https://arm.sputniknews.ru/20260403/inchu-en-kusakcutjunneri-hamar-tank-nakhyntrakan-shtabnery-pvordzageti-parzabanumy-100569619.html
Ինչու են կուսակցությունների համար թանկ նախընտրական շտաբները. փորձագետի պարզաբանումը
Ինչու են կուսակցությունների համար թանկ նախընտրական շտաբները. փորձագետի պարզաբանումը
Sputnik Արմենիա
Շտաբի համար տարածքը վարձակալվում է 1-2 ամիս ժամկետով, բայց անշարժ գույքի սեփականատերերը նախընտրում են ավելի երկարաժամկետ վարձակալություններ։ 03.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-03T08:55+0400
2026-04-03T08:55+0400
2026-04-03T08:55+0400
ընտրություններ
ազգային ժողովի ընտրություններ
անդրանիկ հարությունով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/10/95890540_0:156:1500:1000_1920x0_80_0_0_cc99f6b33b35466bca045196abdb4a23.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Քաղաքական կուսակցությունները ստիպված են չափազանց մեծ վարձավճար տալ նախընտրական շտաբների համար, քանի որ դրանք վարձակալվում են կարճ ժամանակով: Այս մասին Sputnik Արմենիային ասաց Հայաստանի անշարժ գույքի ոլորտի կազմակերպությունների ասոցիացիայի խորհրդի անդամ Անդրանիկ Հարությունովը։Ապրիլի 2-ի ճեպազրույցում, ի պատասխան լրագրողներից մեկի դիտարկմանը, թե քաղաքական կուսակցությունները նախընտրական շրջանում դժվարանում են գրասենյակներ վարձել, Փաշինյանը հայտարարել էր, որ նույն խնդրին է բախվել նաև իր գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, քանի որ նախընտրական շրջանում գրասենյակային տարածքների պահանջարկը, ուրեմն և արժեքը, աճել են:Հարությունովի խոսքով՝ ինքը նման թանկացում չի նկատել և չի լսել դրա մասին, բայց այդպիսի բան նախընտրական շրջանում կարող է տեղի ունենալ:Կուսակցությունները նախընտրական շտաբների համար տարածքներ վարձակալում են շատ կարճ ժամանակով, ինչի պատճառով սեփականատերերը կարող են գին բարձրացնել։ Մոտավորապես նույն տրամաբանությամբ բնակարանն օրավարձով վերցնելն ավելի թանկ է, քան մի քանի ամսով։ Բացի այդ, շտաբների համար, որպես կանոն, ընտրվում են գլխավոր փողոցների բանուկ վայրեր, որտեղ անշարժ գույքն ավելի թանկ է։Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։Մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարել են ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը` Արամ Սարգսյանի գլխավորությամբ։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի դաշինքով, որը կկոչվի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»։ Ընտրություններին մասնակցելու է նաև ԲՀԿ–ն, որի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ուզում է «Նոյյան տապան» դարձնել ընդդիմադիր ուժերի համար։«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը ընտրություններին կմասնակցեն միասին։Մարտի 30–ին հայտնի դարձավ, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններում վարչապետի թեկնածու է առաջադրել Նիկոլ Փաշինյանին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/10/95890540_89:0:1422:1000_1920x0_80_0_0_2c9e60d0780a964d153d6c6472ce10bf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, անդրանիկ հարությունով
ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, անդրանիկ հարությունով
Ինչու են կուսակցությունների համար թանկ նախընտրական շտաբները. փորձագետի պարզաբանումը
Շտաբի համար տարածքը վարձակալվում է 1-2 ամիս ժամկետով, բայց անշարժ գույքի սեփականատերերը նախընտրում են ավելի երկարաժամկետ վարձակալություններ։
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Քաղաքական կուսակցությունները ստիպված են չափազանց մեծ վարձավճար տալ նախընտրական շտաբների համար, քանի որ դրանք վարձակալվում են կարճ ժամանակով: Այս մասին
Sputnik Արմենիային ասաց Հայաստանի անշարժ գույքի ոլորտի կազմակերպությունների ասոցիացիայի խորհրդի անդամ Անդրանիկ Հարությունովը։
Ապրիլի 2-ի ճեպազրույցում, ի պատասխան լրագրողներից մեկի դիտարկմանը, թե քաղաքական կուսակցությունները նախընտրական շրջանում դժվարանում են գրասենյակներ վարձել, Փաշինյանը հայտարարել էր, որ նույն խնդրին է բախվել նաև իր գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, քանի որ նախընտրական շրջանում գրասենյակային տարածքների պահանջարկը, ուրեմն և արժեքը, աճել են:
Հարությունովի խոսքով՝ ինքը նման թանկացում չի նկատել և չի լսել դրա մասին, բայց այդպիսի բան նախընտրական շրջանում կարող է տեղի ունենալ:
Կուսակցությունները նախընտրական շտաբների համար տարածքներ վարձակալում են շատ կարճ ժամանակով, ինչի պատճառով սեփականատերերը կարող են գին բարձրացնել։ Մոտավորապես նույն տրամաբանությամբ բնակարանն օրավարձով վերցնելն ավելի թանկ է, քան մի քանի ամսով։ Բացի այդ, շտաբների համար, որպես կանոն, ընտրվում են գլխավոր փողոցների բանուկ վայրեր, որտեղ անշարժ գույքն ավելի թանկ է։
«Այդպես է եղել նաև նախորդ ընտրությունների ժամանակ, այնպես որ քաղաքականությունն այստեղ կապ չունի։ Անշարժ գույքի սեփականատերերը միշտ դիտարկում են երկարաժամկետ տարբերակներ, ուստի կարճ ժամանակով վարձակալության հանձնելիս նրանք կա՛մ բարձրացնում են գինը, կա՛մ պարզապես մերժում են վարձակալության տալ», - հավելեց Հարությունովը։
Մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարել են ՀՀ 2–րդ նախագահ
Ռոբերտ Քոչարյանը, Երևանի նախկին քաղաքապետ
Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի
թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը`
Արամ Սարգսյանի գլխավորությամբ։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի դաշինքով, որը կկոչվի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»։ Ընտրություններին մասնակցելու է նաև ԲՀԿ–ն, որի առաջնորդ
Գագիկ Ծառուկյանն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ուզում է «Նոյյան տապան» դարձնել ընդդիմադիր ուժերի համար։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը ընտրություններին
կմասնակցեն միասին։
Մարտի 30–ին
հայտնի դարձավ, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններում վարչապետի թեկնածու է առաջադրել Նիկոլ Փաշինյանին։