https://arm.sputniknews.ru/20260402/putini-nakhabany-vtshir-er-pashinjani-veraberjal-vardan-oskanjany-verlutsel-e-handipumy-100536089.html
Պուտինի նախաբանը վճիռ էր Փաշինյանի վերաբերյալ. Վարդան Օսկանյանը վերլուծել է հանդիպումը
Պուտինի նախաբանը վճիռ էր Փաշինյանի վերաբերյալ. Վարդան Օսկանյանը վերլուծել է հանդիպումը
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Երեկ Մոսկվայում տեղի ունեցած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը սովորական պաշտոնական հանդիպում... 02.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-02T12:07+0400
2026-04-02T12:07+0400
2026-04-02T12:35+0400
վարդան օսկանյան
նիկոլ փաշինյան
վլադիմիր պուտին
հայաստան
ռուսաստան
լեռնային ղարաբաղ
ղարաբաղյան հակամարտություն
արցախ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/01/100509804_0:35:1600:935_1920x0_80_0_0_0c608ce8d5d7d46928ceb6933be97676.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Երեկ Մոսկվայում տեղի ունեցած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը սովորական պաշտոնական հանդիպում չէր։ Այս մասին ֆեսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը` դիվանագիտորեն վերլուծելով երեկվա հանդիպումը։Նշենք, որ ապրիլի 1–ին Մոսկվայում կայացել է Փաշինյան–Պուտին հանդիպումը` ընդլայնված և նեղ կազմերով։ Քննարկվել են Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների տարբեր շերտեր` ռազմականից մինչև տնտեսական։ Խոսվել է ՀԱՊԿ–ՀՀ հարաբերությունների, Հայաստան–Եվրամիություն–ԵԱՏՄ անհամատեղելիության, Լեռնային Ղարաբաղի խնդրի, երկաթուղին կոնսեցիոն կառավարման հանձնելու` Հայաստանի առաջարկի, ատոմակայանի խնդրի, քաղբանտարկյալների, ՀՀ–ում սպասվող ընտրությունների ևա այլ հարցերի մասին։«Խնամքով հաշվարկված հրապարակային խոսքում Պուտինը փոխանցեց մի ուղերձ, որը միաժամանակ և՛ դիվանագիտական էր, և՛ քաղաքականապես կործանարար։ Եթե հանենք դիվանագիտական ձևակերպումները, ուղերձը պարզ էր` դուք կարծես չեք հասկանում, թե ինչ եք անում, դուք սխալ ուղու վրա եք, և եթե շարունակեք այդպես, հայ ժողովրդին կհասցնեք անհամեմատ ավելի մեծ վնաս, քան արդեն հասցրել եք»,- գրել է ՀՀ նախկին ԱԳ նախարարը։Օսկանյանը նշել է, որ ՌԴ ղեկավարը, անդրադառնալով Հայաստանի տնտեսական կապերին, անվտանգության խնդիրներին, հիշատակելով Լեռնային Ղարաբաղը, Փաշինյանի անիրատեսական ակնկալիքները Եվրամիության հետ հարաբերություններից և նույնիսկ ակնարկելով առաջիկա ընտրությունները՝ պարզապես երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային խնդիրների ամփոփում չէր անում․ նախկին պաշտոնյայի կարծիքով` նա հստակ հակադրություն էր ձևակերպում այն բանի միջև, թե ինչ Հայաստանը ունեցել է, ինչ է կորցրել և ինչ տակավին կարող է կորցնել։Հավելենք, որ Մոսկվա կատարած այցի ժամանակ ևս Փաշինյանն իր բաճկոնին կրում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզչական խորհրդանիշ դարձած Հայաստանի քարտեզը՝ կրծքանշանի տեսքով։
