https://arm.sputniknews.ru/20260402/ppts-ashkhatvoghy-karvogh-e-uzh-el-zenq-el-kirarel-pashinjany-18-amja-tghaji-het-mijadepi-masin-100543754.html
ՊՊԾ աշխատողը կարող է ուժ էլ, զենք էլ կիրառել․ Փաշինյանը՝ 18-ամյա տղայի հետ միջադեպի մասին
ՊՊԾ աշխատողը կարող է ուժ էլ, զենք էլ կիրառել․ Փաշինյանը՝ 18-ամյա տղայի հետ միջադեպի մասին
Sputnik Արմենիա
Կառավարության ղեկավարը շեշտեց, թե չի հանդուրժի, եթե Հայաստանում որևէ ծառայություն իր պարտականությունները չկատարի։ 02.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-02T13:33+0400
2026-04-02T13:33+0400
2026-04-02T13:38+0400
նիկոլ փաշինյան
պետական պահպանության ծառայություն (պպծ)
եկեղեցի
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1d/100373827_1:0:1500:843_1920x0_80_0_0_43da42c657b53acc0535426306f20568.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Պետական անվտանգության ծառայության աշխատակիցը նրա համար է, որ գնահատի իրավիճակն ու ըստ անհրաժեշտության և՛ ուժ գործադրի, և՛ եթե պետք է՝ զենք։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։Լրագրողը հարցրել էր՝ եթե 18-ամյա երիտասարդը կալանավորված է, ապա ինչու՞ չի կալանավորվել նաև ՊՊԾ աշխատակիցը, որը հարվածել է տղային։Շեշտեց՝ չի հանդուրժի, եթե ՀՀ որևէ ծառայություն իր պարտականությունը չկատարի։ Ըստ նրա՝ իր գործը չէ գնահատել՝ տվյալ իրավիճակում արդյոք կա թե չկա հարձակում, պե՞տք է, թե՞ պետք չէ կրակել և այլն։ Պետական անվտանգության ծառայության ամբողջ իմաստն ու բովանդակությունը իրադրությունը գնահատելն է և ըստ այդմ գործելը։Հիշեցնենք` մարտի 29–ին Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Որոշ ժամանակ անց խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալվեցին 18-ամյա երկվորյակ եղբայրներ Դավիթ և Միքայել Մինասյաններն ու հանրային գործիչ Գևորգ Գևորգյանը։ 3 անձ ձերբակալվեց։ Մարտի 30–ին քննիչները խուզարկություն իրականացրին տղաների բնակարանում։ Մարտի 31–ին հայտնի դարձավ, որ եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված 3 տղաների նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։ Երկվորյակ եղբայրներից մեկի` Միքայել Մինասյանի ու Գևորգ Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց բացակայելու արգելքը և 5 մլն դրամ գրավը։Իսկ Դավիթ Մինասյանը ապրիլի 1–ին դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ 2 ամսով կալանավորվեց։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1d/100373827_188:0:1312:843_1920x0_80_0_0_812b101d582ad6fd7b27853484339d97.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, պետական պահպանության ծառայություն (պպծ), եկեղեցի
նիկոլ փաշինյան, պետական պահպանության ծառայություն (պպծ), եկեղեցի
ՊՊԾ աշխատողը կարող է ուժ էլ, զենք էլ կիրառել․ Փաշինյանը՝ 18-ամյա տղայի հետ միջադեպի մասին
13:33 02.04.2026 (Թարմացված է: 13:38 02.04.2026) Կառավարության ղեկավարը շեշտեց, թե չի հանդուրժի, եթե Հայաստանում որևէ ծառայություն իր պարտականությունները չկատարի։
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Պետական անվտանգության ծառայության աշխատակիցը նրա համար է, որ գնահատի իրավիճակն ու ըստ անհրաժեշտության և՛ ուժ գործադրի, և՛ եթե պետք է՝ զենք։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած
միջադեպի վերաբերյալ։
Լրագրողը հարցրել էր՝ եթե 18-ամյա երիտասարդը կալանավորված է, ապա ինչու՞ չի կալանավորվել նաև ՊՊԾ աշխատակիցը, որը հարվածել է տղային։
«ՊՊԾ աշխատակիցը հենց նրա համար է, որ եթե կա իրավիճակ՝ ուժ գործադրի, ինքը բոլոր լիազորություններն ունի։ Իրավիճակը սրվի՝ անհրաժեշտության պարագայում կարող է և զենք գործադրել։ Բա եթե այդ աշխատանքը չանի, ՊՊԾ աշխատակցի դեմ է քրեական գործ հարուցվելու, հայտնվելու է բանտում՝ իր ծառայողական պարտականությունները չկատարելու համար։ Երբ ինչ-որ մեկը գործողություններ է անում, ինքը բեյջ չունի, թե 18 տարեկան է, առողջական խնդիրներ ունի կամ որևիցե այլ բան, և ծառայությունը պետք է իրականացնի իր պարտականությունները․․․ Բա ի՞նչ պետք է աներ, պետք է հրավիրեր սրճարան՝ սուրճ խմելո՞ւ»,- ասաց Փաշինյանը։
Շեշտեց՝ չի հանդուրժի, եթե ՀՀ որևէ ծառայություն իր պարտականությունը չկատարի։ Ըստ նրա՝ իր գործը չէ գնահատել՝ տվյալ իրավիճակում արդյոք կա թե չկա հարձակում, պե՞տք է, թե՞ պետք չէ կրակել և այլն։ Պետական անվտանգության ծառայության ամբողջ իմաստն ու բովանդակությունը իրադրությունը գնահատելն է և ըստ այդմ գործելը։
Հիշեցնենք` մարտի 29–ին Սուրբ Աննա եկեղեցում
միջադեպ տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Որոշ ժամանակ անց խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալվեցին 18-ամյա երկվորյակ եղբայրներ
Դավիթ և Միքայել Մինասյաններն ու հանրային գործիչ Գևորգ Գևորգյանը։ 3 անձ ձերբակալվեց։
Մարտի 30–ին քննիչները
խուզարկություն իրականացրին տղաների բնակարանում։ Մարտի 31–ին հայտնի դարձավ, որ եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված 3 տղաների նկատմամբ
քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։ Երկվորյակ եղբայրներից մեկի` Միքայել Մինասյանի ու Գևորգ Գևորգյանի նկատմամբ
խափանման միջոց ընտրվեց բացակայելու արգելքը և 5 մլն դրամ գրավը։
Իսկ Դավիթ Մինասյանը ապրիլի 1–ին դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ
2 ամսով կալանավորվեց։