https://arm.sputniknews.ru/20260406/sahmanamerdz-gjugherum-bnakapahvovman-tsragric-ajsuhet-karvogh-en-ogtvel-naev-miajnak-majrery-100685258.html
Սահմանամերձ գյուղերում բնակապահովման ծրագրից այսուհետ կարող են օգտվել նաև միայնակ մայրերը
Սահմանամերձ գյուղերում բնակապահովման ծրագրից այսուհետ կարող են օգտվել նաև միայնակ մայրերը
Sputnik Արմենիա
Տավուշի մարզի 4 գյուղական բնակավայրերում՝ Բերքաբեր, Բաղանիս, Ոսկեպար և Կիրանց, 16 միլիոն դրամի փոխարեն 21 միլիոն է տրամադրվում։ 06.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-06T12:02+0400
2026-04-06T12:02+0400
2026-04-06T13:04+0400
գյուղ
ծրագիր
դպրոց
տուն
բնակարան
բնակարանաշինություն
բնակապահովման ծրագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/16/64724364_0:84:1600:984_1920x0_80_0_0_510867e13a0d035fcd84d45aa3ccff22.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Սահմանամերձ բնակավայրերում բնակարաններով ապահովման աջակցության ծրագրին կարող են դիմել նաև միայնակ մայրերը, որոնք ունեն անչափահաս երեխա և չունեն գրանցված ամուսնություն։ Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը։ՀՀ սահմանամերձ բնակավայրերում բնակելի տների կառուցման հիփոթեքի ծրագիրը կառավարությունը սկսեց սուբսիդավորել 2022 թվականից։ Սուբսիդավորման առավելագույն չափը կազմում է 16 մլն դրամ։ 2024–ից ծրագիրը սկսեց վերաբերել միայն Տավուշի մարզի Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց և Ոսկեպար գյուղերին, ինչպես նաև Վայոց Ձորի Գոմք գյուղին:Կառավարության մարտի 19-ի նիստում Հայաստանի սահմանամերձ գյուղերում տների կառուցման արտոնությունների նոր քվոտա սահմանվեց։Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ծրագիրը դուրս է գալիս զուտ սահմանամերձ գյուղերի տրամաբանությունից և մտնում է դպրոցամերձ համայնքներ («300 դպրոց և 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում)։ԱՍՀ նախարարության բյուջեն կկազմի 993 մլրդ դրամ․ ինչպե՞ս է նախատեսվում բաշխել այդ գումարը«Դրանք այն համայնքներն են, որոնցում կառուցված դպրոցներում աշակերտների թափուր տեղերը գերազանցում են 50 տոկոսը։ Այստեղ նախատեսել ենք այնքան քվոտա, որ ապահովենք այդ ազատ տեղերի առնվազն 20 տոկոսի համալրվածություն։ Այստեղ հիմնական պայմաններից բացի ունենք նոր պայման․ ամուսինները պետք է ունենան առնվազն մեկ10 տարին չլրացած երեխա, մինչդեռ ընդհանուր ծրագրի դեպքում ուղղակի անչափահաս երեխայի առկայությունն էր պարտադիր»,- նշեց Ղարագյոզյանը։Այս պայմանից բացի ամուսիններից որևէ մեկը չպետք է ունենա անշարժ գույք Երևանում և վերջին մեկ տարում հաշվառված լինի մայրաքաղաքում։ Այսկերպ կառավարությունը փորձել է ապահովագրվել այն ռիսկից, որպեսզի տվյալ բնակավայրում կառուցվող տունը չդառնա զուտ ամառանոց։Ծրագրի շրջանակում տրամադրվող աջակցության չափը 16 միլիոն դրամ է։ Բացառություն են միայն Տավուշի մարզի սահմանամերձ գյուղական 4 բնակավայրերը՝ Բաղանիս, Բերքաբեր, Ոսկեպար և Կիրանց, որտեղ աջակցությունը 21 միլիոն դրամ է, եթե վերջին 1 տարվա ընթացքում ամուսիններից առնվազն մեկը բնակվել է և հաշվառված է տվյալ բնակավայրում։Գումարը տրամադրվում է 2-4 փուլով․ յուրաքանչյուր հաջորդ փուլի տրամադրման համար հիմք է նախորդ փուլի մոնիտորինգի արձանագրությունը։Հիշեցնենք, որ ծրագրով ժամկետը կերկարաձգվի մինչև 2027 թ. դեկտեմբերի 31–ը, և սահմանված 2400 շահառուի փոխարեն կընդգրկվեն մինչև 3820–ը։ Կանխատեսվում է, որ շահառուների թիվը 2026 թ. կավելանա 1170–ով, ընդ որում, ամսական շահառուների թվի աճը կկազմի 130։Ծրագիրը կվերաբերի նաև 2025 թ. մայիսի 1-ի դրությամբ շինարարության թույլտվություն ստացած կամ հողամաս ձեռք բերած շահառուներին, ինչպես նաև այն բնակավայրերի բնակիչներին, որտեղ նախորդիվ արձանագրվել է պասիվ դիմելիություն՝ բնակչության թվի համեմատ և որտեղ կառուցվող/կառուցված դպրոցներում առկա է աշակերտների համալրվածության խնդիր։Այս նպատակով 2026 թ. պետական բյուջեում կկատարվի փոփոխություն՝ կլինի շուրջ 1 մլրդ 398 մլն դրամի ավելացում։Մոտ 200 հավաստագիր և միայն 2 իրացում․ ինչու է արցախցիների բնակապահովման ծրագիրը դանդաղում
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/16/64724364_88:0:1512:1068_1920x0_80_0_0_384948d7944f4168ce1fb33179e3889c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գյուղ, ծրագիր, դպրոց, տուն, բնակարան, բնակարանաշինություն, բնակապահովման ծրագիր
գյուղ, ծրագիր, դպրոց, տուն, բնակարան, բնակարանաշինություն, բնակապահովման ծրագիր
Սահմանամերձ գյուղերում բնակապահովման ծրագրից այսուհետ կարող են օգտվել նաև միայնակ մայրերը
12:02 06.04.2026 (Թարմացված է: 13:04 06.04.2026) Տավուշի մարզի 4 գյուղական բնակավայրերում՝ Բերքաբեր, Բաղանիս, Ոսկեպար և Կիրանց, 16 միլիոն դրամի փոխարեն 21 միլիոն է տրամադրվում։
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Սահմանամերձ բնակավայրերում բնակարաններով ապահովման աջակցության ծրագրին կարող են դիմել նաև միայնակ մայրերը, որոնք ունեն անչափահաս երեխա և չունեն գրանցված ամուսնություն։ Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը։
«Շահառու դառնալու համար պետք է բավարարել մյուս պայմանները․ պարտադիր պետք է ունենալ հողամաս տվյալ բնակավայրում՝ կառուցապատում անելու թույլտվությամբ, շինարարության թույլտվությունը և նախագծանախահաշվային փաստաթղթեր»,- հիշեցրեց Ղարագյոզյանը։
ՀՀ սահմանամերձ բնակավայրերում բնակելի տների կառուցման հիփոթեքի ծրագիրը կառավարությունը սկսեց սուբսիդավորել 2022 թվականից։ Սուբսիդավորման առավելագույն չափը կազմում է 16 մլն դրամ։ 2024–ից ծրագիրը սկսեց վերաբերել միայն Տավուշի մարզի Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց և Ոսկեպար գյուղերին, ինչպես նաև Վայոց Ձորի Գոմք գյուղին:
Կառավարության մարտի 19-ի նիստում Հայաստանի սահմանամերձ գյուղերում տների կառուցման արտոնությունների նոր քվոտա սահմանվեց։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ծրագիրը դուրս է գալիս զուտ սահմանամերձ գյուղերի տրամաբանությունից և մտնում է դպրոցամերձ համայնքներ («300 դպրոց և 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում)։
«Դրանք այն համայնքներն են, որոնցում կառուցված դպրոցներում աշակերտների թափուր տեղերը գերազանցում են 50 տոկոսը։ Այստեղ նախատեսել ենք այնքան քվոտա, որ ապահովենք այդ ազատ տեղերի առնվազն 20 տոկոսի համալրվածություն։ Այստեղ հիմնական պայմաններից բացի ունենք նոր պայման․ ամուսինները պետք է ունենան առնվազն մեկ10 տարին չլրացած երեխա, մինչդեռ ընդհանուր ծրագրի դեպքում ուղղակի անչափահաս երեխայի առկայությունն էր պարտադիր»,- նշեց Ղարագյոզյանը։
Այս պայմանից բացի ամուսիններից որևէ մեկը չպետք է ունենա անշարժ գույք Երևանում և վերջին մեկ տարում հաշվառված լինի մայրաքաղաքում։ Այսկերպ կառավարությունը փորձել է ապահովագրվել այն ռիսկից, որպեսզի տվյալ բնակավայրում կառուցվող տունը չդառնա զուտ ամառանոց։
Ծրագրի շրջանակում տրամադրվող աջակցության չափը 16 միլիոն դրամ է։ Բացառություն են միայն Տավուշի մարզի սահմանամերձ գյուղական 4 բնակավայրերը՝ Բաղանիս, Բերքաբեր, Ոսկեպար և Կիրանց, որտեղ աջակցությունը 21 միլիոն դրամ է, եթե վերջին 1 տարվա ընթացքում ամուսիններից առնվազն մեկը բնակվել է և հաշվառված է տվյալ բնակավայրում։
Գումարը տրամադրվում է 2-4 փուլով․ յուրաքանչյուր հաջորդ փուլի տրամադրման համար հիմք է նախորդ փուլի մոնիտորինգի արձանագրությունը։
«Եթե հանկարծ կպարզվի, որ առաջին փուլով տրամադրված գումարները նպատակային չեն օգտագործվել, աջակցությունը կդադարեցվի, առաջին փուլի մասով էլ վճարումները կդադարեցվեն, և շահառուն պարտավոր է 3 տարի անց ներկայացնել ավարտական ակտը»,- ասաց Ղարագյոզյանը։
Հիշեցնենք, որ ծրագրով ժամկետը կերկարաձգվի մինչև 2027 թ. դեկտեմբերի 31–ը, և սահմանված 2400 շահառուի փոխարեն կընդգրկվեն մինչև 3820–ը։ Կանխատեսվում է, որ շահառուների թիվը 2026 թ. կավելանա 1170–ով, ընդ որում, ամսական շահառուների թվի աճը կկազմի 130։
Ծրագիրը կվերաբերի նաև 2025 թ. մայիսի 1-ի դրությամբ շինարարության թույլտվություն ստացած կամ հողամաս ձեռք բերած շահառուներին, ինչպես նաև այն բնակավայրերի բնակիչներին, որտեղ նախորդիվ արձանագրվել է պասիվ դիմելիություն՝ բնակչության թվի համեմատ և որտեղ կառուցվող/կառուցված դպրոցներում առկա է աշակերտների համալրվածության խնդիր։
Այս նպատակով 2026 թ. պետական բյուջեում կկատարվի փոփոխություն՝ կլինի շուրջ 1 մլրդ 398 մլն դրամի ավելացում։