https://arm.sputniknews.ru/20260402/ekeghecu-mijadepi-gvortsvov-kalanavvorvats-davit-minasjani-majry-dimel-e-kgms-nakhararin-100545449.html
Եկեղեցու միջադեպի գործով կալանավորված Դավիթ Մինասյանի մայրը դիմել է ԿԳՄՍ նախարարին
Եկեղեցու միջադեպի գործով կալանավորված Դավիթ Մինասյանի մայրը դիմել է ԿԳՄՍ նախարարին
Sputnik Արմենիա
Փաստաբանը հրապարակել է 18 տարեկան տղայի գերազանցության վկայականն ու մոր նամակը։ 02.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-02T14:00+0400
2026-04-02T14:00+0400
2026-04-02T14:20+0400
հայաստան
դավիթ մինասյան
մայր
ժաննա անդրեասյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/01/100473861_0:0:3640:2048_1920x0_80_0_0_c660e4a0d16b980cc7844862e431e982.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղի ունեցած միջադեպի մասնակից եղբայրների մայրը` Գայանե Մինասյանը, խնդրանքով դիմել է ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին։ Այս մասին հայտնում է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։Փաստաբանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է Գայանե Մինասյանի նամակը։Նա հավելել է`2023 թվականին Դավիթին հիմնական կրթության գերազանցության վկայական է տրվել հենց Ժաննա Անդրեասյանի կողմից։Հիշեցնենք` մարտի 29–ին Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Այն պահին, երբ վարչապետը դուրս էր գալիս տաճարից, հավաքվածներից մեկը վրդովված դիմեց թիկնապահին. «Տենց չնայես ինձ»։ ՀՀ վարչապետը թիկնապահներին հրահանգեց հանգիստ մնալ ու չմիջամտել։ Որոշ ժամանակ անց խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով 3 անձ ձերբակալվեց։ Նրանցից 2–ը երկվորյակ եղբայրներ են` Դավիթ և Միքայել Մինասյանները։Մարտի 30–ին քննիչները խուզարկություն իրականացրին տղաների բնակարանում։ Մարտի 31–ին հայտնի դարձավ, որ եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված 3 տղաների նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։ Երկվորյակ եղբայրներից մեկի` Միքայել Մինասյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց բացակայելու արգելքը և 5 մլն դրամ գրավը։Երևանի ընդհանուր իրավասության դատարանը` Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, ապրիլի 1–ին որոշեց 2 ամսով կալանավորել 18-ամյա Դավիթ Մինասյանին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/01/100473861_401:0:3132:2048_1920x0_80_0_0_a6987ac1cd8451c26ea5dc6525a29742.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, դավիթ մինասյան, մայր, ժաննա անդրեասյան
հայաստան, դավիթ մինասյան, մայր, ժաննա անդրեասյան
Եկեղեցու միջադեպի գործով կալանավորված Դավիթ Մինասյանի մայրը դիմել է ԿԳՄՍ նախարարին
14:00 02.04.2026 (Թարմացված է: 14:20 02.04.2026) Փաստաբանը հրապարակել է 18 տարեկան տղայի գերազանցության վկայականն ու մոր նամակը։
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղի ունեցած միջադեպի մասնակից եղբայրների մայրը` Գայանե Մինասյանը, խնդրանքով դիմել է ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին։ Այս մասին հայտնում է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։
Փաստաբանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է Գայանե Մինասյանի նամակը։
«Հարգելի տիկին Անդրեասյան, խնդրում ենք հանդես գալ որպես երաշխավոր` որդուս` Դավիթ Մինասյանի կալանքի որոշումը փոխելու համար»,– գրել է մայրը։
Նա հավելել է`2023 թվականին Դավիթին հիմնական կրթության գերազանցության վկայական է տրվել հենց Ժաննա Անդրեասյանի կողմից։
Հիշեցնենք` մարտի 29–ին Սուրբ Աննա եկեղեցում
միջադեպ տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Այն պահին, երբ վարչապետը դուրս էր գալիս տաճարից, հավաքվածներից մեկը վրդովված դիմեց թիկնապահին. «Տենց չնայես ինձ»։ ՀՀ վարչապետը թիկնապահներին հրահանգեց հանգիստ մնալ ու չմիջամտել։ Որոշ ժամանակ անց խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով 3 անձ ձերբակալվեց։ Նրանցից 2–ը երկվորյակ
եղբայրներ են` Դավիթ և Միքայել Մինասյանները։
Մարտի 30–ին քննիչները
խուզարկություն իրականացրին տղաների բնակարանում։ Մարտի 31–ին հայտնի դարձավ, որ եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված 3 տղաների նկատմամբ
քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։ Երկվորյակ եղբայրներից մեկի` Միքայել Մինասյանի նկատմամբ
խափանման միջոց ընտրվեց բացակայելու արգելքը և 5 մլն դրամ գրավը։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը` Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, ապրիլի 1–ին
որոշեց 2 ամսով կալանավորել 18-ամյա Դավիթ Մինասյանին։