատարիմ է մնալու այդ նպատակներին հասնելուն, որոնք ընդհանուր են ԱՄՆ-ի, Իսրայելի և տարածաշրջանում Իսրայելի դաշնակիցների համար»,- հայտնում է Նեթանյահուի գրասենյակը:
Հավելենք, որ հայտարարության համաձայն՝ երկշաբաթյա հրադադարը չի տարածվում Լիբանանի վրա: Մինչդեռ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆն ավելի վաղ պնդել էր, որ հրադադարի ռեժիմը կսկսի գործել անմիջապես և կտարածվի նաև Լիբանանի վրա:
Նշենք, որ Ալ Հադաթ հեռուստաընկերության հաղորդմամբ՝ հրադադարի մասին հայտարարությունից հետո Լիբանանի հարավում Իսրայելը հարվածել է շտապօգնության մեքենային, ինչի հետևանքով զոհվել է 4 մարդ։
Լրահոս
0