https://arm.sputniknews.ru/20260404/gna-vor-gnan-serzh-sargsjany-mi-qani-arajark-nerkajacrec-ynddimadir-uzherin-100627747.html
«Գնա՛, որ գնան». Սերժ Սարգսյանը մի քանի առաջարկ ներկայացրեց ընդդիմադիր ուժերին
«Գնա՛, որ գնան». Սերժ Սարգսյանը մի քանի առաջարկ ներկայացրեց ընդդիմադիր ուժերին
Sputnik Արմենիա
Սերժ Սարգսյանը վստահեցրեց, որ ՀՀԿ-ի՝ ընտրություններին չմասնակցելու որոշումը պայքարի վերջ չէ, և իրենց ձայները չեն կորչելու, այլ գնալու են այն ուժերին, որոնք... 04.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-04T13:37+0400
2026-04-04T13:37+0400
2026-04-04T15:28+0400
սերժ սարգսյան
հայաստանի հանրապետական կուսակցություն (հհկ)
ընտրություններ
ազգային ժողովի ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/04/100626653_0:0:2048:1153_1920x0_80_0_0_6d14b146932a4c164c3540be2c44ff65.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այսօրվանից սկսում է քարոզչություն` «Գնա՛, որ գնան» կարգախոսով։ Այս մասին ՀՀԿ 18-րդ համագումարի ժամանակ հայտարարեց կուսակցության նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։Նա նշեց, որ թեև ՀՀԿ-ն խորհրդարանական ընտրություններին չի մասնակցում, միևնույնն է՝ ինքն ամեն հնարավորություն օգտագործելու է, որ քաղաքացիները մասնակցեն ընտրություններին և ձայն տան ընդդիմադիր ուժերին։Սարգսյանը հայտարարեց, որ ՀՀԿ-ն ընդդիմադիր ուժերին նաև այլ առաջարկներ ունի։ Նա հիշեցրեց, որ մայիսի 4-5-ը Երևանում կայանալու է երկու խոշոր միջոցառում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը և ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովը։ Նա առաջարկեց ընդդիմադիրներին, որոնք զբաղված են լինելու նախընտրական քարոզարշավով, ՀՀԿ-ին վստահել այդ օրերին ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներին Հայաստանում ժողովրդավարության իրական պատկերը ներկայացնելու գործը։«Այս միջոցառումների օրերին մեզ վստահեք համատեղ ձեռնարկումներ մշակելու և իրականացնելու գործը։ Մի քանի տասնյակ բարձրաստիճան պատվիրակությունների՝ օրենքի և եվրոպական քաղաքական մշակույթի շրջանակում պետք է ներկայացնել ամբողջ իրականությունը ՀՀ ժողովրդավարության մասին։ Այն, ինչ այսօրվա ռեժիմը պլանավորել է որպես նախընտրական խնջույք, պետք է և կարող է դառնալ մեր երկրի դառը իրականությունը ներկայացնելու առիթ՝ ճշմարտության պահ»,- ասաց Սարգսյանը։ՀՀԿ-ն առաջարկ ունի նաև այն ուժերին, որոնք հայտարարում են, թե չեն գործակցելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ։ Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ քաղաքական փորձը ցույց է տալիս, որ հաճախ հայտնվում են անհատներ, որոնք պառակտում են ընդդիմությունը՝ միանալով իշխող ճամբարին։ՀՀԿ նախագահը նաև հայտնեց, որ կուսակցությունը մշակել է երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու ծրագիր, որը պատրաստ է տրամադրել ցանկություն հայտնող ընդդիմադիր ուժերին։ Նա վստահեցրեց, որ ՀՀԿ-ի՝ ընտրություններին չմասնակցելու որոշումը պայքարի վերջ չէ, և իրենց ձայները չեն կորչելու, այլ գնալու են այն ուժերին, որոնք կարող են կասեցնել իշխանության վերարտադրումը։Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։Մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարել են ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը` Արամ Սարգսյանի գլխավորությամբ։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի դաշինքով, որը կկոչվի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»։ Ընտրություններին մասնակցելու է նաև ԲՀԿ–ն, որի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ուզում է «Նոյյան տապան» դարձնել ընդդիմադիր ուժերի համար։«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը ընտրություններին կմասնակցեն միասին։Այսօր` ապրիլի 4–ին, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միաձայն ընտրեց առաջիկա խորհրդարանական ընտրություններում վարչապետի իր թեկնածուին` Նիկոլ Փաշինյանին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/04/100626653_231:0:2048:1363_1920x0_80_0_0_f915940fc0935f2e8442398c1759438a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերժ սարգսյան, հայաստանի հանրապետական կուսակցություն (հհկ), ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ
