https://arm.sputniknews.ru/20260408/tehrany-stipel-e-amn-in-yndunel-ir-10-ketic-baghkacats-tsragiry-irani-aakh-100750581.html
«Թեհրանը ստիպել է ԱՄՆ-ին ընդունել իր 10 կետից բաղկացած ծրագիրը». Իրանի ԱԱԽ
«Թեհրանը ստիպել է ԱՄՆ-ին ընդունել իր 10 կետից բաղկացած ծրագիրը». Իրանի ԱԱԽ
Sputnik Արմենիա
Իրանն ԱՄՆ-ի հետ Իսլամաբադում բանակցություններ կսկսի ապրիլի 10-ին, դրանք կտևեն երկու շաբաթ։ 08.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-08T03:40+0400
2026-04-08T03:40+0400
2026-04-08T13:10+0400
իրանի իսլամական հանրապետություն
աբբաս արաղչի
ամն
իսրայել
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/1b/99254276_0:0:1280:721_1920x0_80_0_0_2d67c61c063a467d43cbae06be72f7c6.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի - Sputnik. Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում հայտարարել են ԱՄՆ-ի հետ հակամարտությունում հաղթանակի մասին, քանի որ Թեհրանը ստիպել է ԱՄՆ-ին ընդունել իր 10 կետից բաղկացած ծրագիրը:Իրանն ԱՄՆ-ի հետ Իսլամաբադում բանակցություններ կսկսի ապրիլի 10-ին, դրանք կտևեն երկու շաբաթ, այդ ընթացքում կսահմանվի հրադադարի ռեժիմ:Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին իր հերթին հայտարարել է, որ եթե Իրանի վրա հարձակումները դադարեցվեն, երկրի զինված ուժերը կդադարեցնեն իրենց պաշտպանական գործողությունները։ Երկու շաբաթվա ընթացքում հնարավոր կլինի անվտանգ անցում Հորմուզի նեղուցով՝ Իրանի զինված ուժերի հետ համակարգմամբ և հաշվի առնելով տեխնիկական սահմանափակումները:WTI տեսակի նավթի գները նվազել են ավելի քան 10 տոկոսով՝ Իրանի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունների ֆոնին: NYMEX բորսայում նավթը վաճառվում է մեկ բարելի դիմաց 100 ,91 դոլարով։Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 18–ին հայտնի դարձավ, որ սպանվել են նաև Իրանի գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, նրա որդին ու հատուկ օգնականը` Մորթեզա Լարիջանին։Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/1b/99254276_143:0:1280:853_1920x0_80_0_0_ef5ce5b73686720a13176c291fd77e26.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, աբբաս արաղչի, ամն, իսրայել, պատերազմ
իրանի իսլամական հանրապետություն, աբբաս արաղչի, ամն, իսրայել, պատերազմ
«Թեհրանը ստիպել է ԱՄՆ-ին ընդունել իր 10 կետից բաղկացած ծրագիրը». Իրանի ԱԱԽ
03:40 08.04.2026 (Թարմացված է: 13:10 08.04.2026) Իրանն ԱՄՆ-ի հետ Իսլամաբադում բանակցություններ կսկսի ապրիլի 10-ին, դրանք կտևեն երկու շաբաթ։
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի - Sputnik. Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում հայտարարել են ԱՄՆ-ի հետ հակամարտությունում հաղթանակի մասին, քանի որ Թեհրանը ստիպել է ԱՄՆ-ին ընդունել իր 10 կետից բաղկացած ծրագիրը:
Իրանն ԱՄՆ-ի հետ Իսլամաբադում բանակցություններ կսկսի ապրիլի 10-ին, դրանք կտևեն երկու շաբաթ, այդ ընթացքում կսահմանվի հրադադարի ռեժիմ:
«Միացյալ Նահանգները ստիպված է եղել ընդունել Իրանի 10 կետից բաղկացած առաջարկը, որը ներառում է ՝ չհարձակման հիմնարար պարտավորություն, Հորմուզի նեղուցի նկատմամբ իրանական վերահսկողության պահպանում, ուրանի հարստացման համաձայնություն, բոլոր առաջնային և երկրորդային պատժամիջոցների չեղարկում, ՄԱԿ - ի Անվտանգության խորհրդի և ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի բոլոր բանաձևերի գործողության դադարեցում, Իրանին փոխհատուցման վճարում, տարածաշրջանից ամերիկյան ռազմական ուժերի դուրսբերում և պատերազմի դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում ՝ Լիբանանում իսլամական դիմադրության դեմ», - ասված է հայտարարության մեջ։
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին իր հերթին հայտարարել է, որ եթե Իրանի վրա հարձակումները դադարեցվեն, երկրի զինված ուժերը կդադարեցնեն իրենց պաշտպանական գործողությունները։ Երկու շաբաթվա ընթացքում հնարավոր կլինի անվտանգ անցում Հորմուզի նեղուցով՝ Իրանի զինված ուժերի հետ համակարգմամբ և հաշվի առնելով տեխնիկական սահմանափակումները:
WTI տեսակի նավթի գները նվազել են ավելի քան 10 տոկոսով՝ Իրանի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունների ֆոնին: NYMEX բորսայում նավթը վաճառվում է մեկ բարելի դիմաց 100 ,91 դոլարով։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցնել Իրանին։ Սպանվեցին երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու
նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 18–ին հայտնի դարձավ, որ
սպանվել են նաև Իրանի գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, նրա որդին ու հատուկ օգնականը` Մորթեզա Լարիջանին։
Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: