https://arm.sputniknews.ru/20260406/levvon-terpetrvosjani-kusakcutjunn-arandzin-kmasnakci-yntrutjunnerin--100703402.html
Լևոն Տեր–Պետրոսյանի կուսակցությունն առանձին կմասնակցի ընտրություններին
Լևոն Տեր–Պետրոսյանի կուսակցությունն առանձին կմասնակցի ընտրություններին
Sputnik Արմենիա
ՀԱԿ–ը պատրաստ է համագործակցել ինչպես «Ուժեղ Հայաստանի», այնպես էլ քաղաքական այլ ընդդիմադիր ուժերի հետ և´ ընտրական ժամանակաշրջանում, և´ ընտրություններից հետո։ 06.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-06T18:23+0400
2026-04-06T18:23+0400
2026-04-06T18:36+0400
հայաստան
հայ ազգային կոնգրես (հակ)
սամվել կարապետյան
«ուժեղ հայաստան» կուսակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/18/93825353_0:0:1600:901_1920x0_80_0_0_d55773f2f94e91a1fe7503c86476a591.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած «Հայ ազզգային կոնգրես» կուսակցությունը որոշել է առանձին մասնակցել Ազգային ժողովի ընտրություններին։ Քաղաքական ուժն այդ մասին հայտարարություն է տարածել։Մարտի 15–ին կայացած համագումարի ժամանակ ՀԱԿ–ը հայտարարեց, որ իրենց նախանշած սկզբունքների և նպատակների իրագործման համար անհրաժեշտ է բոլոր ազդեցիկ ժողովրդավարական, ռացիոնալ, իրատեսական քաղաքական ուժերի միավորումը, այդ իսկ պատճառով պատրաստ են սկսել նման կոնսոլիդացիայի գործընթաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության և այլ ուժերի հետ։Կուսակցությունը միևնույն ժամանակ ընդգծել է, որ պատրաստ է համագործակցել ինչպես «Ուժեղ Հայաստանի», այնպես էլ քաղաքական այլ ընդդիմադիր ուժերի հետ և´ ընտրական ժամանակաշրջանում, և´ ընտրություններից հետո խորհրդարանում կոալիցիա կազմելու և երկիրը վերահաս սպառնալիքներից փրկելու գործում։Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։Մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարել են ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը` Արամ Սարգսյանի գլխավորությամբ։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի դաշինքով, որը կկոչվի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»։ Ընտրություններին մասնակցելու է նաև ԲՀԿ–ն, որի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ուզում է «Նոյյան տապան» դարձնել ընդդիմադիր ուժերի համար։«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը ընտրություններին կմասնակցեն միասին։Մարտի 30–ին հայտնի դարձավ, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններում վարչապետի թեկնածու է առաջադրել Նիկոլ Փաշինյանին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/18/93825353_179:0:1600:1066_1920x0_80_0_0_5714c3cdd2de35c6e96d174120149fd7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայ ազգային կոնգրես (հակ), սամվել կարապետյան, «ուժեղ հայաստան» կուսակցություն
հայաստան, հայ ազգային կոնգրես (հակ), սամվել կարապետյան, «ուժեղ հայաստան» կուսակցություն
Լևոն Տեր–Պետրոսյանի կուսակցությունն առանձին կմասնակցի ընտրություններին
18:23 06.04.2026 (Թարմացված է: 18:36 06.04.2026) ՀԱԿ–ը պատրաստ է համագործակցել ինչպես «Ուժեղ Հայաստանի», այնպես էլ քաղաքական այլ ընդդիմադիր ուժերի հետ և´ ընտրական ժամանակաշրջանում, և´ ընտրություններից հետո։
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած «Հայ ազզգային կոնգրես» կուսակցությունը որոշել է առանձին մասնակցել Ազգային ժողովի ընտրություններին։ Քաղաքական ուժն այդ մասին հայտարարություն է տարածել։
Մարտի 15–ին կայացած համագումարի ժամանակ ՀԱԿ–ը հայտարարեց, որ իրենց նախանշած սկզբունքների և նպատակների իրագործման համար անհրաժեշտ է բոլոր ազդեցիկ ժողովրդավարական, ռացիոնալ, իրատեսական քաղաքական ուժերի միավորումը, այդ իսկ պատճառով պատրաստ են սկսել նման կոնսոլիդացիայի գործընթաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության և այլ ուժերի հետ։ «ՀԱԿ–ը բոլոր անհրաժեշտ ջանքերը գործադրեց Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստանի» հետ գալիք ընտրություններում ազգակործան ռեժիմի դեմ մեծ դաշինք ստեղծելու նպատակով: Դրսևորել ենք առավելագույն ճկունություն, դաշինքի ստեղծման համար որեևէ նախապայման չդնելով: Մեզանից անկախ պատճառներով այդ դաշինքը չկայացավ: Հետևաբար ՀԱԿ–ը կմասնակցի ընտրություններին առանձին»,– ասված է հայտարարությունում:
Կուսակցությունը միևնույն ժամանակ ընդգծել է, որ պատրաստ է համագործակցել ինչպես «Ուժեղ Հայաստանի», այնպես էլ քաղաքական այլ ընդդիմադիր ուժերի հետ և´ ընտրական ժամանակաշրջանում, և´ ընտրություններից հետո խորհրդարանում կոալիցիա կազմելու և երկիրը վերահաս սպառնալիքներից փրկելու գործում։
Մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարել են ՀՀ 2–րդ նախագահ
Ռոբերտ Քոչարյանը, Երևանի նախկին քաղաքապետ
Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի
թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը`
Արամ Սարգսյանի գլխավորությամբ։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի դաշինքով, որը կկոչվի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»։ Ընտրություններին մասնակցելու է նաև ԲՀԿ–ն, որի առաջնորդ
Գագիկ Ծառուկյանն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ուզում է «Նոյյան տապան» դարձնել ընդդիմադիր ուժերի համար։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը ընտրություններին
կմասնակցեն միասին։
Մարտի 30–ին
հայտնի դարձավ, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններում վարչապետի թեկնածու է առաջադրել Նիկոլ Փաշինյանին։