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/01/100509804_136:0:1600:1098_1920x0_80_0_0_06cdf07d51118bccce0653b55b8590f7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վարդան օսկանյան, նիկոլ փաշինյան, վլադիմիր պուտին, հայաստան, ռուսաստան, լեռնային ղարաբաղ, ղարաբաղյան հակամարտություն, արցախ
վարդան օսկանյան, նիկոլ փաշինյան, վլադիմիր պուտին, հայաստան, ռուսաստան, լեռնային ղարաբաղ, ղարաբաղյան հակամարտություն, արցախ
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Երեկ Մոսկվայում տեղի ունեցած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը սովորական պաշտոնական հանդիպում չէր։ Այս մասին ֆեսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը` դիվանագիտորեն վերլուծելով երեկվա հանդիպումը։
Նշենք, որ ապրիլի 1–ին Մոսկվայում
կայացել է Փաշինյան–Պուտին հանդիպումը` ընդլայնված և նեղ կազմերով։ Քննարկվել են Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների տարբեր շերտեր` ռազմականից մինչև տնտեսական։ Խոսվել է
ՀԱՊԿ–ՀՀ հարաբերությունների, Հայաստան–
Եվրամիություն–ԵԱՏՄ անհամատեղելիության,
Լեռնային Ղարաբաղի խնդրի, երկաթուղին կոնսեցիոն կառավարման հանձնելու` Հայաստանի առաջարկի,
ատոմակայանի խնդրի,
քաղբանտարկյալների, ՀՀ–ում սպասվող
ընտրությունների ևա այլ հարցերի մասին։
«Խնամքով հաշվարկված հրապարակային խոսքում Պուտինը փոխանցեց մի ուղերձ, որը միաժամանակ և՛ դիվանագիտական էր, և՛ քաղաքականապես կործանարար։ Եթե հանենք դիվանագիտական ձևակերպումները, ուղերձը պարզ էր` դուք կարծես չեք հասկանում, թե ինչ եք անում, դուք սխալ ուղու վրա եք, և եթե շարունակեք այդպես, հայ ժողովրդին կհասցնեք անհամեմատ ավելի մեծ վնաս, քան արդեն հասցրել եք»,- գրել է ՀՀ նախկին ԱԳ նախարարը։
Օսկանյանը նշել է, որ ՌԴ ղեկավարը, անդրադառնալով Հայաստանի տնտեսական կապերին, անվտանգության խնդիրներին, հիշատակելով Լեռնային Ղարաբաղը, Փաշինյանի անիրատեսական ակնկալիքները Եվրամիության հետ հարաբերություններից և նույնիսկ ակնարկելով առաջիկա ընտրությունները՝ պարզապես երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային խնդիրների ամփոփում չէր անում․ նախկին պաշտոնյայի կարծիքով` նա հստակ հակադրություն էր ձևակերպում այն բանի միջև, թե ինչ Հայաստանը ունեցել է, ինչ է կորցրել և ինչ տակավին կարող է կորցնել։
«Մի պահ նույնիսկ ակնկալում էի, որ Պուտինը կհարցնի Փաշինյանին՝ ինչ է նա կրում իր բաճկոնի կրծքի հատվածում։ Իբր դա Հայաստանի քարտեզն է։ Փաշինյանը կրում է այդ քարտեզը՝ ընդգծելու համար, որ Լեռնային Ղարաբաղի հարցը փակված է։ Բայց ո՞վ է քարտեզ կրում իր կրծքին։ Արդյո՞ք որևէ մեկը տեսե՞լ է, որ այլ երկրի ղեկավար նման բան անի։ Դրոշ՝ այո, բայց քարտե՞զ։ Իմ կարծիքով, այն, ինչ Փաշինյանը փորձում է փոխանցել այս խորհրդանիշով, ունի ճիշտ հակառակ ազդեցությունը։ Այդ քարտեզը՝ հենց Փաշինյանի կրծքի վրա, դառնում է մշտական հիշեցում հայ ժողովրդի համար, որ Լեռնային Ղարաբաղը կորցվել է անհարկի՝ հենց նրա կառավարման ժամանակ, նրա կոպիտ սխալների պատճառով»,–գրել է նախկին նախարարը։
Հավելենք, որ Մոսկվա կատարած այցի ժամանակ ևս Փաշինյանն իր բաճկոնին կրում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզչական խորհրդանիշ դարձած Հայաստանի քարտեզը՝ կրծքանշանի տեսքով։