https://arm.sputniknews.ru/20260406/aghetali-klini-hhi-hamar-tntesagety-gnahatum-e-eatmic-durs-galu-riskery-100608713.html
Աղետալի կլինի ՀՀ–ի համար. տնտեսագետը գնահատում է ԵԱՏՄ–ից դուրս գալու ռիսկերը
Աղետալի կլինի ՀՀ–ի համար. տնտեսագետը գնահատում է ԵԱՏՄ–ից դուրս գալու ռիսկերը
Sputnik Արմենիա
Ատոմ Մարգարյանը հիշեցնում է` Ռուսաստանը Հայաստանի ստրատեգիական գործընկերն է ոչ միայն էներգետիկայի, գազի մատակարարումների, այլև նա հայաստանյան էներգետիկ... 06.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-06T08:56+0400
2026-04-06T08:56+0400
2026-04-06T09:14+0400
հայաստան
եվրամիություն
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
առևտուր
գազ
նիկոլ փաշինյան
վլադիմիր պուտին
ատոմ մարգարյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/15/50160664_0:0:1601:901_1920x0_80_0_0_6e9330a7e90978d61e437993771761b6.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Եթե Հայաստանը վերջնարդյունքում իր կողմնորոշումը փոխի դեպի Եվրոպա և դուրս գա ԵԱՏՄ-ից, ապա Ռուսաստանից ներմուծվող էներգակիրների գների փոփոխությունը կարող է աղետալի լինել մեր երկրի համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը` անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերին, որը նա հնչեցրեց Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։Ռուսաստանի նախագահն ապրիլի 1-ն կայացած հանդիպման ժամանակ նշեց, որ Մոսկվան միանգամայն հանգիստ է վերաբերվում Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների զարգացմանը, սակայն միաժամանակ հիշեցրեց, թե ինչ արժեքով է ՌԴ–ն գազ վաճառում Հայաստանին։Նրա խոսքով` դա նաև նշանակում է ՀՀ պետական բյուջեի համար հավելյալ ծախս` տարեկան ավելի քան 1․5 մլրդ դոլարի չափով և ՀՆԱ–ի` մոտ 7–10 %–անոց անկում։ Ըստ Մարգարյանի` դա հավասարազոր է ճգնաժամի, և մոտավորապես նույն իրավիճակը կլինի, ինչ 1990–ական թվականների սկզբին։«Այս ամենը կհանգեցնի էլեկտրաէներգիայի, ջեռուցման թանկացման, հատկապես գազից կախված ոլորտների ինքնարժեքի բազմապատիկ աճի` ցեմենտ, մետալուրգիա, քիմիական արդյունաբերություն, սննդարդյունաբերություն և այլն։ Կարող են փակվել, կրճատվել բիզնեսները, արտահանումը կարող է մինչև 30% անկում ունենալ։ Նույնը վերաբերում է նաև աշխատաշուկային, որտեղ կարող է մինչև 4,5% գործազրկության աճ լինել, իսկ իրական աշխատավարձերն ընկնեն մինչև 20–30%»,– նշեց տնտեսագետը` ավելացնելով, որ փոխարենը մոտ 1.5 մլրդ դոլարով կաճի ներմուծումը, որն իր հերթին կբերի լուրջ ճնշումներ հայկական դրամի վրա` հանգեցնելով փոխարժեքի անկման և մինչև 25 % գնաճի։Նա անդրադարձավ նաև ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությանը, որ Հայաստանը շատ մոտ է այն կետին, որից հետո Ռուսաստանը ստիպված կլինի այլ կերպ կառուցել Երևանի հետ իր տնտեսական հարաբերությունները։Տնտեսագետն այս համատեքստում հիշեցրեց, թե Ռուսաստանն ինչ ստրատեգիական դեր ունի Հայաստանի էներգետիկ համակարգում, մասնավորապես Մեծամորի ատոմակայանի վերազինման և միջուկային վառելիքի մատակարարումների հարցում։Մյուսը կողմից, ըստ նրա, ռուսական շուկան լայն իմաստով Հայաստանի համար կենսական նշանակություն ունի հատկապես արտահանումների տեսանկյունից։ Բացի այդ, պաշտպանական ոլորտում Ռուսաստանի հետ փոխներգործությունը կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար։Ինչ վերաբերում է «Թրամփի ուղի» նախագծին, տնտեսագետը կարծում է` այն դիսոնանս