00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:40
4 ր
Ուղիղ եթեր
09:44
16 ր
Ուղիղ եթեր
10:01
8 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:01
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:50
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նպատակ ունեն ջարդել եկեղեցու մեջքը. Զոհրաբյանը «բարեփոխիչի» մասին մանրամասներ է հայտնել

© SputnikԱրա Զոհրաբյանը
Արա Զոհրաբյանը - Sputnik Արմենիա, 1920, 02.04.2026
Արա Զոհրաբյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Զոհրաբյանը համոզմունք ունի, որ այս արշավը կաթողիկոսի կամ անձի դեմ չէ, ինչպես ներկայացնում է իշխանությունը։ Կաթողիկոսը պարզապես օգտագործվում է մարդկանց մոլորեցնելու համար։
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Եկեղեցու դեմ ընթացող գործընթացը քաղաքական նպատակ չունի, այն բխում է արտաքին՝ թուրք-ադրբեջանական օրակարգից՝ միտված հայկական ինքնության կարևոր հենասյուներից մեկի թուլացմանը։ «Պատիվ ունեմ» խմբակցության «Պետություն-ազգային եկեղեցի հարաբերությունների ներկա վիճակի առնչությամբ» ՀՀ ԱԺ հայտարարության վերաբերյալ հրավիրած խորհրդարանական լսումների ժամանակ ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը։
«Նախ պետք է պատասխանենք հետևյալ հարցին՝ թե ինչո՞ւ է հարձակում սկսել եկեղեցու դեմ, արդյոք սա ձեռնտու է քաղաքական ուժի, այն էլ ընտրություններից 1 տարի առաջ, կարծում եմ՝ բոլորդ համաձայնվեք, որ սա ձեռնտու նախաձեռնություն չէ։ Հետևաբար՝ ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը սկսել այս ոչ ձեռնտու գործը։ Եվ այստեղ, հաշվի առնելով նաև արտաքին նշանները, գալիս ենք այն համոզման, որ սա թուրք-ադրբեջանական օրակարգ է»,-ասաց Զոհրաբյանը։
Պատճառը, ըստ Զոհրաբյանի, ակնհայտ է՝ եկեղեցին հայ ինքնության պահպանման կարևոր պահապանն է և սփյուռքի ու Հայաստանի կապող օղակը, ինչը բնականաբար նյարդայնացնում է թուրք-ադրբեջանական ուժերին։
Միևնույն ժամանակ փաստաբանը հռետորական հարցադրում է անում ՝ ո՞վ է հանդես գալիս բարեփոխման դիրքերից և ինչ կենսագրություն ունի։
«Ո՞վ է այն «բարի հովիվը», որը ուզում է բարեփոխել եկեղեցին։ Եթե, օրինակ, Ալիևը հանդես գա այն նախաձեռնությամբ, որ Հայաստանի բանակը մարտունակ չէ և փորձի բարեփոխել այն, արդյոք մենք հավատալու ենք նրա հայտարարություններին։ Պարզ է, որ ոչ։ Հիմա Նիկոլ Փաշինյանը, որ ուզում է եկեղեցին բարեփոխել, ի՞նչ որակներ ունի։ Երբ նայում ենք նրա կենսագրությանը, տեսնում ենք, որ նա մկրտվել է 2007 թվականին՝ 32 տարեկանում։ Իր ամուսնությունը եկեղեցական կարգով չի կատարել, պատարագների մասնակցության նախանձախնդրություն նույնպես երբեք չի ցուցաբերել մինչև «բարեփոխիչ» դառնալը։ Հիմա արդյոք նա այն բարի հովի՞վն է, թե՞ այն անձը, որը այդ պատրվակով ուզում է ներս մտնել և քանդել եկեղեցին»,–ասաց նա։
Զոհրաբյանը համոզմունք ունի, որ այս արշավը կաթողիկոսի կամ անձի դեմ չէ, ինչպես ներկայացնում է իշխանությունը։ Կաթողիկոսի անձը պարզապես օգտագործվում է մարդկանց մոլորեցնելու համար։
«Օրինակ՝ ի՞նչ կապ ուներ կաթողիկոսը Հայ եկեղեցու պատմության առարկան կրթական ծրագրից հանելու հետ։ Կամ հոգևոր ծառայությունը վերացնելու հետ։ Կամ հոգևորականների հալածանքի հետ։ Այս ամենը ցույց է տալիս, որ խնդիրը հենց եկեղեցին է։ Նպատակը եկեղեցու մեջքը ջարդելն է»,-ընդգծեց փաստաբանը։
Իրավական տեսանկյունից էլ նա հիշեցնում է՝ ՀՀ ներպետական օրենսդրությունը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արգելում են միջամտել եկեղեցու ներքին կյանքին։
Եկեղեցու ներքին կյանքը չի կարող կարգավորվել իրավական գործիքներով։ Եվ հետևաբար, այս ամենը վկայում է, որ այս իշխանությունը հատել է կարմիր գծերը։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Քրեական գործեր են հարուցվել «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանի, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի հանդեպ։
Լրահոս
0