https://arm.sputniknews.ru/20260406/ghazakhstany-hajkakan-erkatughu-rusakan-kvoncesian-dzerq-berelu-banakcutjunner-chi-varum-100704578.html
Ղազախստանը հայկական երկաթուղու ռուսական կոնցեսիան ձեռք բերելու բանակցություններ չի վարում
Ղազախստանը հայկական երկաթուղու ռուսական կոնցեսիան ձեռք բերելու բանակցություններ չի վարում
Sputnik Արմենիա
Ղազախական կողմը սրան առնչվող որևէ պաշտոնական փաստաթուղթ առայժմ չի ստացել։ 06.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-06T19:00+0400
2026-04-06T19:00+0400
2026-04-06T19:00+0400
հարավկովկասյան երկաթուղի (հկե)
ղազախստան
ռուսաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/05/86434178_0:83:1600:983_1920x0_80_0_0_0a10b41bc3e14ba28ff782415b4a36ea.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Ղազախստանը հայկական երկաթուղու ռուսական կոնցեսիան ձեռք բերելու վերաբերյալ բանակցություններ չի վարում։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս-Ղազախստանը»՝ հղում անելով «Ղազախստանի երկաթուղիներ» (КТЖ) ԲԸ–ին և հանրապետության տրանսպորտի նախարարությանը։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 26-ին հայտարարեց, որ Երևանը դեմ չէ Հայաստանի երկաթուղին ղազախական կոնցեսիոն կառավարման հանձնելու տարբերակին, եթե այդ հարցում համաձայնություն ձեռք բերվի Ռուսաստանի հետ: ՌԴ տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը մարտի 3-ին հայտնեց, որ ՌԴ–ն Հայաստանի երկաթուղու կառավարումը Ղազախստանին հանձնելու հարցով բանակցություն չի վարում։«Ղազախստանի երկաթուղիներում» հստակեցրել են, որ ղազախական կողմից Հայաստանի երկաթուղիների կառավարման ռուսական կոնցեսիան ձեռք բերելու վերաբերյալ որևէ պաշտոնական փաստաթուղթ չեն ստացել։Ավելի վաղ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Մոսկվայում հայկական պատվիրակության հետ հանդիպման արդյունքներով հայտարարել էր, որ «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ընկերության կոնցեսիան երրորդ կողմին վաճառելու որևէ օբյեկտիվ պատճառ չկա։Հիշեցնենք` հայկական երկաթուղին ՀԿԵ-ի կոնցեսիոն կառավարմանն է հանձնվել 30 տարով 2008 թվականի փետրվարին՝ ևս 10 տարի երկարաձգելու իրավունքով։ Փետրվարի 13-ին Փաշինյանը ՌԴ գործընկերներին առաջարկել էր Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը վաճառել Երևանի և Մոսկվայի բարեկամ երկրի։
ղազախստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/05/86434178_90:0:1510:1065_1920x0_80_0_0_4a7f3bcc1e59b7f3c085fa8b60b71560.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հարավկովկասյան երկաթուղի (հկե), ղազախստան, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, հայաստան
հարավկովկասյան երկաթուղի (հկե), ղազախստան, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, հայաստան
Ղազախստանը հայկական երկաթուղու ռուսական կոնցեսիան ձեռք բերելու բանակցություններ չի վարում
Ղազախական կողմը սրան առնչվող որևէ պաշտոնական փաստաթուղթ առայժմ չի ստացել։
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Ղազախստանը հայկական երկաթուղու ռուսական կոնցեսիան ձեռք բերելու վերաբերյալ բանակցություններ չի վարում։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս-Ղազախստանը»՝ հղում անելով «Ղազախստանի երկաթուղիներ» (КТЖ) ԲԸ–ին և հանրապետության տրանսպորտի նախարարությանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 26-ին հայտարարեց, որ Երևանը դեմ չէ Հայաստանի երկաթուղին ղազախական կոնցեսիոն կառավարման հանձնելու տարբերակին, եթե այդ հարցում համաձայնություն ձեռք բերվի Ռուսաստանի հետ: ՌԴ տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը մարտի 3-ին հայտնեց, որ ՌԴ–ն Հայաստանի երկաթուղու կառավարումը Ղազախստանին հանձնելու հարցով բանակցություն չի վարում։ «Ղազախստանի երկաթուղիներում» հստակեցրել են, որ ղազախական կողմից Հայաստանի երկաթուղիների կառավարման ռուսական կոնցեսիան ձեռք բերելու վերաբերյալ որևէ պաշտոնական փաստաթուղթ չեն ստացել։
«Այսօրվա դրությամբ ղազախական կողմից հայկական երկաթուղու ռուսական կոնցեսիան ձեռք բերելու հարցով բանակցություններ չեն ընթանում»,-ասված է հայտարարության մեջ։
Ավելի վաղ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Մոսկվայում հայկական պատվիրակության հետ հանդիպման արդյունքներով հայտարարել էր, որ «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ընկերության կոնցեսիան երրորդ կողմին վաճառելու որևէ օբյեկտիվ պատճառ չկա։
Հիշեցնենք` հայկական երկաթուղին ՀԿԵ-ի կոնցեսիոն կառավարմանն է հանձնվել 30 տարով 2008 թվականի փետրվարին՝ ևս 10 տարի երկարաձգելու իրավունքով։ Փետրվարի 13-ին
Փաշինյանը ՌԴ գործընկերներին առաջարկել էր Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը վաճառել Երևանի և Մոսկվայի բարեկամ երկրի։