00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:50
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Բանակից փողով ազատվելու» նախագիծը բացասական եզրակացություն ստացավ հանձնաժողովում

© Sputnik / Asatur YesayantsՀայկ Սարգսյան
Հայկ Սարգսյան - Sputnik Արմենիա, 1920, 13.06.2025
Բաժանորդագրվել
Միակ ձեռնպահ քվեարկողը հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էր, որի հետ Սարգսյանը քննարկման ժամանակ բանավեճ ունեցավ։
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի նախաձեռնած «Զինվորական ծառայության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների նախագիծը ՀՀ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ստացավ բացասական եզրակացություն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայկ Սարգսյանի նախաձեռնած «Զինվորական ծառայության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների նախագծով առաջարկվում է` եթե 18–32 տարեկանները պարտադիր զինվորական ծառայությունն անցնում են ընդամենը 1 ամիս, ապա կվճարեն 24 մլն դրամ, իսկ եթե կնախընտրեն ծառայել 4 ամիս, ապա կվճարեն 18 մլն դրամ։ Մինչև 16 տարին լրանալը ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու պետական տուրքն առաջարկվում է սահմանել 15 մլն դրամ, իսկ պարտադիր զինվորական ծառայության անցնելու առավելագույն սահմանային տարիքը` 32 տարեկանը։ Օրինագիծը մայիսի 22–ին ստացավ կառավարության դրական եզրակացությունը։
Հանձնաժողովի նիստի ժամանակ նախագիծը դրվեց քվեարկության և ստացավ 4 կողմ, 4 դեմ, 1 ձեռնպահ ձայներ։ Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դեմ քվեարկեցին, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները` կողմ, սակայն վերապահումով. նրանք հավելյալ առաջարկներ արեցին։
Միակ ձեռնպահ քվեարկողը հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էր, որի հետ Սարգսյանը քննարկման ժամանակ բանավեճ ունեցավ։ Սարգսյանը Քոչարյանին մեղադրեց, որ սկզբում նա կողմ է եղել իր նախագծին, սակայն ինչ–որ պահից սկսած անհասկանալի պատճառներով որոշել է դեմ արտահայտվել։
Ըստ էության` ձայները կիսվեցին, իսկ ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի` դրական եզրակացություն են ստանում այն նախագծերը, որոնք ստանում են առավելագույն ձայներ։
Քվարկությունից անմիջապես հետո Սարգսյանը բարկացած դուրս եկավ սենյակից։
«Նախագիծը չի անցել, այսինքն` այն ստացավ բացասական եզրակացություն։ Սա` ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի։ Հարցը կքննարկենք լիագումար նիստերի դահլիճում»,– հայտարարեց Անդրանիկ Քոչարյանը։
Հայկ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ` նշելով, որ իր ամբողջ ասելիքը կասի ԱԺ լիագումար նիստի ժամանակ։
Հիշեցնենք` մայիսի 22-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց օրինագծին, որը հնարավորություն է տալիս զորակոչային տարիքի անձանց հրաժարվել բանակում 2 տարի ծառայելուց: Զինվորական ծառայության մասին փոփոխությունների նախագիծն առաջարկում է պարտադիր զինվորական ծառայություն անցնել ընդամենը 1 ամիս ու վճարել 24 միլիոն դրամ կամ պարտադիր զինվորական ծառայություն անցնել 4 ամիս և վճարել 18 միլիոն դրամ։ Ըստ նախագծի` պարտադիր զինվորական ծառայության անցնելու առավելագույն սահմանային տարիք է նախատեսվում 32 տարեկանը։
Փողի դիմաց ծառայության ժամկետը կրճատելու նախագիծը քննադատել են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։
Լրահոս
0