https://arm.sputniknews.ru/20250522/24-mln-dram-1-amis-banakum-tsarajelu-hamar-hh-karavarutjuny-pvopvokhec-sargsjani-nakhagitsy-89224259.html
24 մլն դրամ բանակում 1 ամիս ծառայելու համար. ՀՀ կառավարությունը փոփոխեց Սարգսյանի նախագիծը
24 մլն դրամ բանակում 1 ամիս ծառայելու համար. ՀՀ կառավարությունը փոփոխեց Սարգսյանի նախագիծը
Sputnik Արմենիա
Կառավարության կողմից դրական եզրաակցություն ստացած այս նախագիծը կներկայացվի ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը։ 22.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-22T12:06+0400
2025-05-22T12:06+0400
2025-05-22T12:09+0400
հայաստան
բանակ
հայկ սարգսյան
սուրեն պապիկյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1300/20/13002060_0:0:1499:844_1920x0_80_0_0_9a2d039c75635a1dda28736b43027779.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Հայաստանի զինված ուժերում 1 ամիս ծառայություն անցնելու դեպքում անձը կարող է վճարել 24 մլն դրամ, 4 ամսվա համար` 18 մլն դրամ և ազատվել այդ պարտավորությունից։ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի նախաձեռնած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» և ՀՀ մի շարք այլ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ պատգամավորն առաջարկել էր 24 ամսից պակաս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն` մեկ ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում 20 մլն դրամ, 6 ամսվա դեպքում 15 մլն դրամ պետական տուրք վճարելու պայմանով։Պապիկյանը նաև նշեց, որ պատգամավորի մյուս առաջարկներն ընդունվել են, ըստ որոնց` մինչև 18 տարին լրանալը կամ զորակոչային տարիքում ՀՀ քաղաքացիություն ստացած և մինչև ՀՀ քաղաքացիություն ստանալն այլ պետությունում զինվորական ծառայություն չանցած կամ մեկ տարուց պակաս ժամկետով ծառայություն անցած քաղաքացների համար ՀՀ ԶՈւ–ում օրենքով սահմանված 24 ամսյա զինվորական ծառայության ժամկետը կփոխարինվի 12 ամսյա ծառայության ժամկետով, ինչպես նաև այդ ժամկետով չզորակոչվելու դիմաց նախատեսել 2.5 մլն դրամ ՀՀ պետական բյուջե վճարելու պարտավարություն։«Սա մինչև 16 տարին լրանալը զինվորական հաշվառման տարիքի մասին է խոսքը։ ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու համար արական սեռի քաղաքացիների համար դիմում ներկայացնելու պետական տուրքի գումարը սահմանել 15 մլն դրամ»,– ավելացրեց նա։Կառավարության կողմից դրական եզրաակցություն ստացած այս նախագիծը կներկայացվի ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը։Խոշոր հարկատուների տղաները մեծամասամբ խուսափում են ծառայությունից. Հայկ Սարգսյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1300/20/13002060_24:0:1357:1000_1920x0_80_0_0_1ec89e346d180631f1e06cbd61854231.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, բանակ, հայկ սարգսյան, սուրեն պապիկյան
հայաստան, բանակ, հայկ սարգսյան, սուրեն պապիկյան
24 մլն դրամ բանակում 1 ամիս ծառայելու համար. ՀՀ կառավարությունը փոփոխեց Սարգսյանի նախագիծը
12:06 22.05.2025 (Թարմացված է: 12:09 22.05.2025) Կառավարության կողմից դրական եզրաակցություն ստացած այս նախագիծը կներկայացվի ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը։
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Հայաստանի զինված ուժերում 1 ամիս ծառայություն անցնելու դեպքում անձը կարող է վճարել 24 մլն դրամ, 4 ամսվա համար` 18 մլն դրամ և ազատվել այդ պարտավորությունից։ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի նախաձեռնած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» և ՀՀ մի շարք այլ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ պատգամավորն առաջարկել էր 24 ամսից պակաս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն` մեկ ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում 20 մլն դրամ, 6 ամսվա դեպքում 15 մլն դրամ պետական տուրք վճարելու պայմանով։
«Կառավարությունն առաջարկել է 1 ամսվա ծառայության դիմաց 20 մլն դրամը փոխարինել 24 մլն դրամով, 6 ամսվա ծառայության դիմաց 15 միլիոնը փոխարինել 4 ամսվա ժամկետով` 18 մլն դրամով։ Բացի այդ, պատգամավորի առաջարկած պարտադիր զինվորական ծառայություն անցնելու սահմանային առավելագույն տարիքը 37–ի փոխարեն սահմանել 32 տարեկանը։ Հայկ Սարգսյանը կողմ է արտահայտվել մեր առաջարկած այս փոփոխություններին»,– ընդգծեց նախարարը։
Պապիկյանը նաև նշեց, որ պատգամավորի մյուս առաջարկներն ընդունվել են, ըստ որոնց` մինչև 18 տարին լրանալը կամ զորակոչային տարիքում ՀՀ քաղաքացիություն ստացած և մինչև ՀՀ քաղաքացիություն ստանալն այլ պետությունում զինվորական ծառայություն չանցած կամ մեկ տարուց պակաս ժամկետով ծառայություն անցած քաղաքացների համար ՀՀ ԶՈւ–ում օրենքով սահմանված 24 ամսյա զինվորական ծառայության ժամկետը կփոխարինվի 12 ամսյա ծառայության ժամկետով, ինչպես նաև այդ ժամկետով չզորակոչվելու դիմաց նախատեսել 2.5 մլն դրամ ՀՀ պետական բյուջե վճարելու պարտավարություն։
«Սա մինչև 16 տարին լրանալը զինվորական հաշվառման տարիքի մասին է խոսքը։ ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու համար արական սեռի քաղաքացիների համար դիմում ներկայացնելու պետական տուրքի գումարը սահմանել 15 մլն դրամ»,– ավելացրեց նա։
Կառավարության կողմից դրական եզրաակցություն ստացած այս նախագիծը կներկայացվի ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը։