https://arm.sputniknews.ru/20260407/qpn-vorvoshel-e-argelel-kusakcutjunneri-ev-dashinqneri-anvanumnerum-anunneri-kirarumy-100714178.html
ՔՊ–ն որոշել է արգելել կուսակցությունների և դաշինքների անվանումներում անունների կիրառումը
ՔՊ–ն որոշել է արգելել կուսակցությունների և դաշինքների անվանումներում անունների կիրառումը
Sputnik Արմենիա
ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ 07.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-07T10:57+0400
2026-04-07T10:57+0400
2026-04-07T13:54+0400
աժ (ազգային ժողով)
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
«ուժեղ հայաստան» կուսակցություն
օրինագիծ
գոհար մելոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/19/42451135_0:167:1600:1067_1920x0_80_0_0_02db9d1ce4fd9944eb11569ca75408a8.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Ազգային ժողովն այսօր պատգամավորների նախաձեռնությամբ արտահերթ նիստ կգումարի «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու համար: Օրենքի նախագիծը կքննարկվի 24-ժամյա ռեժիմով: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից:Այս նախագծին արդեն անդրադարձել է իրավապաշտպան, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։ Նա նշել է, որ իշխանությունն այս օրենսդրական փոփոխությամբ պայքարում է կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի անվան դեմ:Մելոյանը հիշեցրել է, որ մարտի 31-ին կնքվել է դաշինքը, և հայտարարվել է, որ ընտրական գործընթացներին մասնակցելու են որպես Դաշինք` «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»:«Ապրիլի 13-ից Կենտրոնական ընտրական հանձնաժողովում մեկնարկելու էր քաղաքական ուժերի փաստաթղթերի ընդունելությունը։ Իշխող ուժը փորձում է այս միջակայքում, երբ ընդամենը մի քանի օր է մնացել փաստաթղթերի ընդունմանը, նման բացահայտ միջամտություն թույլ տալ և խախտել խաղի կանոնները»,- շարունակել էր Մելոյանը։Գոհար Մելոյանը շեշտել է նաև, որ իշխանության պայքարը միայն իրենց քաղաքական ուժի դեմ չէ. սա կռիվ է ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր քաղաքացու, պետության իրավական և ժողովրդավարական հիմքերի դեմ:Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։Մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարել են ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը` Արամ Սարգսյանի գլխավորությամբ։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի դաշինքով, որը կկոչվի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»։ Ընտրություններին մասնակցելու է նաև ԲՀԿ–ն, որի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ուզում է «Նոյյան տապան» դարձնել ընդդիմադիր ուժերի համար։«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը ընտրություններին կմասնակցեն միասին։Ապրիլի 4–ին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միաձայն ընտրեց առաջիկա խորհրդարանական ընտրություններում վարչապետի իր թեկնածուին` Նիկոլ Փաշինյանին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/19/42451135_115:0:1538:1067_1920x0_80_0_0_f76362005be9b4fb4512ceb81a3e7ac5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աժ (ազգային ժողով), «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), «ուժեղ հայաստան» կուսակցություն, օրինագիծ, գոհար մելոյան
աժ (ազգային ժողով), «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), «ուժեղ հայաստան» կուսակցություն, օրինագիծ, գոհար մելոյան
ՔՊ–ն որոշել է արգելել կուսակցությունների և դաշինքների անվանումներում անունների կիրառումը
10:57 07.04.2026 (Թարմացված է: 13:54 07.04.2026) ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Ազգային ժողովն այսօր պատգամավորների նախաձեռնությամբ արտահերթ նիստ կգումարի «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու համար: Օրենքի նախագիծը կքննարկվի 24-ժամյա ռեժիմով: Այս մասին տեղեկանում ենք
ԱԺ պաշտոնական կայքից:
Այս նախագծին արդեն
անդրադարձել է իրավապաշտպան, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։ Նա նշել է, որ իշխանությունն այս օրենսդրական փոփոխությամբ պայքարում է կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի անվան դեմ:
«Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիրը» «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի փոփոխությունների և լրացումների նախագիծ է բերել, որով արգելում է կուսակցությունների և դաշինքների անվանումներում անձնանունների կիրառումը։ Կռիվ տվեցիք Սամվել Կարապետյանի նկարների հետ, հիմա կռիվ եք տալիս անվան հետ։ Չի՛ ստացվելու, որովհետև կա մի բացարձակ ճշմարտություն, և մեր քաղաքական ուժը պայքարում է այդ ճշմարտության վերականգնման համար»,- ասել է նա:
Մելոյանը հիշեցրել է, որ մարտի 31-ին կնքվել է դաշինքը, և հայտարարվել է, որ ընտրական գործընթացներին մասնակցելու են որպես Դաշինք` «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»:
«Ապրիլի 13-ից Կենտրոնական ընտրական հանձնաժողովում մեկնարկելու էր քաղաքական ուժերի փաստաթղթերի ընդունելությունը։ Իշխող ուժը փորձում է այս միջակայքում, երբ ընդամենը մի քանի օր է մնացել փաստաթղթերի ընդունմանը, նման բացահայտ միջամտություն թույլ տալ և խախտել խաղի կանոնները»,- շարունակել էր Մելոյանը։
Գոհար Մելոյանը շեշտել է նաև, որ իշխանության պայքարը միայն իրենց քաղաքական ուժի դեմ չէ. սա կռիվ է ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր քաղաքացու, պետության իրավական և ժողովրդավարական հիմքերի դեմ:
Մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարել են ՀՀ 2–րդ նախագահ
Ռոբերտ Քոչարյանը, Երևանի նախկին քաղաքապետ
Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի
թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը`
Արամ Սարգսյանի գլխավորությամբ։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի դաշինքով, որը կկոչվի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»։ Ընտրություններին մասնակցելու է նաև ԲՀԿ–ն, որի առաջնորդ
Գագիկ Ծառուկյանն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ուզում է «Նոյյան տապան» դարձնել ընդդիմադիր ուժերի համար։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը ընտրություններին
կմասնակցեն միասին։
Ապրիլի 4–ին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միաձայն ընտրեց առաջիկա խորհրդարանական ընտրություններում վարչապետի իր թեկնածուին` Նիկոլ Փաշինյանին։