https://arm.sputniknews.ru/20260402/hhn-mvot-e-ajn-ketin-voric-hetvo-rusastany-haraberutjunnern-ajl-kerp-kkaruci-overchuk-100526515.html
ՀՀ–ն մոտ է այն կետին, որից հետո Ռուսաստանը հարաբերություններն այլ կերպ կկառուցի. Օվերչուկ
ՀՀ–ն մոտ է այն կետին, որից հետո Ռուսաստանը հարաբերություններն այլ կերպ կկառուցի. Օվերչուկ
Sputnik Արմենիա
Ալեքսեյ Օվերչուկը նշել է, որ Ռուսաստանի կառավարությունը մտահոգված է Հայաստանի հետ առևտրատնտեսական կապերի ապագայի հեռանկարներով։ 02.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-02T08:36+0400
2026-04-02T08:36+0400
2026-04-02T10:37+0400
ռուսաստան
ալեքսեյ օվերչուկ
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1b/100301029_0:160:3072:1888_1920x0_80_0_0_e68fafa983b50b14f6d08ddaf05bec31.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Հայաստանը շատ մոտ է այն կետին, որից հետո Ռուսաստանը ստիպված կլինի այլ կերպ կառուցել իր տնտեսական հարաբերությունները ՀՀ–ի հետ։։ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում այս հայտարարությունն է արել ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Մոսկվան հանգիստ է վերաբերվում ՀՀ–ԵՄ հարաբերություններին։ Միևնույն ժամանակ ՌԴ առաջնորդը բացահայտ ասել էր, որ Երևանի անդամակցությունը միաժամանակ և՛ ԵՄ-ին, և՛ ԵԱՏՄ–ին անհնար է։ Փաշինյանն իր հերթին նշել էր` Երևանը գիտի, որ ԵԱՏՄ անդամակցությունը անհամատեղելի է ԵՄ անդամակցության հետ, սակայն այդ գործընթացները դեռ այն կետին չեն հասել, երբ պետք է ընտրություն կատարել։Օվերչուկը խոստովանել է, որ երկկողմ հանդիպումների ժամանակ, ինչպես նաև ԵԱՏՄ ձևաչափում հայաստանյան ղեկավարները խոսում են Ռուսաստանի հետ բարեկամության մասին և վստահեցնում ԵԱՏՄ-ին իրենց հավատարմության մասին։Օվերչուկը նշել է, որ Ռուսաստանի կառավարությունը մտահոգված է Հայաստանի հետ առևտրատնտեսական կապերի ապագայի հեռանկարներով։«Հաշվի առնելով կոնցեսիայի վաճառքի մասին հայտարարությունը, տարածաշրջանային համատեքստի ընդհանուր ըմբռնումը և Հայաստանի ղեկավարության` ԵՄ-ի հետ մերձեցման քաղաքականությունը` լուրջ հարցեր են առաջանում դրանց ապագայի վերաբերյալ», – ասել է նա։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 11-ին հայտարարեց, որ ԵԱՏՄ–ից դուրս գալը նպատակ չէ, ԵՄ անդամ դառնալը նպատակ է։Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ԵՄ-ին միանալու ցանկությունը երկրի սուվերեն իրավունքն է, իսկ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն ասել էր, որ ինչ-որ պահի Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել Եվրամիության և ԵԱՏՄ–ի միջև։ՀՀ–ԵՄ մերձեցման մասին խոսակցությունը ՌԴ–ի հետ առևտրին 5.1 մլրդ դոլար է արժեցել. Օվերչուկ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1b/100301029_171:0:2902:2048_1920x0_80_0_0_203ea0b415892d74001adbc9906d7e34.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ալեքսեյ օվերչուկ, հայաստան
ռուսաստան, ալեքսեյ օվերչուկ, հայաստան
ՀՀ–ն մոտ է այն կետին, որից հետո Ռուսաստանը հարաբերություններն այլ կերպ կկառուցի. Օվերչուկ
08:36 02.04.2026 (Թարմացված է: 10:37 02.04.2026) Ալեքսեյ Օվերչուկը նշել է, որ Ռուսաստանի կառավարությունը մտահոգված է Հայաստանի հետ առևտրատնտեսական կապերի ապագայի հեռանկարներով։
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Հայաստանը շատ մոտ է այն կետին, որից հետո Ռուսաստանը ստիպված կլինի այլ կերպ կառուցել իր տնտեսական հարաբերությունները ՀՀ–ի հետ։։ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում այս հայտարարությունն է արել ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Մոսկվան հանգիստ է վերաբերվում ՀՀ–ԵՄ հարաբերություններին։ Միևնույն ժամանակ ՌԴ առաջնորդը բացահայտ ասել էր, որ Երևանի անդամակցությունը միաժամանակ և՛ ԵՄ-ին, և՛ ԵԱՏՄ–ին անհնար է։ Փաշինյանն իր հերթին նշել էր` Երևանը գիտի, որ ԵԱՏՄ անդամակցությունը անհամատեղելի է ԵՄ անդամակցության հետ, սակայն այդ գործընթացները դեռ այն կետին չեն հասել, երբ պետք է ընտրություն կատարել։
Օվերչուկը խոստովանել է, որ երկկողմ հանդիպումների ժամանակ, ինչպես նաև ԵԱՏՄ ձևաչափում հայաստանյան ղեկավարները խոսում են Ռուսաստանի հետ բարեկամության մասին և վստահեցնում ԵԱՏՄ-ին իրենց հավատարմության մասին։
«Մեր կողմից քննարկումները անկեղծ են և միշտ հարգալից։ Միևնույն ժամանակ, համեմատելով խոսքերը գործողությունների հետ, հանգում ես այն եզրակացության, որ մեր գործընկերները շատ են մոտեցել այն կետին, որից հետո մենք ստիպված կլինենք այլ կերպ կառուցել մեր տնտեսական հարաբերություններն այդ երկրի հետ»,– նշել է ՌԴ փոխվարչապետը։
Օվերչուկը նշել է, որ Ռուսաստանի կառավարությունը մտահոգված է Հայաստանի հետ առևտրատնտեսական կապերի ապագայի հեռանկարներով։
«Հաշվի առնելով կոնցեսիայի վաճառքի մասին հայտարարությունը, տարածաշրջանային համատեքստի ընդհանուր ըմբռնումը և Հայաստանի ղեկավարության` ԵՄ-ի հետ մերձեցման քաղաքականությունը` լուրջ հարցեր են առաջանում դրանց ապագայի վերաբերյալ», – ասել է նա։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 11-ին
հայտարարեց, որ ԵԱՏՄ–ից դուրս գալը նպատակ չէ, ԵՄ անդամ դառնալը նպատակ է։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ԵՄ-ին միանալու ցանկությունը երկրի սուվերեն իրավունքն է, իսկ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն
ասել էր, որ ինչ-որ պահի Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել Եվրամիության և ԵԱՏՄ–ի միջև։