է առաջացրել և կարող է լրջորեն խաթարել հայ–ռուսական հարաբերությունները։«Դա ակնհայտ է ցերեկվա լույսի նման։ TRIPP–ի հետ կապված խոսում են մինչև 1 մլրդ դոլարի ներդրումների մասին, բայց ընդամենը 26% շահութաբաժինն է հայկական կողմինը, իսկ 74%–ը ամերիկյան է։ Դա ծայրահեղ անարդար բաշխում է և հակասում է անգամ միջազգային պրակտիկային. սովորաբար երկրի համար տնտեսապես և ստրատեգիական առումով կարող են օգտակար լինել այն համաձայնագրերը, որոնցից տվյալ երկիրը ստանում է առնվազն 40% շահույթ։ Ստացվում է` սա տնտեսական առումով շատ խոցելի նախագիծ է, մինչդեռ դրա աշխարհաքաղաքական ռիսկերը լինելու են երկարաժամկետ»,– ընդգծեց Մարգարյանը։Եվրամիությունը կարո՞ղ է փոխարինել ԵԱՏՄ–ին։ Տնտեսագետի պատասխանը միանշանակ է` այս պահին եվրոպական ուղղությունը որպես այլընտրանք դիտելը պարզապես իրատեսական չէ։Ըստ նրա` բոլորովին այլ պատկեր է Եվրասիական տնտեսական միության շուկայի դեպքում, որը և՛ տեխնոլոգիապես, և՛ մշակութային առումներով ավանդաբար համադրելի և ընդունելի շուկա է մեզ համար։ Մարգարյանը ՀՀ իշխանություններին կոչ է անում սթափ դատել և գնալ այն ուղղությամբ, որն օբյեկտիվորեն համապատասխանում է մեր հնարավորություններին։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մարտի 11-ին ելույթ ունենալով Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում, հայտարարեց, որ Հայաստանի եվրաինտերգրման գլխավոր խնդիրը Եվրամիության և Վրաստանի միջև քաղաքական երկխոսության սառեցված կարգավիճակն է։ Նա հիշեցրեց, որ Հայաստանի խորհրդարանը ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքը ընդունեց այն բանից հետո, Վրաստանը ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ էր ստացել։ Դա, ըստ նրա, շոշափելի դարձրեց Հայաստանի՝ ԵՄ անդամ դառնալու հեռանկարը։Նշենք, որ Հայաստանը մնում է Եվրասիական տնտեսական միության անդամ և միաժամանակ հայտարարում է ԵՄ-ի հետ համագործակցությունը խորացնելու մտադրության մասին։ Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) դուրս գալու մասին քննարկումները սկսվեցին այն բանից հետո, երբ 2025 թվականի մարտի 26-ին ՀՀ ԱԺ-ն ընդունեց Եվրոպական միությանն անդամակցելու մտադրության մասին օրինագիծը։Ընդ որում՝ ԵՄ-ից անդամակցության առաջարկ չի եղել, իսկ ընդդիմությունը փաստաթուղթն անվանել է իրավական առումով աբսուրդային։ Փաշինյանը հայտարարել է, որ ԵՄ-ին անդամակցելու որոշումը չի կարող կայացվել առանց հանրաքվեի, սակայն խոստովանել է, որ 20 տարի անց երկիրը տեսնում է Եվրամիության կազմում։ Փաշինյանը նաև հայտարարել է, որ Երևանը ԵԱՏՄ-ում կմնա այնքան ժամանակ, որքան դա հնարավոր կլինի։ Նրա խոսքով՝ երկիրը հնարավորություն ունի մնալու Եվրասիական տնտեսական միության անդամ և միաժամանակ ընթանալ պետական զարգացման, կառավարման և այլ ոլորտներում եվրոպական ստանդարտներին համապատասխանելու ճանապարհով։Փետրվարի 5-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Երևանի դիրքորոշումը, ընդգծել էր, որ Մոսկվան հարգում է Երևանի ընտրությունը, սակայն ԵԱՏՄ անդամակցությունը չի կարող համատեղելի լինել Եվրոպական միությանը միանալու հետ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/15/50160664_32:0:1455:1067_1920x0_80_0_0_03c7561509126498a0e5cb742f252f3d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, եվրամիություն, եվրասիական տնտեսական միություն (եատմ), առևտուր, գազ, նիկոլ փաշինյան, վլադիմիր պուտին, ատոմ մարգարյան
