https://arm.sputniknews.ru/20260404/ajd-dzajnern-im-grpanum-chen-vor-hanem-tam-mekin-sargsjany-ir-kusakicneri-qveneri-masin-100639290.html
Այդ ձայներն իմ գրպանում չեն, որ հանեմ, տամ մեկին. Սարգսյանը` իր կուսակիցների քվեների մասին
Այդ ձայներն իմ գրպանում չեն, որ հանեմ, տամ մեկին. Սարգսյանը` իր կուսակիցների քվեների մասին
Sputnik Արմենիա
Սերժ Սարգսյանի խոսքով`շատերից ավելի է ցանկանում, որ «Հայաստան» դաշինքը հեշտությամբ հաղթահարի անցողիկ շեմը։ 04.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-04T17:54+0400
2026-04-04T17:54+0400
2026-04-04T17:59+0400
սերժ սարգսյան
ընտրություններ
հայաստանի հանրապետական կուսակցություն (հհկ)
«պատիվ ունեմ» դաշինք
«հայաստան» դաշինք
«ուժեղ հայաստան» կուսակցություն
սամվել կարապետյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/04/100633334_0:6:1280:726_1920x0_80_0_0_b990780f8b6b0e30d4d66f76774f57a2.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն այդպես էլ չհստակեցրեց, թե ՀՀԿ-ն ում օգտին քվեարկելու կոչ է անելու իր համակիրներին։ ՀՀԿ 18-րդ համագումարից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այն դիտարկմանը, թե իշխանությունը պնդում է, որ Սարգսյանն իր ձայները տալու է գործարար Սամվել Կարապետյանի թիմին կամ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանին, 3-րդ նախագահը պատասխանեց` ասելով, թե ինչպես միշտ, իշխանության ներկայացուցիչներն այդպիսի «ամբողջական» պատկերացումներ ունեն։Սարգսյանի կարծիքով՝ ընդդիմությունը քարոզարշավին միասնական չի մասնակցելու, սակայն նա հույս հայտնեց, որ ընդդիմությունը «նույն թիրախին կխփի»։ Նա հիշեցրեց, որ ինքը երբեք չի ասել, թե ընդդիմությունը պետք է մեկ միասնական ցուցակով գնա ընտրությունների։«Մենք անցել ենք դժոխքի միջով». Փաշինյանն ասաց` ինչ սկզբունքով են գնում ընտրություններիԻնչ վերաբերում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմի հետ ունեցած տարաձայնություններին` Սարգսյանը նշեց, որ միայն ուրախ կլինի նրանց հաջողություններով։Հայաստանի Հանրապետության 3–րդ նախագահը հավելեց` միանաշանակ է, որ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած թիմի վարկանիշն իրենցից բարձր է։«Եթե ՀՀԿ-ն ունենար «Հայաստան» դաշինքից բարձր վարկանիշ, ապա այդ ժամանակ մենք ուղղակի պարտավոր կլինեինք մասնակցել ընտրություններին։ Ինչ վերաբերում է միավորող ուժին, ապա կարծում եմ, որևէ մեկի մոտ կասկած չկա, որ այդ ուժը «Ուժեղ Հայաստանն» է, որից պետք է հետևություններ անել»,– նշեց Սերժ Սարգսյանը։Հիշեցնենք, որ այսօր ՀՀԿ 18–րդ համագումարի ժամանակ իր ելույթում ՀՀԿ նախագահ, ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այսօրվանից սկսում է քարոզչություն` «Գնա՛, որ գնան» կարգախոսով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/04/100633334_142:0:1279:853_1920x0_80_0_0_db5dfaca11f0acc83f2343e849e290ea.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերժ սարգսյան, ընտրություններ, հայաստանի հանրապետական կուսակցություն (հհկ), «պատիվ ունեմ» դաշինք, «հայաստան» դաշինք, «ուժեղ հայաստան» կուսակցություն, սամվել կարապետյան
սերժ սարգսյան, ընտրություններ, հայաստանի հանրապետական կուսակցություն (հհկ), «պատիվ ունեմ» դաշինք, «հայաստան» դաշինք, «ուժեղ հայաստան» կուսակցություն, սամվել կարապետյան
Այդ ձայներն իմ գրպանում չեն, որ հանեմ, տամ մեկին. Սարգսյանը` իր կուսակիցների քվեների մասին
17:54 04.04.2026 (Թարմացված է: 17:59 04.04.2026) Սերժ Սարգսյանի խոսքով`շատերից ավելի է ցանկանում, որ «Հայաստան» դաշինքը հեշտությամբ հաղթահարի անցողիկ շեմը։
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն այդպես էլ չհստակեցրեց, թե ՀՀԿ-ն ում օգտին քվեարկելու կոչ է անելու իր համակիրներին։
ՀՀԿ 18-րդ համագումարից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այն դիտարկմանը, թե իշխանությունը պնդում է, որ Սարգսյանն իր ձայները տալու է գործարար Սամվել Կարապետյանի թիմին կամ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանին, 3-րդ նախագահը պատասխանեց` ասելով, թե ինչպես միշտ, իշխանության ներկայացուցիչներն այդպիսի «ամբողջական» պատկերացումներ ունեն։
«Այդ ձայներն իմ գրպանում չեն, որ հանեմ ու տամ մեկին։ Քարոզարշավի ընթացքում, կարծում եմ, մերոնք կկողմնորոշվեն։ Եթե լրացուցիչ հայտարարության անհրաժեշտություն լինի, ես կանեմ»,- ասաց նա։
Սարգսյանի կարծիքով՝ ընդդիմությունը քարոզարշավին միասնական չի մասնակցելու, սակայն նա հույս հայտնեց, որ ընդդիմությունը «նույն թիրախին կխփի»։ Նա հիշեցրեց, որ ինքը երբեք չի ասել, թե ընդդիմությունը պետք է մեկ միասնական ցուցակով գնա ընտրությունների։
Ինչ վերաբերում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմի հետ ունեցած տարաձայնություններին` Սարգսյանը նշեց, որ միայն ուրախ կլինի նրանց հաջողություններով։
«Ես շատ-շատերից ավելի եմ ցանկանում, որ «Հայաստան» դաշինքը ոչ միայն հաղթահարի, այլև հեշտությամբ հաղթահարի անցողիկ շեմը. դա մեր բոլորիս օգուտն է»,– շարունակեց Սարգսյանը։
Հայաստանի Հանրապետության 3–րդ նախագահը հավելեց` միանաշանակ է, որ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած թիմի վարկանիշն իրենցից բարձր է։
«Եթե ՀՀԿ-ն ունենար «Հայաստան» դաշինքից բարձր վարկանիշ, ապա այդ ժամանակ մենք ուղղակի պարտավոր կլինեինք մասնակցել ընտրություններին։ Ինչ վերաբերում է միավորող ուժին, ապա կարծում եմ, որևէ մեկի մոտ կասկած չկա, որ այդ ուժը «Ուժեղ Հայաստանն» է, որից պետք է հետևություններ անել»,– նշեց Սերժ Սարգսյանը։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀԿ 18–րդ համագումարի ժամանակ իր ելույթում ՀՀԿ նախագահ,
ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այսօրվանից սկսում է քարոզչություն` «Գնա՛, որ գնան» կարգախոսով։