https://arm.sputniknews.ru/20260403/apahvoveq-arvoghjutjan-iravunqi-pashtpanutjuny-daviti-hamadasarancineri-namaky-mipin-100610330.html
Ապահովեք առողջության իրավունքի պաշտպանությունը. Դավիթի համադասարանցիների նամակը ՄԻՊ–ին
Ապահովեք առողջության իրավունքի պաշտպանությունը. Դավիթի համադասարանցիների նամակը ՄԻՊ–ին
Sputnik Արմենիա
18–ամյա Դավիթ Մինասյանի համադասարանցիները խոստանում են շարունակել իրենց բողոքի ակցիաներն այնքան ժամանակ, քանի դեռ իրավիճակի արդարացի հանգուցալուծում չի եղել։ 03.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-03T18:56+0400
2026-04-03T18:56+0400
2026-04-03T18:58+0400
հայ առաքելական եկեղեցի
եկեղեցի
երևան
նիկոլ փաշինյան
դավիթ մինասյան
դասարան
հհ միպ
անահիտ մանասյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/03/100609830_0:0:1024:576_1920x0_80_0_0_ac470c5504377ee2a1bc30e3c4514fdf.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո կալանավրված 18-ամյա Դավիթ Մինասյանի համադասարանցիները բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մոտ` պահանջելով ՄԻՊ Անահիտ Մանասյանի հետ հանդիպում։Դավիթ Մինասյանի համադասարանցիները նամակ հանձնեցին ՄԻՊ գրասենյակին` հորդորելով Անահիտ Մանասյանին ապահովել իրենց դասընկերոջ առողջության իրավունքի պաշտպանությունը։Մինասյանի համադասարանցիները խոստանում են շարունակել իրենց բողոքի ակցիաներն այնքան ժամանակ, քանի դեռ իրավիճակի արդարացի հանգուցալուծում չի եղել։18–ամյա Դավիթ Մինասյանը «Նաիրի» ԲԿ–ի վերակենդանացման բաժանմունքում էՆշենք, որ Դավիթ Մինասյանի դասընկերներն ու ուսուցիչները երեկ` մարտի 2–ին, բողոքի ակցիա են անում ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի մոտ։Հիշեցնենք` մարտի 29–ին Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Այն պահին, երբ վարչապետը դուրս էր գալիս տաճարից, հավաքվածներից մեկը վրդովված դիմեց թիկնապահին. «Տենց չնայես ինձ»։ ՀՀ վարչապետը թիկնապահներին հրահանգեց հանգիստ մնալ ու չմիջամտել։ Որոշ ժամանակ անց խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով 3 անձ ձերբակալվեց, որոնցից 2–ը երկվորյակ եղբայրներ Դավիթ և Միքայել Մինասյաններն էին։Մարտի 30–ին քննիչները խուզարկություն իրականացրին տղաների բնակարանում։ Մարտի 31–ին հայտնի դարձավ, որ ձերբակալվածների նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։ Երկվորյակ եղբայրներից մեկի` Միքայել Մինասյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց բացակայելու արգելքը և 5 մլն դրամ գրավը։Երևանի ընդհանուր իրավասության դատարանը` Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, ապրիլի 1–ին որոշեց 2 ամսով կալանավորել 18-ամյա Դավիթ Մինասյանին։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/03/100609830_168:0:936:576_1920x0_80_0_0_175c3bce979bda262e95fed0bf3cc0cb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայ առաքելական եկեղեցի, եկեղեցի, երևան, նիկոլ փաշինյան, դավիթ մինասյան, դասարան, հհ միպ, անահիտ մանասյան
հայ առաքելական եկեղեցի, եկեղեցի, երևան, նիկոլ փաշինյան, դավիթ մինասյան, դասարան, հհ միպ, անահիտ մանասյան
Ապահովեք առողջության իրավունքի պաշտպանությունը. Դավիթի համադասարանցիների նամակը ՄԻՊ–ին
18:56 03.04.2026 (Թարմացված է: 18:58 03.04.2026) 18–ամյա Դավիթ Մինասյանի համադասարանցիները խոստանում են շարունակել իրենց բողոքի ակցիաներն այնքան ժամանակ, քանի դեռ իրավիճակի արդարացի հանգուցալուծում չի եղել։
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո կալանավրված 18-ամյա Դավիթ Մինասյանի համադասարանցիները բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մոտ` պահանջելով ՄԻՊ Անահիտ Մանասյանի հետ հանդիպում։
«Մենք պահանջում ենք, որ Դավիթն իր արարքի համար ստանա համարժեք պատասխան, այլ ոչ թե այսպիսի դաժան և խիստ պատիժ։ Մենք Դավիթին գիտենք, որպես հիանալի անձնավորություն։ Նա միշտ մեզ համար օրինակ է եղել՝ թե՛ ուսման մեջ, թե՛ կյանքում։ Դավիթն ընդամենը 18 տարեկան է։ Թող բոլորը հիշեն, թե ինչպիսին էին այդ տարիքում», - լրագրողներին հետ զրույցում ասաց Դավիթի համադասարանցի Մարիա Պիպոյանը։
Դավիթ Մինասյանի համադասարանցիները նամակ հանձնեցին ՄԻՊ գրասենյակին` հորդորելով Անահիտ Մանասյանին ապահովել իրենց դասընկերոջ առողջության իրավունքի պաշտպանությունը։
Մինասյանի համադասարանցիները խոստանում են շարունակել իրենց բողոքի ակցիաներն այնքան ժամանակ, քանի դեռ իրավիճակի արդարացի հանգուցալուծում չի եղել։
Նշենք, որ Դավիթ Մինասյանի դասընկերներն ու ուսուցիչները երեկ` մարտի 2–ին,
բողոքի ակցիա են անում ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի մոտ։
Հիշեցնենք` մարտի 29–ին Սուրբ Աննա եկեղեցում
միջադեպ տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Այն պահին, երբ վարչապետը դուրս էր գալիս տաճարից, հավաքվածներից մեկը վրդովված դիմեց թիկնապահին. «Տենց չնայես ինձ»։ ՀՀ վարչապետը թիկնապահներին հրահանգեց հանգիստ մնալ ու չմիջամտել։ Որոշ ժամանակ անց խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով 3 անձ ձերբակալվեց, որոնցից 2–ը երկվորյակ
եղբայրներ Դավիթ և Միքայել Մինասյաններն էին։
Մարտի 30–ին քննիչները
խուզարկություն իրականացրին տղաների բնակարանում։ Մարտի 31–ին հայտնի դարձավ, որ ձերբակալվածների նկատմամբ
քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։ Երկվորյակ եղբայրներից մեկի` Միքայել Մինասյանի նկատմամբ
խափանման միջոց ընտրվեց բացակայելու արգելքը և 5 մլն դրամ գրավը։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը` Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, ապրիլի 1–ին
որոշեց 2 ամսով կալանավորել 18-ամյա Դավիթ Մինասյանին։