հայաստան, եվրամիություն, եվրասիական տնտեսական միություն (եատմ), առևտուր, գազ, նիկոլ փաշինյան, վլադիմիր պուտին, ատոմ մարգարյան
Աղետալի կլինի ՀՀ–ի համար. տնտեսագետը գնահատում է ԵԱՏՄ–ից դուրս գալու ռիսկերը
08:56 06.04.2026 (Թարմացված է: 09:14 06.04.2026) Ատոմ Մարգարյանը հիշեցնում է` Ռուսաստանը Հայաստանի ստրատեգիական գործընկերն է ոչ միայն էներգետիկայի, գազի մատակարարումների, այլև նա հայաստանյան էներգետիկ հիմնական օբյեկտների սեփականատերն է։
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Եթե Հայաստանը վերջնարդյունքում իր կողմնորոշումը փոխի դեպի Եվրոպա և դուրս գա ԵԱՏՄ-ից, ապա Ռուսաստանից ներմուծվող էներգակիրների գների փոփոխությունը կարող է աղետալի լինել մեր երկրի համար։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը` անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերին, որը նա հնչեցրեց Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։
Ռուսաստանի նախագահն ապրիլի 1-ն կայացած հանդիպման ժամանակ
նշեց, որ Մոսկվան միանգամայն հանգիստ է վերաբերվում Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների զարգացմանը, սակայն միաժամանակ
հիշեցրեց, թե ինչ արժեքով է ՌԴ–ն գազ վաճառում Հայաստանին։
«Եթե վեկտորի այդ փոփոխություն տեղի ունենա, մեր երկրում կլինի գների աննախադեպ բարձրացում, օրինակ` գազի գինը սահմանին 600 դոլարից կհասնի 1 775 դոլարի։ Դա նշանակում է շատ ուժեղ մակրոտնտեսական շոկ»,– նշեց Ատոմ Մարգարյանը։
Նրա խոսքով` դա նաև նշանակում է ՀՀ պետական բյուջեի համար հավելյալ ծախս` տարեկան ավելի քան 1․5 մլրդ դոլարի չափով և ՀՆԱ–ի` մոտ 7–10 %–անոց անկում։ Ըստ Մարգարյանի` դա հավասարազոր է ճգնաժամի, և մոտավորապես նույն իրավիճակը կլինի, ինչ 1990–ական թվականների սկզբին։
«Այս ամենը կհանգեցնի էլեկտրաէներգիայի, ջեռուցման թանկացման, հատկապես գազից կախված ոլորտների ինքնարժեքի բազմապատիկ աճի` ցեմենտ, մետալուրգիա, քիմիական արդյունաբերություն, սննդարդյունաբերություն և այլն։ Կարող են փակվել, կրճատվել բիզնեսները, արտահանումը կարող է մինչև 30% անկում ունենալ։ Նույնը վերաբերում է նաև աշխատաշուկային, որտեղ կարող է մինչև 4,5% գործազրկության աճ լինել, իսկ իրական աշխատավարձերն ընկնեն մինչև 20–30%»,– նշեց տնտեսագետը` ավելացնելով, որ փոխարենը մոտ 1.5 մլրդ դոլարով կաճի ներմուծումը, որն իր հերթին կբերի լուրջ ճնշումներ հայկական դրամի վրա` հանգեցնելով փոխարժեքի անկման և մինչև 25 % գնաճի։
Նա անդրադարձավ նաև ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի
հայտարարությանը, որ Հայաստանը շատ մոտ է այն կետին, որից հետո Ռուսաստանը ստիպված կլինի այլ կերպ կառուցել Երևանի հետ իր տնտեսական հարաբերությունները։
Տնտեսագետն այս համատեքստում հիշեցրեց, թե Ռուսաստանն ինչ ստրատեգիական դեր ունի Հայաստանի էներգետիկ համակարգում, մասնավորապես Մեծամորի ատոմակայանի վերազինման և միջուկային վառելիքի մատակարարումների հարցում։
Մյուսը կողմից, ըստ նրա, ռուսական շուկան լայն իմաստով Հայաստանի համար կենսական նշանակություն ունի հատկապես արտահանումների տեսանկյունից։ Բացի այդ, պաշտպանական ոլորտում Ռուսաստանի հետ փոխներգործությունը կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար։
Ինչ վերաբերում է «Թրամփի ուղի» նախագծին, տնտեսագետը կարծում է` այն դիսոնանս է առաջացրել և կարող է լրջորեն խաթարել հայ–ռուսական հարաբերությունները։