սերժ սարգսյան, հայաստանի հանրապետական կուսակցություն (հհկ), ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ
«Գնա՛, որ գնան». Սերժ Սարգսյանը մի քանի առաջարկ ներկայացրեց ընդդիմադիր ուժերին
13:37 04.04.2026 (Թարմացված է: 15:28 04.04.2026) Սերժ Սարգսյանը վստահեցրեց, որ ՀՀԿ-ի՝ ընտրություններին չմասնակցելու որոշումը պայքարի վերջ չէ, և իրենց ձայները չեն կորչելու, այլ գնալու են այն ուժերին, որոնք կարող են կասեցնել իշխանության վերարտադրումը։
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այսօրվանից սկսում է քարոզչություն` «Գնա՛, որ գնան» կարգախոսով։ Այս մասին ՀՀԿ 18-րդ համագումարի ժամանակ հայտարարեց կուսակցության նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Նա նշեց, որ թեև
ՀՀԿ-ն խորհրդարանական ընտրություններին չի մասնակցում, միևնույնն է՝ ինքն ամեն հնարավորություն օգտագործելու է, որ քաղաքացիները մասնակցեն ընտրություններին և ձայն տան ընդդիմադիր ուժերին։
«Մենք հայտարարում ենք, որ ՀՀԿ-ի գործունեությունը համագումարից սկսած մինչև հունիսի 7-ը միտված է լինելու հայրենակիցների մասնակցության խթանմանը։ Տեղեկատվական արշավներով ու հանդիպումներով պետք է համոզենք, որ ընտրեն այն ուժերին, որոնք վերջ կտան Հայաստանի այսօրվա նվաստացմանը և այդ աղետաբեր ռեժիմին»,- ասաց նա։
Սարգսյանը հայտարարեց, որ ՀՀԿ-ն ընդդիմադիր ուժերին նաև այլ առաջարկներ ունի։ Նա հիշեցրեց, որ մայիսի 4-5-ը Երևանում կայանալու է երկու խոշոր միջոցառում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը և ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովը։ Նա առաջարկեց ընդդիմադիրներին, որոնք զբաղված են լինելու նախընտրական քարոզարշավով, ՀՀԿ-ին վստահել այդ օրերին ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներին Հայաստանում ժողովրդավարության իրական պատկերը ներկայացնելու գործը։
«Այս միջոցառումների օրերին մեզ վստահեք համատեղ ձեռնարկումներ մշակելու և իրականացնելու գործը։ Մի քանի տասնյակ բարձրաստիճան պատվիրակությունների՝ օրենքի և եվրոպական քաղաքական մշակույթի շրջանակում պետք է ներկայացնել ամբողջ իրականությունը ՀՀ ժողովրդավարության մասին։ Այն, ինչ այսօրվա ռեժիմը պլանավորել է որպես նախընտրական խնջույք, պետք է և կարող է դառնալ մեր երկրի դառը իրականությունը ներկայացնելու առիթ՝ ճշմարտության պահ»,- ասաց Սարգսյանը։
ՀՀԿ-ն առաջարկ ունի նաև այն ուժերին, որոնք հայտարարում են, թե չեն գործակցելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ։ Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ քաղաքական փորձը ցույց է տալիս, որ հաճախ հայտնվում են անհատներ, որոնք պառակտում են ընդդիմությունը՝ միանալով իշխող ճամբարին։
«Առաջարկում ենք, որ այդ ուժերի նախընտրական ցուցակի առաջին երեք տասնյակում գտնվող անձինք ստորագրեն համապատասխան հուշագիր՝ ստանձնելով բարոյական պարտավորություն՝ չհամագործակցել ռեժիմի հետ և չլքել ընդդիմադիր դաշտը»,– նշեց Սարգսյանը։
ՀՀԿ նախագահը նաև հայտնեց, որ կուսակցությունը մշակել է երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու ծրագիր, որը պատրաստ է տրամադրել ցանկություն հայտնող ընդդիմադիր ուժերին։ Նա վստահեցրեց, որ ՀՀԿ-ի՝ ընտրություններին չմասնակցելու որոշումը պայքարի վերջ չէ, և իրենց ձայները չեն կորչելու, այլ գնալու են այն ուժերին, որոնք կարող են կասեցնել իշխանության վերարտադրումը։
Մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարել են ՀՀ 2–րդ նախագահ
Ռոբերտ Քոչարյանը, Երևանի նախկին քաղաքապետ
Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի
թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը`
Արամ Սարգսյանի գլխավորությամբ։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի դաշինքով, որը կկոչվի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»։ Ընտրություններին մասնակցելու է նաև ԲՀԿ–ն, որի առաջնորդ
Գագիկ Ծառուկյանն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ուզում է «Նոյյան տապան» դարձնել ընդդիմադիր ուժերի համար։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը ընտրություններին
կմասնակցեն միասին։
Այսօր` ապրիլի 4–ին, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միաձայն ընտրեց առաջիկա խորհրդարանական ընտրություններում վարչապետի իր թեկնածուին` Նիկոլ Փաշինյանին։