00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը չի կարող կանգնեցնել փոփոխությունը. Սամվել Կարապետյանի աջակիցների ակցիան ԱԺ–ի մոտ

© SputnikԱկցիա ԱԺ–ի դիմաց
Ակցիա ԱԺ–ի դիմաց - Sputnik Արմենիա, 1920, 07.04.2026
Բաժանորդագրվել
Արամ Վարդևանյանի խոսքով՝ փոփոխությունները գալիս են Սամվել Կարապետյանի հետ։
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Մինչ Ազգային ժողովը քննարկում է «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխությունները, ԱԺ շենքի դիմաց ակցիա են իրականացնում «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի աջակիցները:
Նշենք, որ մարտի 31-ին բարերար Սամվել Կարապետյանի թիմը հայտարարեց, որ ընտրությունների են գնում «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքով։ Այսօր ՔՊ–ն ԱԺ արտահերթ նիստ է նախաձեռնել «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ անելու համար։ Առաջարկված փոփոխություններով արգելվում է կուսակցությունների և դաշինքների կողմից անձնանունների կիրառումը։
Քաղաքացիներն իրենց հետ ունեն «Փաշինյանը ոչնչացնում է ժողովրդավարությունը», «Փաշինյան, սա Ադրբեջան չէ», «Փաշինյանը կարող է ոչնչացնել փոփոխությունը» գրառումներով պաստառներ: Հնչեցին նաև «Ազատություն Սամվել Կարապետյանին» վանկարկումներ:
Կուսակցության անդամ Արամ Վարդևանյանը շեշտեց, թե իշխանության գործողությունները փաստում են` իրենք հասկանում են, որ հունիսի 7-ի ընտրություններից հետո երկրում փոխվելու է վարչապետը։
«Այս պահին լծակներ ունեն, բանեցնում են, բայց սա խոսում է մի բանի մասին, որ փոփոխությունները գալիս են։ Փոփոխությունները գալիս են Սամվել Կարապետյանի հետ, փոփոխությունները գալիս են «Ուժեղ Հայաստան» դաշինքի հետ»,- ասաց Վարդևանյանը։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Ալիկ Ալեքսանյանն էլ հայտարարեց, որ գործող իշխանությունները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ամեն ձևով փորձում են վախի մթնոլորտ ստեղծել:
«Փաշինյանն ինչով ասես փորձում է վախեցնել ժողովրդին. է՛լ պատերազմով, ապօրինի կալանավորումներով: Ով թթու խոսք է ասում կամ ինչ-որ շարժում է անում, կալանավորում, տանում են»,- ասաց Ալեքսանյանը:
Մասնակիցներից որոշների ելույթները անգլերեն էին, որպեսզի, ինչպես իրենք են ասում, ՀՀ-ի ժողովրդավարական հետընթացի պատկերը հասանելի լինի նաև միջազգային կառույցներին:
Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։
Մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարել են ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը` Արամ Սարգսյանի գլխավորությամբ։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի դաշինքով, որը կկոչվի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»։ Ընտրություններին մասնակցելու է նաև ԲՀԿ–ն, որի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ուզում է «Նոյյան տապան» դարձնել ընդդիմադիր ուժերի համար։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը ընտրություններին կմասնակցեն միասին։
Ապրիլի 4–ին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միաձայն ընտրեց առաջիկա խորհրդարանական ընտրություններում վարչապետի իր թեկնածուին` Նիկոլ Փաշինյանին։
Լրահոս
0