«Դա ակնհայտ է ցերեկվա լույսի նման։ TRIPP–ի հետ կապված խոսում են մինչև 1 մլրդ դոլարի ներդրումների մասին, բայց ընդամենը 26% շահութաբաժինն է հայկական կողմինը, իսկ 74%–ը ամերիկյան է։ Դա ծայրահեղ անարդար բաշխում է և հակասում է անգամ միջազգային պրակտիկային. սովորաբար երկրի համար տնտեսապես և ստրատեգիական առումով կարող են օգտակար լինել այն համաձայնագրերը, որոնցից տվյալ երկիրը ստանում է առնվազն 40% շահույթ։ Ստացվում է` սա տնտեսական առումով շատ խոցելի նախագիծ է, մինչդեռ դրա աշխարհաքաղաքական ռիսկերը լինելու են երկարաժամկետ»,– ընդգծեց Մարգարյանը։
Եվրամիությունը կարո՞ղ է փոխարինել ԵԱՏՄ–ին։ Տնտեսագետի պատասխանը միանշանակ է` այս պահին եվրոպական ուղղությունը որպես այլընտրանք դիտելը պարզապես իրատեսական չէ։
«Դա այս պահի դրությամբ ուղղակի ֆանտազիայի ոլորտից է. Եվրոպան դեռ շատ կմոդիֆիկացվի։ Դա նաև զուտ տնտեսական, տեխնոլոգիական տեսանկյունից է անհնարին. մենք այսօր չունենք այնպիսի պրոդուկտներ, որոնք համապատասխանում են եվրոպական ստանդարտներին։ Թե՛ ծավալների, թե՛ տեխնոլոգիական, թե՛ ստանդարտների առումներով Հայաստանի տնտեսությունը դեռ երկար ճանապարհ պետք է անցնի եվրոպական շուկաներում դիրքավորվելու համար»,– համոզված է տնտեսագետը։
Ըստ նրա` բոլորովին այլ պատկեր է Եվրասիական տնտեսական միության շուկայի դեպքում, որը և՛ տեխնոլոգիապես, և՛ մշակութային առումներով ավանդաբար համադրելի և ընդունելի շուկա է մեզ համար։ Մարգարյանը ՀՀ իշխանություններին կոչ է անում սթափ դատել և գնալ այն ուղղությամբ, որն օբյեկտիվորեն համապատասխանում է մեր հնարավորություններին։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մարտի 11-ին ելույթ ունենալով Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում,
հայտարարեց, որ Հայաստանի եվրաինտերգրման գլխավոր խնդիրը Եվրամիության և Վրաստանի միջև քաղաքական երկխոսության սառեցված կարգավիճակն է։ Նա հիշեցրեց, որ Հայաստանի խորհրդարանը ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքը ընդունեց այն բանից հետո, Վրաստանը ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ էր ստացել։ Դա, ըստ նրա, շոշափելի դարձրեց Հայաստանի՝ ԵՄ անդամ դառնալու հեռանկարը։
Նշենք, որ Հայաստանը մնում է Եվրասիական տնտեսական միության անդամ և միաժամանակ հայտարարում է ԵՄ-ի հետ համագործակցությունը խորացնելու մտադրության մասին։ Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) դուրս գալու մասին քննարկումները սկսվեցին այն բանից հետո, երբ 2025 թվականի մարտի 26-ին ՀՀ ԱԺ-ն ընդունեց Եվրոպական միությանն անդամակցելու մտադրության մասին օրինագիծը։
Ընդ որում՝ ԵՄ-ից անդամակցության առաջարկ չի եղել, իսկ ընդդիմությունը փաստաթուղթն անվանել է իրավական առումով աբսուրդային։ Փաշինյանը հայտարարել է, որ ԵՄ-ին անդամակցելու որոշումը չի կարող կայացվել առանց հանրաքվեի, սակայն խոստովանել է, որ 20 տարի անց երկիրը տեսնում է Եվրամիության կազմում։ Փաշինյանը նաև հայտարարել է, որ Երևանը ԵԱՏՄ-ում կմնա այնքան ժամանակ, որքան դա հնարավոր կլինի։ Նրա խոսքով՝ երկիրը հնարավորություն ունի մնալու Եվրասիական տնտեսական միության անդամ և միաժամանակ ընթանալ պետական զարգացման, կառավարման և այլ ոլորտներում եվրոպական ստանդարտներին համապատասխանելու ճանապարհով։
Փետրվարի 5-ին ՌԴ արտգործնախարար
Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Երևանի դիրքորոշումը, ընդգծել էր, որ Մոսկվան հարգում է Երևանի ընտրությունը, սակայն ԵԱՏՄ անդամակցությունը չի կարող համատեղելի լինել Եվրոպական միությանը միանալու հետ։